Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը

Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սեյրան Մեջլումյանը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։ Հիշեցնենք, որ քիչ առաջ՝ արտահերթ գործակարգավական խորհրդակացության ընթացքում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարեց հրաժարական ներկայացնելու մասին: