«Դոկտոր Մահ»-ը մահացել է

Հունիսի 3-ին ԱՄՆ Միչիգան նահանգի Դեթրոյթ քաղաքի արվարձաններից մեկի William Beaumont հիվանդանոցում մահացել է հայտնի նախկին բժիշկ Ջեք Գեւորգյանը` հայտնի որպես «Դոկտոր Մահ»:
Ինչպես հաղորդում է ClickOnDetroit.сom կայքը` բժիշկների տվյալներով՝ Գևորգյանի մահվան պատճառը եղել է թոքային անոթների տրոմբոզը։ Մայիսի կեսին 83-ամյա «Դոկտոր Մահը» հոսպիտալացվել էր երիկամների բորբոքմամբ։
Հիշեցնենք, որ Գեւորգյանն իր «Դոկտոր Մահ» անվանումը ստացել է այն բանից հետո, երբ օգնել է հատուկ ներարկումների միջոցով` էֆտանազիայի միջոցով կյանքից հեռանալ 130 ծանր հիվանդների:
© Medialab.am