Պեսկովը հաստատել է, որ Լեռնային Ղարաբաղից ՌԴ խաղաղապահների դուրսբերումը մեկնարկել է

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ մեկնարկել է ՌԴ  խաղաղապահների դուրսբերման գործընթացը Լեռնային Ղարաբաղից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով Պեսկովի խոսքերը։ «Այո, դա իսկապես այդպես է»,- ասել է նա լրագրողներին։