«Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյանը՝ Տավուշում սահմանային սյուն տեղադրելու մասին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ սյունը «հույսի առկայծող ճանապարհ է»։ «Սա հույսի առկայծող ճանապարհ է, Սա գրվող պատմություն է մի նոր»,- «Տելեգրամ»-ում գրել է Սիմոնյանը։