Մոսկվան դադարեցնում է իր առաքելությունը ՆԱՏՕ-ում

Ավելի վաղ Հյուսիսատլանտյան դաշինքը չեղարկել էր ռուսական առաքելության 8 աշխատակիցների հավատարմագրերը, որոնք «ռուսական հետախուզության չհայտարարված սպաներ» էին, գրում է Ամերիկայի ձայնը։ Ռուսաստանը կդադարեցնի ՆԱՏՕ -ում իր առաքելության գործունեությունը հաջորդ ամսվանից ՝ ի պատասխան իր ութ աշխատակիցների հավատարմագրերի չեղարկմանը, երկուշաբթի ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ռուսական լրատվամիջոցները մեջբերում են Լավրովի խոսքերը, որ Մոսկվայում ՆԱՏՕ […]

ՏԻՄ ընտրություններում քվեարկության արդյունքներով պայմանավորված մարդկանց վիրավորելն անթույլտարելի է. ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությունը․ «Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քվեարկության օրվանից անմիջապես հետո հանրային տիրույթ են բերվել մարդկանց խմբերի բաժանող, վիրավորանքն ու ատելությունը, անհանդուրժողականությունը զարգացնող նոր վտանգավոր դրսևորումներ: Խոսքը հասարակության բևեռացումը խորացնող արհեստական բաժանումների մասին է, ընդ որում՝ այդ արատավոր դիսկուրսի հիմքում են «նախկին ու նոր», «սև ու սպիտակ», «ժեխ», «զոմբի», «ծախված», «դավաճան» և […]

Արշակ Կարապետյանը հանդիպել է պատերազմում զոհված, անհայտ կորած, կամ գերության մեջ հայտված զինծառայողների և կամավորականների հարազատներին

Հոկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված, անհայտ կորած, կամ գերության մեջ հայտված զինծառայողների և կամավորականների հարազատներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են անհայտ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներին, ինչպես նաև զոհվածերի շիրիմների բարեկարգմանը վերաբերող մի շարք հարցեր։ ՀՀ պաշտպանության նախարարը ծանոթացել է հանդիպման մասնակիցների կողմից բարձրացրած խնդիրներին ու մտահոգություններին և պատասխանել նրանց […]

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն

Շուշիում այսօր տեղի ունեցած բանակցությունների արդյունքում` Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն։ Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնողական աշխատանքների և դիերի փոխանակման արդյունքում` հաստատվել է ընդհանուր 1686 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են։

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում բանավոր լսումները կշարունակվեն հոկտեմբերի 19-ին

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկել են Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները: Հայցվորի կողմից ներկայացվել են հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ պահանջները, որոնց ի պատասխան Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է հիմնավոր հակափաստարկներ: Այդ մասին հայտնում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունից։ Բանավոր լսումները կշարունակվեն հոկտեմբերի 19-ին: Լսումներին կարող եք հետեւել Արդարադատության միջազգային դատարանի պաշտոնական կայքում՝ ուղիղ […]

Բիլ Քլինթոնը դուրս է գրվել հիվանդանոցից

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը կնոջ՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ուղեկցությամբ դուրս է գալիս Կալիֆոռնիայի համալսարանի Իրվայն բժշկական կենտրոնից, Օրինջ, Կալիֆոռնիա: Այդ մասին հայտնում է Ամերիկայի ձայնը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բիլ Քլինթոնը հիվանդանոց է տեղափոխվել։

Նորվեգիան «Moderna» պատվաստանյութի զգալի խմբաքանակ կտրամադրի Հայաստանին. նորանշանակ դեսպան

Հոկտեմբերի 18-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելեն Սանդ Անդրեդենին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորեց Հելեն Սանդ Անդրեդենին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-նորվեգական հարաբերությունների առավել ամրապնդմանը և օրակարգի առավել ընդլայնմանը: Զրուցակիցները վերահաստատեցին քաղաքական երկխոսության […]

«Ուզում են շռնդալից հաղթանակի վրա ստվեր նետել». Փաստաբանի փոխանցմամբ՝ «Առուշ Առուշանյանի» կողմնակիցներին կանչում են հարցաքննության

Առավոտվանից մինչև այս պահը 31 անձ է հարցաքննվել, որոնք եղել են «Առուշ Առուշանյան» դաշիքնի շտաբի անդամներ, համախոհներ: Այդ մասին «Մեդիալաբին» տեղեկացրեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը: Նա ասաց, որ այս պահին ինքը Քննչական կոմիտեի Գորիսի բաժանմունքում է և քրեական գործը, որի շրջանակներում հարցաքննվում են դաշինքի հետ այս կամ այն կերպ առնչություն ունեցած անձինք, […]

Արտակ Դավթյանը կարևորել է ԿԽՄԿ-ի դերը պատերազմի ընթացքում անհայտ կորած, գերեվարված զինծառայողների և քաղաքացիական անձանց ճակատագրերի պարզաբանման գործում

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին:  Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել ՀՀ զինված ուժերի և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համագործակցությունը, նախանշել փոխգործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված հետագա քայլերը, քննարկել առաջիկա համատեղ ծրագրերն ու փոխգործակցության նոր ուղղությունները։ Հատուկ ուշադրություն […]

Արկածախնդրության մի՛ տարեք պետությունը․ տարածքներ գրավելուց են խոսում որոշ ուժեր, այնինչ ՀՀ-ն պահելու խնդիր ունենք․ Էդմոն Մարուքյան․ Factor.am․ տեսանյութ

Factor TV-ն զրուցել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ -Պարո՛ն Մարուքյան, երբ Ձեզ հրավիրեցի զրույցի, հարց տվեցիք՝ ինչի՞ մասին ենք խոսելու, պատասխանեցի՝ «ոչ կոմերցիոն» զրույց եմ ակնկալում՝ նկատի ունենալով, որ ոչ թե գաք այստեղ՝ հայհոյենք ինչ-որ մեկին՝ ընդդիմություն կամ իշխանություն, այլ խոսենք պետության ապագայի մասին, չնայած Դուք երբեք աչքի չեք էլ ընկել նման […]

Հայաստանի Օմբուդսմանն ընդունել է Ուկրաինայի գործընկերոջը

Խոշտանգումների կանխարգելման ոլորտում Եվրոպայում առաջատարներից համարվող Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձը ուսումնասիրելու նպատակով Հայաստան է ժամանել Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովայի գլխավորած պատվիրակությունը: Մարդու իրավունքների ազգային հաստատություններին տրվող անկախության ամենաբարձր «Ա» կարգավիճակն ունեցող երկու կառույցների ներկայացուցիչները համատեղ քննարկում են ունեցել փակ հաստատություններում աշխատանքի առանձնահատկությունների վերաբերյալ։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները ներկայացրել են […]

Վանո Սիրադեղյանը ոչ մեկից նեղացած չէր. Խաչատուր Սուքիասյան․ Ազատություն

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը կառավարությանը կոչ է անում Վանո Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում՝ հաշվի առնելով «ժողովրդին նրա մատուցած ծանրակշիռ ծառայությունները՝ գրականության և պետական կառավարման բնագավառներում»: Առայժմ, սակայն, հայտնի չէ անգամ՝ Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան, գրում է Ազատությունը։ Նրա մերձավոր Խաչատուր Սուքիասյանի խոսքով` արտասահմանում Սիրադեղյանը այլ անունով է ապրել. «Հաշվի առնելով […]

Միրզոյանն ու Էհնբերգը գոհունակություն են հայտնել Հայաստանի ու ԵԽ միջև հաստատված բազմոլորտ համագործակցության կապակցությամբ

Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի ղեկավար, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ դեսպան Մարթեն Էհնբերգին և նրա գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում Հայաստան են ժամանել նաև ԵԽ-ում Ֆրանսիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Անդորրայի, Իսլանդիայի դեսպանները և ԵԽ քարտուղարության ներկայացուցիչները: Նախարար Միրզոյանն ու դեսպան Էհնբերգը գոհունակություն […]

Շարունակում է մտահոգիչ մնալ ընտրական ոչ պատշաճ վարչարարությունը․ «Անկախ դիտորդի» հայտարարությունը

«Անկախ դիտորդի» հայտարարությունը 2021 թ․ հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ․ Ընտրական օրենսդրության բարեփոխումների շրջանակներում ՏԻՄ ընտրակարգին վերաբերող ծավալուն փոփոխություններ իրականցվեցին 2020 թ․ հունիսին և 2021 թ․ մայիսին։ Էական փոփոխության ենթարկվեց ՏԻՄ ընտրակարգը։ 4000 և ավելի ընտրող ունեցող համայնքներում այլևս կիրառվում է համամասնական ընտրակարգը։ Արտակարգ և ռազմական դրություններով պայմանավորված՝ տևական ընդմիջումից հետո 2021 թ․ հոկտեմբերի 17-ին […]

Արմեն Սարգսյանն ընդունել է Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատարին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովային և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Հանրապետության նախագահը ողջունել է ուկրաինական պատվիրակության այցը և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Ուկրաինայի միջև համագործակցության ամրապնդումը: «Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող կառույցների գործունեությունը և […]

COVID-19-ի հետևանքով առաջացած բարդությունների պատճառով մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը

Այսօր առավոտյան COVID-19-ի հետևանքով առաջացած բարդությունների պատճառով մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար, Միացյալ շտաբերի ղեկավար, գեներալ Քոլին Լ. Փաուելը։ Այս մասին հայտնել է ամերիկացի պաշտոնյայի ընտանիքը։ Նշվում է, որ նա լիարժեք պատվաստված է եղել։ Զինվորական կարիերայի ընթացքում Փաուելը եղել է նաև նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական (1987-1989թթ․), ԱՄՆ բանակի հրամանատար (1989), նախագահի աշխատակազմի Միացյալ շտաբերի […]

4 տարվա հիմնանորոգումից հետո իր դռներն է բացել Երևանի համար 135 դպրոցը. տեսանյութ

4 տարվա հիմնանորոգումից հետո իր դռներն է բացել Երևանի համար 135 դպրոցը։ Ճարտարապետական ու դիզայներական լուծումներից բացի 55-ամյա կրթօջախն ամբողջովին հարմարեցված է ներառական կրթությանը։ Այդ մասին հայտնում են Կառավարությունից։ Ուսուցիչներն ու աշակերտները հին շենքին հրաժեշտ են տվել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի դպրոցների սեյմսիկ անվտանգության բարելավման ծրագրով։ Կառավարությունն և Ասիական զարգացման բանկն ընդհանուր առմամբ 107 միլիոն […]