Քաղաքապետին վերագրվող խոսքն ներկայացվել է խեղաթյուրված և համատեքստից դուրս. քաղաքապետարան

Քաղաքապետին վերագրվող խոսքն ներկայացվել է խեղաթյուրված և համատեքստից դուրս. քաղաքապետարան
Քաղաքապետին վերագրվող խոսքն ներկայացվել է խեղաթյուրված և համատեքստից դուրս. քաղաքապետարան

Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածում` պուրակին հարակից ոչ կանաչ գոտում տեղադրվող ժամանակավոր շինությունների դեմ բողոքող հասարակական նախաձեռնության ներկայացուցիչների կողմից այսօր որոշ ԶԼՄ-ներով տարածած հայտարարության առնչությամբ, որում, մասնավորապես, տեղ է գտել Եղիա Ներսիսյանի հայտարարությունը, թե Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպման ժամանակ քաղաքապետը, իբր, , հայտնում ենք, որ քաղաքապետին վերագրվող խոսքն ակնհայտ միտումնավորությամբ ներկայացվել է խեղաթյուրված և համատեքստից դուրս:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հայտարարությունը:

Հիշեցնենք, որ Աբովյան փողոցից շաբաթներ առաջ ապամոնտաժված կրպակները այժմ տեղադրվել են Մաշտոցի այգում` «ՀայՓոստի» դիմացը, եւ որի դեմ արդեն տեւական ժամանակ է իրենց բողոքն են արտահայտում քաղաքացիներն ու «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամները` անժամկետ նստացույց հայտարարելով:

«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամները փետրվարի 14-ին հանդիպել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, իսկ փետրվարի 15-ին` գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին, ապա հանդես եկել հայտարարությամբ, որտեղ նշել են, որ շարունակելու են Մաշտոցի այգում սկսված անժամկետ նստացույցը` տարածքը կրպակներից ազատելու համար:

Նախաձեռնության կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է, որ «Մաշտոցի այգու բետոնապատման համար քաղաքապետարանի կողմից ոչ մի օրինական հիմք այդպես էլ չի ներկայացվել եւ քաղաքացիներին կոչ է արվել «օրենքից չխոսել»:

Սակայն, Քաղաքապետարանի հայտարարությունը պարզաբանում է, որ հանդիպման ժամանակ հասարակական նախաձեռնության ներկայացուցիչների պնդմանն ի պատասխան, թե ժամանակավոր շինությունների տեղադրումն իրականացվում է առանց համապատասխան փաստաթղթերի առկայության, ինչն օրենքի խախտում է, քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ այդ աշխատանքներն իրականացվում են օրենքի շրջանակում` հաստատված և համաձայնեցված քաղաքաշինական փաստաթղթերի համապատասխան:

“Ինչը, սակայն, չի բավարարել նախաձեռնության ներկայացուցիչներին, և նրանք պնդել են, որ կա օրենքի խախտում: Ի պատասխան այդ պնդմանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկել է դիմել դատարան և օրենքին համապատասխանության հարցը վիճարկել դատարանում:

Երևանի քաղաքապետարանը մեկ անգամ ևս վստահեցնում է, որ Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածում` պուրակին հարակից ոչ կանաչ գոտում ժամանակավոր շինությունների տեղադրումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով` հաստատված և համաձայնեցված քաղաքաշինական փաստաթղթերի համապատասխան”,- -նշվում է քաղաքապետարանի տարածած հայտարարության մեջ:

© Medialab.am