Նիկոլ Փաշինյան. Օջախապետը

Վհատություն եկավ վրան. և որովհետև վհատությունն մեր ազգին մեջ մարդս կամ գերեզման մը տանի կամ խմբագրության ասպարեզը կը նետե, այս վերջինին մեջ ձգվելու դժբախտությունն ունեցավ: Այսօրվա մեր հերոսը իր ողջ գիտակցական կյանքն ու քաղաքական կարիերան անցկացրել է նախկինների օրոք։ Ըստ էության և համաձայն սիլոգիզմի կանոնների էլ ձգտել է լինել անառակ քաղաքական ընտանիքի անբասիր զավակը։ Միաժամանակ […]

Ռոբերտ Քոչարյան․ առյուծասպանը

Մեր այսօրվա հերոսը ծնունդով պատմական Արցախ աշխարհից է և, լինելով կովկասյան Ալբանիայի հարևանը, լավագույնս է տիրապետում ալբաներենին, որն էլ իր կառավարման տարիներին հատկապես օգնել է իրեն՝ պետականաշինության ու ձեռներեցության հմտությունների ձեռքբերման և զարգացման գործում։  Հեռու լինելով քաղաքականությունից, իրեն երբեք չհամարելով քաղաքական գործիչ և համակերպվելով Ղարաբաղյան շարժման բուռն վերելքի և իր դերակատարության հետ՝ մեր հերոսը նախագահ […]

Արամ Զավենի Սարգսյան. վազգենյան ուղու ձախողակը

Ընտանիքը քաղաքական կատեգորիա չէ։ Այս պարզ, բայց միաժամանակ հակասական ու պետականաքանդ վարակը միշտ էլ ուղեկցել է նորանկախ պետություններին ու դրանց քաղաքական գործիչներին։  Հայաստանի քաղաքական պատմության մեջ բազմաթիվ են եղբայրները, փեսաներն ու խնամիները, հարսներն ու սանիկները, որոնք այս կամ այն կերպ հաջողության են հասել շնորհիվ իրենց արյունակցական կապերի։  Այսօրվա մեր հերոսի կենսագրությունը զուրկ չէ այդ, առաջին […]

Տիգրան Խզմալյան․ չբնութագրվողը

«Հնագույն ժամանակներից հայոց զորքի առջևով գնում էին հայ քրմուհիները և թշնամուն տեսնելուց պատռում էին իրենց շորերը՝ ցույց տալով իրենց կուրծքը: Ինչո՞ւ, որովհետև նրանք մայրության խորհրդանիշ էին: Հայոց զորքի վահանները կնոջ կրծքի նման են, դա նշանակում է, որ հայոց բանակը, հայոց հողը կինն է պաշտպանում»։ Ասք կրծքերի ու հայրենանվիրության մասին Տիգրան Խզարեց Եթե ինձ հարցնեն՝ ինչո՞ւ […]

Հրանտ Բագրատյան․ ամենագետը, մակրոտնտեսագետը, մազութաԳԵՏը

Մեր այսօրվա հերոսը 20-րդ դարի ամենաերևելի ու ամենաիմաստուն հայն է։ 1998 թվականին ՄԱԿ-ի և Քեմբրիջի կենսագրական կենտրոնի կողմից ճանաչվել է Հազարամյակի մարդ։  Հազարամյակի մարդ՝ հազարամյա ժողովրդի ծոցից ու երկհազարամյա իմաստությամբ և երեքհազարամյա ավանդույթով։ Հիրավի հայ ազգի բեղուն արգանդը երբեք այնքան շռայլ չի եղել, որքան 1958-ի այդ լուսապայծառ առավոտը։  Այդ թվականին էր, որ մեր հերոսի նման […]

Արթուր Վանեցյան․ կադրային չեկիստը

Թոթովախոս և ոճային՝ տարիներ հետո այսպես կնկարագրեն մեր հերոսին ապագայի մարդաբանները, որոնք ստիպված կլինեն առնչվել հայոց քաղաքական դաշտի մտքի խոկումների և «կուլտուրական կառուցվածքների» հետ: Այսօրվա մեր ազգափրկիչը գեներալ-մայոր է, բայց պատվելի այդ կոչման խրամատները եղել են Երևան քաղաքում։ Հենց երևանցի ու քաղաքի տղա լինելու փաստն էլ շեշտվում է մեր հերոսի կողմից՝ փորձելով իր կողմը գրավել […]

Խաչիկ Ասրյան․ հայկական մակնշմամբ fյուրերը

«․․․մեր գերխնդիրը հայոց գենի  անաղարտության պաշտպանումն է:  Հայոց գենի արմատում են երկրի քաջարի ռազմիկը,  մշակույթի, կրթության ու գիտության հանճարը,  հայրենատերը…  Հեռու պահենք մեր սուրբ գենը հայրենիք ներխուժող արատավոր բարքերից՝  մեր տունն ավերող կոռուպցիայից,  աղանդավորից, թմրամոլից…» Խաչիկ Ոսկեբերան Մինչ մենք աշխատում էինք այս նյութի վրա, ստացանք բոթը։ Բոթը գուժում էր, որ Խաչիկ Ասրյանը դուրս է գալիս […]

Գագիկ Ծառուկյան. Քաղաքագիտորեն չմեկնաբանվողը

Հայրենիքի ու ծնողի հանդեպ սերն ու գորովանքը մեր հերոսի մշտական ուղեկիցներն են եղել։ Այն դժնդակ ու ճակատագրական տարում, երբ Նիկիտա Խրուշչովն իր ձեռքն էր կենտրոնացնում իշխանությունը կոմունիստական կուսակցությունում ու դատապարտում Ստալինի անձի պաշտամունքը, լույս աշխարհ եկավ մեր այսօրվա երևելին։  Մեր այսօրվա հերոսը հայրենի եզերքում և դրանից էլ դուրս հայտնի է որպես Ռոկֆելլերների, Մելընների ու Քարնեգիների […]

Էդմոն Մարուքյան. Տատանվող կլասիկը

Ինչպես հռոմեացի փառապանծ իրավագետներ ու իրավաբաններ Մարկուս Տուլիուս Կիկերոնն ու Սքիավոլլան, մեր հերոսը նույնպես ընտրել է իրավունքի տառն ու ոգին և անկոտրում սրտում է կրում ժողովրդին ծառայելու հավատամքը։ Այն տարում, երբ Մադամ Մաոյին մահապատժի էին դատապարտում, իսկ Ռոնալդ Ռեյգանը Ջիմմի Քարթերին Սպիտակ տնից դուրս էր ուղեկցում, մեր հերոսը ծնվեց ՀԽՍՀ արդյունաբերական մայրաքաղաքում։  Նախնական կրթությունը ստանալով […]

Տիգրան Արզաքանցյան․ Անդունդի հարյավ և մեռելոցը

Հայ ազգի արգանդը միշտ էլ բեղուն է եղել գործարար, բանիմաց և երկրի ցավերով ապրող հայրենակիցներով ու երևելի անհատներով։ Ազգանվեր երեսփոխաններ ու գործարարներ ունենք, որոնք տվայտվելով երկրի խնդիրներով, իրենց կյանքն ու գործունեությունը տեղափոխել են արտասահման՝ Ռուսաստան, Ֆրանսիա և այլն։   Դե քանի որ շատ են տառապել ու տքնել ազգի վերքերից, որոշել են մի քիչ հեռու մնալ ու […]

Սերժ Սարգսյան. Հոգիների առևտրականը

Մեր շարքի առաջին հերոսը ծնվել է փոթորկալից 1954-ին, երբ Նիկիտա Խրուշչովի թեթև ձեռամբ Ղրիմի թերակղզին փոխանցվեց Խորհրդային Ուկրաինային, իսկ Պարագվայում ռազմական հեղաշրջմամբ իշխանության եկավ Լատինական Ամերիկայի պատմության ամենաերիտասարդ գեներալ ու ամենաերկարակյաց դիկտատոր Ալֆրեդո Ստրեսները։  Լինելով հայրենիքի դավաճանների պիտակ ստացած և 1937 թ. բռնաճնշումների ենթարկված ընտանիքի զավակ՝ մեր այսօրվա հերոսը, այնուամենայնիվ, կարողացավ յուրացնել խորհրդային վարչահրամայական համակարգի […]