«Վրաստանի հետ հարաբերություններում նախկին ջերմությունը չկա». ՀԱԿ վերլուծությունից

«Վրաստանի հետ հարաբերություններում նախկին ջերմությունը չկա». ՀԱԿ վերլուծությունից
«Վրաստանի հետ հարաբերություններում նախկին ջերմությունը չկա». ՀԱԿ վերլուծությունից

ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Մաքսային միությանը միանալուն, եւ այլ կարեւոր ոլորտների եւ զարգացումների  է անդրադարձել Հայ Ազգային Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը «ՀՀ Արտաքին քաղաքականություն 2013 թվականի ամփոփման» մեջ: Ստորեւ ներկայացնում ենք հաղորդագրության` Հայ-վրացական հարաբերություններին առնչվող հատվածն ամբողջությամբ:  

«Հարևանների հետ հարաբերություններում միայն ավելանում  են խնդիրները, փոխադարձ անվստահությունը:

Այսպես, Վրաստանի հետ խախտվել է 20 տարի գոյություն ունեցող` պետությունների ղեկավարների փոխայցելությունների ավանդույթը: Երբեմն տարվա մեջ մեր երկու երկրների նախագահները հասցնում էին հանիպել և՛ Հայաստանում, և՛ Թբիլիսիում:

Այս տարի փոխայցելություններ տեղի չեն ունենցել: Աշնանը պաշտոններ ստանձնած Վրաստանի նախագահն ու վարչապետը դեռևս չեն հայտնել իրենց ցանկությունը Հայաստան այցելելու վերաբերյալ, ինչը ցավալի փաստ է, հատկապես՝ հաշվի առնելով, որ Վրաստանը արտաքին աշխարհին Հայաստանը կապող միակ հուսալի պետությունն է:

Վրաստանի հետ հարաբերություններում նախկին ջերմությունը չկա, վրաց գործարարները ներդրումներ չեն անում Հայաստանում՝ ի տարբերություն իրենց հայաստանյան գործընկերների: Չի հաջողվել նաև առաջընթաց ապահովել աբխազական երկաթգծի վերաբացման հարցում՝ այս ուղղությումբ բանակցություններ առհասարակ չեն վարվում: Վրաստանը, առհասարակ, որևէ հետաքրքրություն չունի Հայաստանում, իսկ հաշվի առնելով այն, որ 2014թ. Վրաստանը ստորագրելու է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, իսկ Հայաստանը պատրաստվում է դառնալ Մաքսային միության (ՄՄ) անդամ՝ երկկողմ տնտեսական հարաբերություններում անորոշության լրացուցիչ դրսևորումներ են առաջ գալու: Այս առումով առանձնահատուկ կարևոր է լրուցուցիչ ջանքերի գործադրումը՝ հարաբերությունների պատշաճ մակարդակը վերականգնելու, տարբեր մակարդակներում մշտական շփումը վերսկսելու համար»:

© Medialab.am