Արցախում կորոնավիրուսի կասկածով երկու քաղաքացիների թեստերի պատասխանը բացասական է

Արցախում նոր կորոնավիրուսի կասկածով նախորդ օրը Հայաստանի Հանրապետություն ուղարկված երկու քաղաքացիների թեստերի լաբորատոր արդյունքները բացասական են եղել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

«Հորդորում ենք բնակչությանը չճշտված տվյալներ չհրապարակել ու ապատեղեկատվություն չտարածել: Կոչ ենք անում կեղծ լուրերից խուսափելու համար հետևել պաշտոնական լրահոսին՝ պահպանելով վարակի տարածումը կանխարգելող՝ առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները»,-ասված է նախարարության հաղորդագրության մեջ: