
Իրավունք

Ինչ կապ ունեն Քոքոբելյաններն ու Սուրեն Մանուկյանը. դաշնակցական նախկին պատգամավորին մեղադրանք է առաջադրվել, նրան հնարավոր է՝ կալանավորեն

Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ՝ նոր ճանապարհը պետք է շրջանցի միայն Շուշին, բայց ոչ երբեք Բերձորը կամ Աղավնոն. Շահեն Շահինյան

Մարդկանց վերաբերյալ որոշում են կայացնում ու այդ մասին տեղեկացնում նրանց ամենավերջում, կասկածելի պայմաններում. Զառա Հովհաննիսյան

«Իհարկե երբեք հնարավոր չի բացառել, որ կարող է սխալ հաշվարկներ լինեն». Երևանի նախկին փոխքաղաքապետը՝ ՊՎԾ-ի ուսումնասիրության մասին
Երևանի նախկին փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ-Մելքոմյանը, որն աշխատել է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, կարծում է՝ քննությունը կտա պատասխան՝ ինչ խախտումներ է հայտնաբերել Պետական վերահսկողական ծառայությունը Երևանի քաղաքապետարանում, և արդյոք դրանք արժանահավատ են: «Եթե Պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություն է կատարել և ինչ-որ արձանագրումներ է կատարել, իհարկե, օրենքով սահմանված կարգով պետք է ընթացք տրվի: Հուսով եմ՝ ժամանակը […]

«Չի կարող կալանքը որպես խափանման միջոց առհասարակ հանվել կիրառումից, բայց յուրաքանչյուր անհատական դեպք պետք է շատ մանրամասն քննվի»․ Նինա Կարապետյանց
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը – Տիկի՛ն Կարապետյանց, վերջին շրջանում կրկին ակտիվացել է խափանման միջոց կալանքը կիրառել-չկիրառելու հարցը, քրեակատարողական հիմնարկներում տիրող պայմանները, կխնդրեմ ձեր դիտարկումն այդ հարցերի վերաբերյալ։ – Որպես խափանման միջոց կալանքն ընտրելը յուրաքանչյուր դեպքի համար պետք է դիտարկվի շատ խորքային ու նաև դիտարկվի այլ խնդիրների հետ համակցության մեջ, որովհետև, այո՛, կան […]

«Հատուկ կարևորության», «Հույժ գաղտնի» և «Գաղտնի». ԱԱԾ-ն առաջարկում է արդիականացնել պետական գաղտնիքի մասին օրենքը
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը որոշել է արդիականացնել պետական գաղտնիքին վերաբերող օրենսդրությունը և հանրային քննարկման է ներկայացրել «Պետական գաղտնիքի մասին» օրենքի ու հարակից օրենքների նախագծերի փաթեթը: «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը փոխելու անհրաժեշտությունն առաջացել է 2020-ի պատերազմի թեժ պահերին, և վարչապետի հոկտեմբերի 30-ի որոշմամբ ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որը համապատասխան մարմիններից ստացված առաջարկությունների հիման […]

«Ներքին գործերի նախարարության ստեղծման մեջ արտառոց բան չկա, դրանով կսկսվի համակարգի ապաքաղաքականացման գործընթացը». Հովհաննես Քոչարյան
Հուլիսի 12-ին Ազգային ժողովում պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է լսումներ Հայաստանում ներքին գործերի նախարարություն ստեղծելու թեմայով: Ներքին գործերի նախարարություն ստեղծելու գաղափարը գործող Կառավարության առանցքային ծրագրերից է: Գործադիրը դեռ 2020 թվականին էր ընդունել «Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը», որը, ի թիվս այլ բարեփոխումների, նախատեսում էր նաև որոշ կառուցվածքային փոփոխություններ։ Երկար քննարկումների արդյունքում որոշում կայացնողները կանգ […]

«Դավիթ Տոնոյանի շարունակական կալանքը լուրջ հիմնավորումներ չունի». փաստաբանը չի բացառում, որ նախկին նախարարի ազատության մեջ լինելը խանգարում է որևէ մեկին
Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանությունն իրականացնող փաստաբանների խումբը հուլիսի 6-ին հայտարարություն է տարածել՝ դժգոհելով, որ խախտվում են նախկին պաշտոնյայի «ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքները»: «Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործով հունիսի 27-ին նշանակված դատական նիստը հետաձգվել էր դատավոր Մանվել Շահվերդյանի կողմից դեսպանատուն այցելելու պատճառաբանությամբ: Դրանից հետո ակնկալում էինք, որ հաջորդ դատական նիստը պետք է […]

Հայաստանի Սահմանադրությունը. երեկ, այսօր, վաղը
Հուլիսի 5-ին Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը. 1991 թվականին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվել է 1995-ի հուլիսի 5-ին, և այդ օրն էլ դարձավ պետական տոն: Երկրի Մայր օրենքը 1995 թվականից մինչև հիմա երկու փոփոխությունների է ենթարկվել, և, տարբեր պնդումների համաձայն՝ դրանք հարմարեցվել են օրվա իշխանություններին: Առաջին փոփոխության անհաջող փորձն արվել է 2003 թվականին, և մայիսին […]

«Սա Արթուր Դավթյանի վերջին նվերն է այս իշխանություններին պաշտոնաթողությունից առաջ. սա շատ վտանգավոր է». Սաթիկ Սեյրանյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը – Տիկի՛ն Սեյրանյան, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է Կառավարությանը՝ «առաջարկելով կարծիքն ազատ արտահայտելու սահմանադրական իրավունքի երաշխավորմամբ քննարկել ինտերնետ ռեսուրսներով տարածվող տեղեկատվության անվտանգությունը իրավական կարգավորման ենթարկելու, դրա հիման վրա ոլորտում պետական վերահսկողություն իրականացնելու հարցը»: Նա նաև պատրաստակամություն է հայտնել ՀՀ դատախազության կողմից աջակցել այդ գործընթացին։ […]

«Իմ աշխատանքով կապացուցեմ, որ ինձ քննադատողներն այնքան էլ լավ չեն ճանաչել իմ ունակությունները». Սեդա Սաֆարյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավաբան, Սահմանադրական դատարանի դատավորի անդամի թափուր պաշտոնի համար Կառավարության առաջադրած թեկնածու Սեդա Սաֆարյանը – Տիկի՛ն Սաֆարյան, երբ Կառավարությունն առաջադրեց ձեր թեկնածությունը, տարբեր շրջանակներ կասկածի տակ դրեցին սահմանադրական իրավունքի մասին ձեր գիտելիքները: Ինչպե՞ս եք դրանց արձագանքում: – Ես այս պահին չեմ ուզում անդրադառնալ տարբեր գնահատականների: Ես դեմ չեմ լինի, թող խմբակցությունները (նկատի […]

«Այո՛, օրենքով պետք է ընտրություններ լինեն». ԲԴԽ-ն նախագահ է ընտրելու
Բարձրագույն դատական խորհրդում պատրաստվում են նախագահ ընտրելու. ԲԴԽ նախագահի ընտրությունները, ըստ հայաստանյան օրենսդրության, կայանում են նախկին նախագահի լիազորությունները դադարեցվելուց 10 օր հետո: Այսինքն՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցվելուց 10 օր հետո՝ հուլիսի 4-ին, ԲԴԽ նախագահ ընտրելու ժամկետն է: Առայժմ հայտնի չէ՝ կկայանան ընտրություններ ԲԴԽ-ի ներսում, թե ոչ: «Այո՛, օրենքով պետք է ընտրություններ լինեն: Այս […]

«Վարորդը մեղք չունի, նա պետք է ընդհանրապես ազատվի քրեական պատասխանատվությունից». հղի կնոջ վրաերթի գործով կողմերի պնդումները տարբեր են
Ապրիլի 26-ին Երևանի Լեոյի-Պարոնյան փողոցների խաչմերուկում հղի կնոջը՝ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով քննության ընթացքի մասին կողմերը հակադիր տեղեկություններ են հայտնում: Գործով մեղադրյալ՝ ՀՀ վարչապետի ավտոշարասյան ուղեկցող սպայական գումարտակի հրամանատար Արամ Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանն ասում է՝ քննությունն ավարտվում է, սական գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը հակառակն է պնդում: «Նախաքննությունը […]

«Չեմ կարծում, թե Սեդա Սաֆարյանը ձգում է ՍԴ դատավորի նշաձողին. ընդհանրապես, ուրիշ պատկերացումներ ունեի ՍԴ դատավորի մասին». Ժաննա Ալեքսանյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը – Տիկի՛ն Ալեքսանյան, ինչպե՞ս եք գնահատում դատաիրավական համակարգում նոր կադրերի ընտրությունը: Գործող իշխանությանը մշտապես մեղադրել են սխալ կադրային քաղաքականություն վարելու համար, այս կադրերի ընտրությունը ճի՞շտ եք համարում: – Շատ տեսանելի է, որ, օրինակ՝ գլխավոր դատախազի նշանակումը. թեկնածուն եղել է վարչապետի անմիջական օգնականը, հասկանալի է, որ ջերմ հարաբերություններ կան, […]

«Պետությունը պետք է շատ խիստ արձագանքի պետական դավաճանությանը, որպեսզի կարողանանք արմատախիլ անել այս չարիքը». Նորայր Նորիկյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը – Պարո՛ն Նորիկյան, գրեթե ամեն օր բացահայտվում են պետական դավաճանության նոր դեպքեր: Ընդհանուր երևույթին ինչպե՞ս եք վերաբերվում, ու սա ինչի՞ հետևանք է: – Այս երևույթը ոչ միայն խայտառակություն է, ոչ միայն հանցագործություն է, ոչ միայն խոսում է մեր բանակում ու, ընդհանրապես, բանակում գոյություն ունեցող […]

«Դատական համակարգը մաքրելու գործընթացը պետք է մի քիչ տեմպով լինի, իսկ մենք դոփում ենք տեղում». Սեդա Սաֆարյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան Սեդա Սաֆարյանը – Տիկի՛ն Սաֆարյան, հաշվի առնելով Բարձրագույն դատական խորհրդի անդամների մասնակցությամբ վերջին օրերին տարածված ձայնագրությունը, երեկ դրա վերաբերյալ Գագիկ Ջհանգիրյանի ներկայացրած մեկնաբանությունները՝ ի՞նչ կարող եք ասել Հայաստանի դատական համակարգում տիրող վիճակի մասին: – Ընդհանուր կարող եմ ասել, որ այդ ձայնագրությունը ոչ կոռեկտ, դատավորներին անհարիր զրույց է, բայց հարցը միայն […]

«Դու կտերի թագավո՞ր ես, թե՞ արդարադատություն իրականացնող. խայտառակ պատմության մեջ են Հայաստանը, արդարադատությունն ու վարչապետը». Լևոն Բարսեղյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը – Պարո՛ն Բարսեղյան, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում պարզաբանումներ ներկայացրեց իր մասնակցությամբ աղմկահարույց ձայնագրության վերաբերյալ: Դուք քաղհասարակության ներկայացուցիչների այն խմբում եք, որոնք պահանջում էին Ջհանգիրյանի հրաժարականը: Շարունակո՞ւմ եք հանդես գալ նույն պահանջով, թե՞ Ջհանգիրյանի բացատրությունները սպառիչ էին: – Հարցազրույցից […]

«Ջհանգիրյանը պետք է ինքնակամ հեռանա, եթե չէ՝ Փաշինյանը պետք է ամեն ինչ անի, որ նա հեռանա». Ժաննա Ալեքսանյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը – Տիկի՛ն Ալեքսանյան, կասեցված լիազորություններով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունը, որում իր և ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի զրույցն է, համակարգային ի՞նչ խնդիրների մասին է վկայում: – Նախ նշեմ, որ շատ վատ է, երբ հանրությունը տեղեկանում է, թե մեր բարձրաստիճան պաշտոնյաներն ինչ բառապաշարի են տիրապետում: […]