Գալուստ Սահակյան. WikiLeaks-ի հրապարակումները նպատակ ունեն «Հայաստանում փոթորիկ ստեղծել

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով WikiLeaks կայքի կողմից հրապարակված այն փաստաթղթին, որտեղ ՍԴ անդամ Վալերի Պողոսյանը ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին 2008-ի մարտին պատմել է այն մասին, թե ինչպես է ՀՀ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը ճնշում գործադրում ՍԴ անդամների վրա, որպեսզի վերջիններս չբավարարեն նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հայցը, հայտարարել է, թե «դրանք լավ հայեր չեն»: Սակայն պատասխանելով այն հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս է ինքը մեկնաբանում իր կուսակից, ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի հայտարարությունը, որտեղ վերջինս ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների հետ զրույցում հայտարարել է, (այս փաստաթուղթը եւս հրապարակվել է WikiLeaks-ի կողմից), թե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հակասություններ ունեն, Սահակյանը հայտարարել է, թե չի հավատում WikiLeaks-ին:

Գալուստ Սահակյանի խոսքով, «Նիկոյանն այն քաղաքական

գործիչը չէ, որ իրեն թույլ տա օտարի ներկայությամբ վատաբանել մեր երկիրը»: Սահակյանը նշել է նաեւ, թե WikiLeaks-ի հրապարակումները նպատակ ունեն «Հայաստանում փոթորիկ ստեղծել տարբեր ոտնահետքերի համար»:

© Medialab.am