Հակառակորդի կրակից զինվոր է զոհվել

Հակառակորդի կրակից զինվոր է զոհվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գուժում է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այսօր հակառակորդի կրակից Տավուշում զոհվել է պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը։ Ադրբեջանական կողմի այս սադրանքները անպատասխան չեն մնա։ Ցավակցում ենք

Մուշեղ Աբովյանի հարազատներին և ընտանիքի անդամներին։

Այս դեպքը նախորդ օրվա վիրավորի հետ կապ չունի»,-գրել է Հովհաննիսյանը։