Կորոնավիրուսից մահվան նոր դեպքերը՝ 6, տարիքը՝ 33-ից 87

Հունիսի 28-ի տվյալների համաձայն, կորոնավիրուսից հետեւանքով մահացել է 6 հիվանդ։

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 33 (տղամարդ), 83 (կին), 87 (կին), 81 (կին), 85 (տղամարդ) և 80 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,-նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է նաեւ, որ նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: