30.08.2020
– Ռոզա՛ ջան, եկել եմ երկրորդ մամայիս մոտ, հլը արի, արի մի հատ թարգմանի՝ տեսնեմ Քրիստիանը ինչ կտա էս անգամ։ Սենց էր գալիս Նարեկը մեզ մոտ, երբ ես կամավոր էի աշխատում ֆրանսիական մի ՀԿ-ում։ Քրիստիանը սոցիալական աշխատող էր։ Իհարկե տենց ջիգյարով երկրորդ մամա Քրիստիանին միայն Նարեկն էր ասում, բայց, ըստ էության, Ֆրանսիայում սոցիալական աշխատողին ավելի […]
08.11.2018
Ռակլետ տեսակի պանիրը ծագումով շվեյցարական է, սակայն տարածված է գրեթե ամբողջ Եվրոպայում, Ֆրանսիան էլ, իհարկե, անմասն չի մնացել այդ հաճույքից։
25.10.2018
Երբ մեր հարևան տիկին Հռիփսիմեն տեսավ, թե ոնց եմ բլինչիկ պատրաստում, ձեռքով փակեց բերանը ու ասեց.
-Ամա՜ն, բալե՛ս, լավ ա գոնե տեսքով ես, առանց սրա էլ քեզ կտանեն…
24.10.2018
Ընկերներիցս մեկը պատմում է, որ երբ մի անծանոթ հայ իրեն Ֆրանսիայում հարցրել էր՝ ձեր տունը եղա՞վ, զարմացել էր էդ տարօրինակ հարցից, որովհետև ինքը դիվանագիտական առաքելությամբ էր Ֆրանսիայում, ուստի գաղափար անգամ չուներ՝ ի՛նչ է էմիգրանտի բառապաշարում «տուն լինել»-ը նշանակում։
22.09.2018
Այսօր թուրք հարևանուհուս հետ ավտոբուսով միասին գնում էինք քաղաքի կենտրոն։ Դեսից-դենից էինք խոսում, հարցրեց` քանի՞ տարեկան եմ, ասեցի՝ 32, զարմացավ.
15.09.2018
Երբ նոր էի Ֆրանսիա եկել, առաջին երկու օրն էր կարծեմ, փողոցում զբոսնում էինք, բարեկամիս ասեցի.
07.08.2018
Գիտեմ, որ դժվար է լինելու, բայց լավ է լինելու…
13.06.2018
Մի քանի օր առաջ, երբ տեսա, թե արձակուրդում գտնվող երկու դպրոցական ինչպես են հատուկ համազգեստ հագած աշխատում քաղաքային պուրակներում (հողը մաքրում, մոլախոտերը քաղում, ծաղիկ տնկում, աղբ հավաքում), հիշեցի մի նկար, որը մշտապես տարածվում է ամենուր։ Չգիտեմ՝ ով է հեղինակը, բայց այն, որ ստեղծողը երկար չի մտածել, ինչ մեսիջ է ուղարկում հասարակությանը՝ հաստատ։
01.06.2018
Իմ մանկությունն անցել է երջանիկ 90-ականներին։ Հա, հա, սխալ չեմ գրել, հենց երջանիկ այդ տարիներին։ Ես մութ ու ցուրտ տարիների Վան Դամի ֆիլմերը դիտած, «Կասանդրայի» բոլոր սերիաները հարևանների հետ քննարկած, վառարանի վրա տաք-տաք խորոված աշխարհի ամենահամով կարտոֆիլը կերած ու լույսը մեկ ժամ տեսած էրեխեքի սերնդից եմ։ Եվ ես բացարձակ երջանիկ երեխա էի։ Թե էդ տարիների մասին ֆիլմ նկարեն, ռեժիսորը Էմիլ Կուստուրիցան պիտի լինի՝ իր ֆիլմերի ոճով. ամեն ինչ վատ է, բայց մարդիկ երջանիկ են։
29.05.2018
- Ռոզա՞,- մի օր զանգահարեց Լետիսիան` ամուսնուս մորաքրոջ աղջիկը, որի որդին աղջկաս հետ մի քանի օր տարբերությամբ է ծնվել,- մի խնդրանք ունեմ։ Սուանը ատամ է հանել, կարո՞ղ ենք Լունայի հետ միասին իր տոնն էլ անել:
24.05.2018
Ընդհանրապես դեղին մամուլին քիչ եմ անդրադառնում, բայց էս դեպքում ամբողջ էջս դրանով է ողողված, ավելի լավ ա սենց գրեմ. որպես էմիգրացիոն համակարգը ոտքից գլուխ անցած մարդ` կարծում եմ, խոսքս տեղին կլինի.
15.05.2018
Գալիս է մի տարիք, երբ բացահայտում ես, որ նուռը հեչ էլ միայն հայկական սիմվոլ չէ, ու ծանր ես տանում։ Հա՛, հա՛, ես ծանր տարա։ Երբ բացահայտեցի, որ, օրինակ՝ թուրքերը նույնպես նուռ են օգտագործում, ու երբ տատս ասեց՝ շատերն են օգտագործում, ինձ մի տեսակ խաբված զգացի։
24.04.2018
Մեծ տատս մոլլայի մասին խուժան անեկդոտներ էր պատմում։ Դե, խուժանը ո՞րն ա 10 տարեկանի համար. հիմար մոլլան աքլոր է գողանում, թումբանի մեջ պահում, լավ էլ խուժան էր։ Երևի էդ Վանի հատուկ հումորն էր, էդպես թուրքական մզկիթներին ծաղրելը, Վանի, որ տատս էլ երբեք չպիտի տեսներ, Վանի, որ տատս միշտ պիտի երազեր...
08.04.2018
Կարծում եմ՝ ֆրանսաբնակներին կարիք չկա բացատրելու, թե ի՛նչ է իրենից ներկայացնում Les Restos du Coeur-ը, իսկ հայաստանաբնակները աղոտ պատկերացում ունեն, թե ի՛նչ նկատի ուներ իր բարեկամը, երբ ասում էր՝ գնացի օգնություն ստացա, ուտելիք տվեցին, հագուստ և այլն։ Իհարկե, կան օգնության մի քանի աղբյուրներ՝ Կարմիր խաչ, բողոքականներ, բայց հենց Les Restos du Coeur-ի հետ է կապվում շատ հուզիչ և ուսանելի պատմություն, որն արժի իմանալ: Էսպիսի պատմություններից ավելի բարի ես դառնում ու ուզում ես անել ավելին, քան կարող ես …
02.04.2018
Հայաստանից մի լավ աղջիկ բերեմ։
Չէ՛, չէ՛, չասե՛ք, թե սա զուտ հայկական սխեմա է։ Բոլոր ազգերը, ովքեր զանգվածաբար տեղափոխվել են, ունեցել են այս կարգի ամուսնություն։ Իտալացիները, իռլանդացիները, ռուսները, և ձևաչափը գրեթե չի փոխվել 21-րդ դարում ՝ հայերը, ռուսները, վրացիները, թուրքերը, չեչենները և այլք։
21.03.2018
Երբ հղիության առաջին շաբաթներն էին, 21 թրիզոնոմի թեստ հանձնեցի։ Սովորաբար, երբ ամեն ինչ կարգին է լինում, չեն զանգում։ Բայց զանգեցին։ Զանգեցին, ասեցին՝ մի բան էն չի, եկեք։ Գնացի, ասեցին՝ հորմոններից մեկը 10 անգամ բարձր է անալիզի մեջ, ու չգիտեն ինչու։ Լունայով հղի 9 ամիսը միայն սթրես էր, շատ ընկերուհիներս գիտեին, որ ապրում եմ էկոյից էկո, ամեն ամիս՝ մեկ բժշկի մեկ հիվանդանոց։
14.03.2018
Վերջին տարիներին կարծես թե բոլորն են նկատել «Ֆեյսբուքի» հայկական տիրույթի որակական անկումը։ Սպամ, լիքը գովազդ՝ օգտակար և ոչ այնքան։ Առավել դժվար է ակտիվ օգտատերերի վիճակը, օրինակ՝ իմ, որ բազմաթիվ գովազդային նամակներ է ստանում։ Իսկ դրանց մեծ մասը, իհարկե, կատալոգային կոսմետիկա։ Կարծում եմ՝ բոլոր են ստանում էն «կոստյումով կնոջ» առաջարկը՝ ուզո՞ւմ եք 200.000 դրամ աշխատել մեկ օրում, առանց բազմոցից շարժվելու։
05.03.2018
Երբ մի անգամ Գերմանիայում ապրող ընկերուհիս տեղադրեց իրենց պարզ նախաճաշի նկարը, շատ զարմացա. պարզվում է` գերմանացիները և հայերը մի ընդհանուր գիծ ունեն` ճոխ և ուշ նախաճաշ։
27.02.2018
Արդեն մի քանի տարի` Ֆրանսիան պայքարում է սննդամթերքը դեն նետելու դեմ, մշտապես պտտվում են գովազդներ (շատ հաճախ` զվարճալի ): Օրինակ` 500 գրամանոց թթվասերը գնորդին խնդրում է. «Բա ինձ պիտի տանես տուն, հետո կիսով դատարկ գցես աղբամանը, լավ չի՞ էն փոքրը վերցնես»: