Լուսինե Հովհաննիսյան

«Աստված չի փոխվում։ Այն էլ ինչպես է փոխվում։ Ինչպե՞ս գտնել Աստծուն, եթե նա շարժվում է։ Ճանապարհ ընկնել»

Խոսում են երկու Պապերը՝ Հռոմի Պապերը, «Երկու Պապ» հրաշալի ֆիլմում։ Պահպանողական Բենեդիկտոս Տասնվեցերորդն ու ռեֆորմատոր կարդինալ Բերգոլիոն՝ ապագա Ֆրանցիսկոս Պապը։ – Ես փոխվել եմ։ – Զիջումների եք գնացել։ – Ո՛չ, ես փոխվել եմ, դա այլ բան է։ – Փոփոխությունը զիջում է։ -Կյանքը, որ Բարձրյալն է մեզ պարգևել, զիջումներից է բաղկացած։ – Դուք բացահայտ հաղորդություն եք […]

Լուսինե Հովհաննիսյան

Այբբենարանս ու իմ բաքվեցի Իռան

Իռան Նոր տարուց առաջ Մոսկվայից զանգել էր։ Ասում էր՝ չես պատկերացնի, բոլորիդ համարները ջնջվել էին հեռախոսից, ու ինձ թվաց, թե էլ չեմ գտնի ձեզ, հազիվ գտա համարդ, մի հատ մամայիդ համարն ասա։ Իռան Բաքվից Երևան եկավ 1988-ի ամռանը։ 88-ին նա 22 տարեկան էր։ Իռայի հայրը մորս՝ հոր կողմից միակ հարազատն էր, միակ մարդը, որ կրում […]

Լուսինե Հովհաննիսյան

Ֆեյսբուքը մենք ենք, եթե անգամ ֆեյք ենք

Հիշողությունը բարդ գործառույթ է, որին մասնակցում են ուղեղի մի շարք հատվածներ։ Մենք ծերանում ենք, հիշողությունը թուլանում է։ Բայց մենք դեռ ծեր չենք, իսկ տեղ-տեղ՝ նույնիսկ շատ ջահել։ Սոցիալական Ֆեյսբուք հարթակը սկզբում արտահայտվելու տեղ էր, ինքնադրսևորվելու, արդարության համար պայքարի սաղմնային հրապարակ, աստիճանաբար դարձավ կոնֆլիկտային ու ճգնաժամային պահերին տեղեկատվական, մոբիլիզացնող հարթակ, իսկ հետո հեղափոխության «Պոտյոմկին» զրահանավը։ Հիմա […]

Հազար ինը հարյուր ութսունչգիտեմքանիսի դեկտեմբերի երեսունն էր…

Հազար ինը հարյուր ութսունչգիտեմքանիսի դեկտեմբերի երեսունն էր…

Մի անգամ՝ հազար ինը հարյուր ութսունականների դեկտեմբերի երեսունին, իսկ դա կարևոր է, որովհետև, այն, ինչ կարող էր կատարվել հազար ինը հարյուրականներին, չի կարող կատարվել երկուհազարականներին, այսպիսով, մի անգամ, հազար ինը հարյուր ութսունչորսին, որովհետև իմ զգացողությամբ Գորբաչովը դեռ «գլասնոստ» չէր հայտարարել, այնպես ստացվեց, որ սովորականի նման ոչ թե հայրս գնաց նոր տարին միասին նշելու ու ձմեռելու համար ծնողներին Ղարաբաղից Երևան բերելու, այլ պայմանավորվեցին, որ իրենք կգան ավտոբուսով, քանի որ մենակ չեն, ու իրենց է միացել մորս միակ մորաքույրը, ով միակն էր մորս բազմաճյուղ գերդաստանում, որ գյուղում էր ապրում։

Ոստիկանը գաղտնալսում է քաղաքացուն. ոստիկանը՝ ենթակա, գաղտնալսում է՝ ստորոգյալ, քաղաքացուն՝ ուղիղ խնդիր

Ոստիկանը գաղտնալսում է քաղաքացուն. ոստիկանը՝ ենթակա, գաղտնալսում է՝ ստորոգյալ, քաղաքացուն՝ ուղիղ խնդիր

«Հեռախոսային խոսակցություն չի»։ Այսպես ասել են մեր ծնողները յոթանասուն-ութսունականներին, հետո ասել ենք մենք։ Սկզբում դա սովետական երկրի բարքն էր, հետո՝ բարքի իներցիոն հետևանքը։ Մենք գիտեինք, որ հեռախոսները կարող են լսել։

ՀՀ հպարտ քաղաքացիս, որ ֆանատիկ եմ կոչվում հիմա. ոսկեբեր քվարցիտ

ՀՀ հպարտ քաղաքացիս, որ ֆանատիկ եմ կոչվում հիմա. ոսկեբեր քվարցիտ

Մի անգամ Հադրութի Տող գյուղում խաղողի այգիները վնասող վտանգավոր միջատի անունն էր այսպես դուր եկել ինձ՝ ֆիլոքսերա։ Մեկ միլիմետրանոց միջատը սպառնում էր վերացնել խաղողի հսկա տարածքները. ռումբերն ու ականները չէին վերացրել՝ մեկ միլիմետրանոց միջատը սպառնալիք էր։

Արագիլ, էլ բույն չհյուսես բարդու կատարին

Արագիլ, էլ բույն չհյուսես բարդու կատարին

Խորհրդանիշը կեղտոտվել է։ Արդեն մի քանի օր լրահոսի նյութ է երկրի խորհրդանիշներից մեկի ճենճոտման լուրը։ Բախտի արագիլը, որ պիտի բույն հյուսի բարդու կատարին ու մեր տան մոտ ապրի։ Եթե հինգ տասնամյակ ժողովուրդը երգում է «Իմ տան մոտ ապրիր, բախտի արագիլ»՝ ուրեմն խորհրդանիշ է։

Տեղեկատվական սով. Սևանի խնդիրը, որ այսօր չպատահեց

Տեղեկատվական սով. Սևանի խնդիրը, որ այսօր չպատահեց

Տարիներ առաջ, երբ որոշել էի ֆրանսերեն սովորել, անընդհատ ֆրանսերեն գրքեր էի գտնում, առնում էի, անընդհատ առնում էի, այն ժամանակ դեռ օտարալեզու գրականությունը քիչ էր գրախանութներում։ Մի պահ հասկացա, որ ես միայն գրքեր եմ առնում՝ ենթագիտակցաբար բավարարելով ուղեղս ու խաբելով ինձ, թե ինչքան ֆրանսերեն գիրք եմ առնում, այնքան սովորում եմ լեզուն։

Հուլիսի 5-ից մեկ օր առաջ

Հուլիսի 5-ից մեկ օր առաջ

Ամենածանոթ չճանաչված հանրապետության ճակատագիրը կարող էր այլ լինել, եթե 1921-ի հուլիսի 5-ին Կավբյուրոյի նախագահ Սերգո Օրջոնիկիձեն ու իր տեղակալ Սերգեյ Միրոնովիչ Կիրովը փոխած չլինեին Կավբյուրոյի որոշումը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու մասին։ Դրանից ընդամենը մեկ օր առաջ՝ հուլիսի 4-ին, Կավբյուրոյի ընդլայնված նիստում որոշվել էր Լեռնային Ղարաբաղը միացնել Սովետական Հայաստանին։

Մելի հերոսությունը. Երկիրը սիրում է քեզ, դու՝ երկրին

Մելի հերոսությունը. Երկիրը սիրում է քեզ, դու՝ երկրին

Երեկ ցերեկը Ամստերդամ խաղաղ քաղաքում դանակով զինված երկու մարդ հարձակվել են սուպերմարկետի դրամարկղի վրա՝ կողոպուտի նպատակով։ Այս մասին տեղեկացա ֆեյսբուքյան ընկերներիս մեկի գրառումից, որն ապրում է Հոլանդիայում։ Հարձակման պահին սուպերմարկետում առևտուր անելիս է եղել մեր հայրենակից Մել Դալուզյանը։ Կարողացել է կանխել դրամարկղի աշխատողին վնասելու և կողոպուտի փորձը։ Հոլանդական ԶԼՄ-ները նրա արարքը որակում են հերոսական։ Դալուզյանը դանակի ծանր վնասվածքներ է ստացել և գտնվում է հիվանդանոցում։ Բժիշկները վիճակը գնահատում են կայուն։

100 տարեկան համալսարան

100 տարեկան համալսարան

Երևանի պետական համալսարանը բարձր վարկանիշային համալսարանների շարքում չկա, բայց այսօր իր հարյուրամյակն է։ Հարյուր տարի առաջ ու հիմա էլ Երևանի պետական համալսարանը տվել է մասնագետներ, անվանի գիտնականներ։ Հայաստանում տեղի ունեցած բոլոր շրջադարձային օրերին համալսարանի ուսանողության վրա է դրվել առաջին ուսանողական քայլը։ Համալսարանում ընդդիմացել են ուսանողների առաջին բողոքի ցույցերին 1965-ին, 1988-ին, 1996-ին 2008-ին, 2018-ին։ Բայց ուսանողական շարժումները միշտ սկսվել են այստեղից։

ՀՀ Քաղաքացի Լուսինե Հովհաննիսյան

ՀՀ Քաղաքացի Լուսինե Հովհաննիսյան

Երկու հարյուր հիսուն հազար դոլարը լավ գումար է։ Հայաստանում հազար հազարավոր մարդու համար երկու հարյուր հիսուն հազար դոլարը կամ հարյուր քսանչորս միլիոն դրամը չտեսնված գումար է։

1984. Երևան

1984. Երևան

Շատ կարճ, մի քանի նախադասությամբ ստիպված եմ պատմել տասը տարիների մասին, որովհետև ասելիքս ուղղակիորեն կապված է այդ տարիների հետ: Ես տասը տարի սովորել եմ Ն.Կ. Կրուպսկայայի անվան դպրոցում, անշուշտ, հնչեղ ու ազդեցիկ անուն ուներ մեր դպրոցը:

Ոչ մի օր մի՛ մոռացեք Կարեն Ղազարյանին

Ոչ մի օր մի՛ մոռացեք Կարեն Ղազարյանին

Մի խելացի ու ոչ սենտիմենտալ մարդ, որի հետ քննարկում էի Կարեն Ղազարյանի ճակատագրի հարցն ու հնարավոր քայլերն ընդհանրապես և մասնավորապես իմը՝ որպես քաղաքացի, որն ունի մեդիա հարթակի հնարավորություն, ինձ ասաց, որ աղոթքի պես մի բան է չճանաչած մարդու համար անհանգստանալն ու նրան մտքում պահելը, ու մեր չճանաչած աշխարհում դա երևի մարդուն պաշտպանում է։

Ինչու էին կանայք միշտ տառապում հայկական ֆիլմերում

Ինչու էին կանայք միշտ տառապում հայկական ֆիլմերում

Չգիտեմորերորդ անգամ սկսեցի նայել «Երջանկության մեխանիկան»։ Երբ արդեն եսիմորերորդ անգամ ես նայում ֆիլմը, բնականաբար, ընթացքին չես հետևում, այլ սկսում ես տեսնել չտեսած դետալները, ֆիլմի մեջ մտնելու փոխարեն նայում ես կողքից, որ տեսնես՝ ինչպես է նայվում օտար աչքով։ Ու տեսա, որ «Երջանկության մեխանիկան», լինելով մեր այն հազվագյուտ ֆիլմերից, որը չի պատմում պատմական ծանր իրողության հետևանք իրականության մեջ մարդու կյանքի մասին, այլ սովորական, ընթացիկ կյանքի մասին է՝ միևնույն է, կին գլխավոր հերոսուհին անչափ տխուր է ամբողջ ֆիլմի ընթացքում։