Մեդիասանիտարները. «գրիչի վարպետները» տեսակավորում են «աղբը»

«Ջորջ Օրուելը սխալվել է: Մեծ Եղբայրը չի հետևում քեզ: Մեծ Եղբայրը երգում և պարում է: Կախարդական գլխարկից սպիտակ ճագարների է հանում: Ամբողջ օրը, քանի դեռ քնած չես, Մեծ եղբայրը քեզ զբաղեցնում է, շեղում է ուշադրությունդ: Նա անում է ամեն ինչ, որպեսզի դու հանկարծ չմտածես: Նա անում է ամեն ինչ, որ զբաղված լինես:  Նա անում է […]

«Մեզ մոտ արդեն կարմրուկի լոկալ բռնկում է, կա օջախ, և շատ հավանական եմ համարում, որ դեպքերը գնալով կշատանան»․ վարակաբան

Հայաստանում ի հայտ եկած կարմրուկի դեպքերը առաջիկա օրերին էապես կարող են աճել, կարծում է ԳԱԱ մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, վարակաբան Հովակիմ Զաքարյանը։ Վարակաբանի խոսքով՝ իրավիճակը խիստ մտահոգիչ է, և պատկան մարմինները պետք է խստագույնս զբաղվեն վարակի հետագա կանխարգելմամբ։ «Կարմրուկի շուրջ ստեղծված իրավիճակն արդեն շատ լուրջ է, և ես մտահոգություններ ունեմ, որ իրավիճակն էլ ավելի […]

«Պատկերացրի, որ զանգ ստանամ, հարցնեն՝ որտե՞ղ ես, ասեմ՝ «Շուշիում»․ Հակոբյանները՝ Շուշիից Աբովյան՝ վերադառնալու հույսով

Արցախյան 44-օրյա պատերազմում Շուշիի իրենց տունը, այգին և ամենը կորցնելուց հետո Հակոբյաններն իրենց «Շուշին» են հիմնել հարյուրավոր կիլոմետրեր հեռու՝ Աբովյան քաղաքում։ Արփի Գասպարյանն ասում է՝ մի գերնպատակ ունի՝ Շուշիում «Շուշի» ունենալ և ապրեցնել։  «Սկզբում մտածում էի մեր գեղեցկության սրահի անունը դնեմ՝ «Եկ ղիշինգյաց» («Արի գեղեցկացի»), հետո մտածեցի, որ կոպիտ ա ստացվելու։ Դրանից հետո մտքովս անցավ՝ […]

Ոչ մի բանի մասին նախագիծ, որն արդյունք չի ունենալու. Պիպոյանը՝ պոլիէթիլենային տոպրակներն արգելելու մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը – Պարո՛ն Պիպոյան, նոր օրենքի նախագիծ է դրվել հանրային քննարկման, որով առաջարկվում է ամբողջովին արգելել պոլիէթիլենային տոպրակների վաճառքը՝ անկախ հաստությունից։ Ինչպե՞ս եք գնահատում առաջարկվող այս նոր փոփոխությունը, որքանո՞վ է սա արդյունավետ լինելու, եթե նկատի ունենանք նախորդ տարվա համանման օրենքի կիրառումն իրականության մեջ։ […]

«Կարմրուկի տարածումը կարող է լուրջ վտանգ լինել հատկապես խոցելի խմբում գտնվող քաղաքացիների համար». մասնագետ

Բարձր ջերմություն, հազ, ցան. սրանք այն ախտանշաններն են, որ ի հայտ են եկել վերջին օրերին մտահոգությունների տեղիք տված կարմրուկի նոր դեպքերի ժամանակ։ Մասնագետներն ահազանգում են՝ վարակի այս տեսակը արդեն երկար տարիներ Հայաստանում չի եղել  և ներկայումս լուրջ սպառնալիք է հանրային առողջությանը: «Կարմրուկի նման բռնկում վերջին անգամ ունեցել ենք 2019 թվականին, երբ կարմրուկով վարակված քաղաքացին վերադարձել […]

Պոլիէթիլենային տոպրակներն ամբողջովին կարգելվեն՝ անկախ հաստությունից. օրենքի նոր փոփոխություններ են առաջարկվել

Պոլիէթիլենային տոպրակները ամբողջովին կարգելվեն՝ անկախ հաստությունից. օրենքի նման փոփոխության նախագծի մասին տեղեկանում ենք Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից: Ներկայումս նախագիծը հանրային քննարկման է ներկայացված միասնական կայքում: Հիշեցնենք, որ անցած տարվա հունվարի 1-ից, բնապահպանական նկատառումներից ելնելով և բնության վրա պլաստիկի անդառնալի վնասը նվազեցնելու նպատակով, Հայաստանում օրենքի համաձայն արգելվեց մինչև 50 միկրոն հաստությամբ տոպրակների վաճառքը։  2022-ի հունվարի […]

«Եղբորս կորուստը կյանքիս ամենամեծ կորուստն է, իսկ սա փորձություն չեմ համարում»․ Էլինան՝ Արցախից․ «Ուժեղ ենք, չենք ընկճվում»

Էլինա Դոլուխանյանի կյանքը շուրջ 2,5 տարի է՝ ամբողջովին փոխվել է։ 44-օրյա պատերազմում ծանր կորուստներ է ունեցել, մարտի դաշտում զոհվել է եղբայրը, Շուշին, որտեղ կառուցել էին իրենց տունը, անցել է թշնամուն։  Կորուստներից հետո կյանքը Ստեփանակերտում է սկսել դասավորել և կրկին փորձություն՝ երկու ամսից ավելի է՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը ադրբեջանցիների կողմից արգելափակելու հետևանքով Արցախում ապրող […]

«Իրենք թշնամի պետության պահանջներն են կատարում». Դավիթ Գալստյանը՝ Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկության մասին

Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունը Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը համարում է կա՛մ ներքին տարաձայնությունների, կա՛մ Փաշինյան-Ալիև վերջին հանդիպման հետևանք։ «Երբ Ռուբեն Վարդանյանին պաշտոնի էին նշանակում, մեր կարծիքը չեն հարցրել, և մենք միշտ էլ ասել ենք, որ պետնախարարի պաշտոնը ենթադրում է իրականացնել Արայիկ Հարությունյանի քաղաքականությունը։ Երևի ինչ-որ տեղ տարաձայնություններ են եղել […]

«Դա շատ վտանգավոր քայլ է». Հայաստանի Կառավարության թույլտվությամբ սկսվում է Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը

Այսօր երեկոյան Հայաստանի Կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ընկերության միջև ստորագրվելու է եռակողմ փոխըմբռնման հուշագիր, ինչի հիման վրա էլ սկսվելու է Ամուլսարի հանքի շահագործումը։ «Ստորագրվելու է 250 մլն դոլարանոց մի փաթեթ, որը թույլ է տալու վերսկսել Ամուլսարի հանքի շահագործումը»,- այսօր Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան […]

Որքա՞ն է քաղաքացին վճարելու բժշկական ապահովագրության համար. առողջության ապահովագրության ներդրման հայեցակարգը հարցեր է առաջացրել

Հայաստանում թեպետ առողջապահության կազմակերպիչները արդեն որոշել են 2024 թվականից առողջության համապարփակ ապահովագրության համակարգ ներդնել, այդուհանդերձ, մասնագետները պնդում են՝ ներդրվող համակարգը ունի թերություններ: «Պարզ ասեմ՝ ապահովագրության առաջարկվող համակարգը փող ուզելու մասին ծրագիր է»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է «Հարկ վճարողների պաշտպանություն» կազմակերպության ղեկավար Փայլակ Թադևոսյանը: «Առողջության պարտադիր ապահովագրության համակարգի՝ ներկայումս առաջարկվող տեսքով ներդրումը կբերի առողջապահության համակարգի […]

«Չինացի երեխաներին հայկական տարազ էինք հագցրել ու մեր պարերն էինք սովորեցնում». Հայաստանից` Չինաստան. մի որոշման պատմություն

Դեռ 2020 թվականին Սվետլանա Հովհաննիսյանը չէր էլ կարող պատկերացնել, որ երկու տարի անց չինացի երեխաներին կսովորեցնի «Յարխուշտա» պարել ու կպատմի Տիգրան Մեծի մասին։ Ասում է՝ այսօր արդեն չինացի երեխաները և անգամ ուսուցիչներն իրենք են խնդրում, որ հայկական դուդուկի երաժշտություն միացնի, որպեսզի դրա հնչյունների ներքո նախաճաշեն։  «Շաբաթական երկու անգամ օտարերկրացի ուսուցիչը, բացի բուն անգլերենի դասավանդումից, պարտավոր […]

«Ամենակարևորը մեր մտքում չփակենք Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, մյուս խնդիրները լուծելի են». Մանուշը՝ շրջափակված քաղաքից

Մանուշ Ղազարյանը չէր էլ կարող պատկերացնել, որ օրերից մի օր կուրախանար տոպրակի անկյունում գտնված ոսպի մի քանի հատիկների համար։ Արդեն գրեթե երկու ամիս Արցախում շրջափակման մեջ հայտնված Մանուշն ասում է՝ թեև ամեն օր ստիպված են դժվարություններ կրել, այնուամենայնիվ, շրջափակումն իրեն օգնել է թարմացնել Արցախում մշտական բնակություն հաստատելու մտքերը։ «Միշտ էլ Արցախ գալուց ասում էի՝ կարո՞ղ […]

«Պատերազմի ժամանակ քրոջը բանաստեղծություն էր ուղարկել, ասել՝ եթե ես չվերադառնամ, մամայի ծնունդին իմ կողմից կնվիրես»․ Շիրակը

Անահիտ Վարդապետյանը հուզվում է՝ հիշելով հոկտեմբերի 7-ը։ Այդ օրը որդին վերջին անգամ զանգել է պատերազմի դաշտից ու իր գրած բանաստեղծությունն է քրոջը փոխանցել, որ նվիրի մորը։ «Ասել ա՝ Շահանե, էն որ սարսափ կինոներ էինք նայում, էստեղ էդ սարսափից էլ վատ ա։ Ուղարկել էր քրոջը «Հնչող ձայներ, ցիրուցան իղձեր» բանաստեղծությունը, որը հենց պատերազմի ժամանակ էր գրել։ […]

Ինչո՞ւ են աղմկում պատգամավորների օգնականները

Ազգային ժողովի հիմնականում իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների օգնականները օրերս Ազգային ժողովի աշխատակազմ կոլեկտիվ դիմում են ներկայացրել՝ պարգևավճար ստանալու պահանջով: Սակայն աշխատակազմի ղեկավարի կողմից մերժում են ստացել՝ փող չկա պատճառաբանությամբ: Պատգամավորների օգնականների ընդվզման պատճառն այն է, որ խորհրդարանում աշխատող պետական ծառայողները այս հունվարից ստանալու են բարձր աշխատավարձ, քանի որ օրենքով ավելացել է նվազագույն աշխատավարձը, դրան […]

«Ամեն անգամ Եռաբլուր գնալիս կամ իր նկարին նայելիս մի հարց եմ տալիս՝ «ինչի՞ սենց եղավ, Սերժո ջան». որդեկորույս մայր

Որդու մասին խոսելիս մայրը ամեն անգամ հուզվում է, ասում է՝ ամեն ինչ Սերժին է հիշեցնում:  «Նոր տարուն աղցաններ էի պատրաստում, ասում էր՝ մա՛մ, ես քեզ կօգնեմ, հիշում եմ՝ «Ստալիչնի» էի պատրաստում, ինչքան սիրուն կտրտեց, զարմացա, անընդհատ հիշում եմ դա։ Չեմ մոռանում, թե ինչքան շնորհակալ էր, որ ինչ-որ բան էինք անում իր համար: Բանակում էր, քարտին […]