
Մեր կողքին ապրող մարդիկ. Արշիան
Իրանցի 24-ամյա կոմպոզիտոր և անգլերենի ուսուցիչ Արշիա Ֆիրուզի հետ հանդիպեցինք երևանյան սրճաններից մեկում՝ մեկ գավաթ տաք սուրճով ջերմացնելու ոչ միայն մեր զրույցը, այլև՝ երևանյան ցուրտ եղանակը, որը դեռ ոչ մի ակնարկ չէր անում տաք գարնան մասին: Երկար, գանգուր մազերով, սև պիջակը հագին՝ նա բոլորովին նման չէր մինչ այժմ ինձ հանդիպած պարսիկներին: Մինչ ձայնագրիչիս վրա կարգավորումներ […]

Մեր կողքին ապրող մարդիկ. Անգինը
2020 թվականի սեպտեմբերի 26-ին Երևանից հյուրեր էին մեկնում Շիրակի մարզ, Գեղանիստ գյուղ՝ «անգին» հարսնացուի հետևից: Մանկավարժների ընտանիքում մեծացած աղջիկը պատրաստվում էր ամուսնանալ ռազմական ոլորտում գործունեություն ծավալող երիտասարդի՝ «Ողջ մնալու արվեստ» (ՈՄԱ) կազմակերպության փոխտնօրեն Վաղինակ Վարդանովի հետ: Կազմակերպությունը դեռ պատերազմից առաջ անցկացնում էր ռազմական պատրաստականության դասեր, որոնց Անգինը երբևէ չէր մասնակցել: «Դետք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի գլխավոր համակարգող […]

Մեր կողքին ապրող մարդիկ. Սվետլանան
Աշխարհի տարբեր երկրներում ծննդօգնության կարևոր մաս է կազմում դուլան, որ հունարենից թարգմանաբար նշանակում է աղախին, օգնող կին: Դուլայի հիմնական գործառույթն է հոգեբանորեն լինել կնոջ կողքին, սատարել նրան, կատարել համապատասխան մերսումներ, որոնք օգնում են հաղթահարելու ցավերը, ավելի հեշտ դարձնել հղիության ընթացքը: Դուլան օգնում է կանանց հենց նախածննդյան, ծննդաբերության և հետծննդաբերական փուլերում ոչ միայն ինֆորմացիա տրամադրելով, այլև […]

«Զինվորներին ասել ա՝ ես առաջ կգնամ, եթե կարեցա ճամփա բացեմ, վազե՛ք, ոչ մի բանի չնայեք, չբացվեց՝ դուք արդեն գիտեք». Տարոնը՝ հրամանատարը
Սեպտեմբերյան մարտերում գերեվարված, ապա հայրենիք վերադարձած զինվորները շատ հիշողություններ ունեն, որոնք կձգվեն իրենց ողջ կյանքի ընթացքում, սակայն հիշողությունների մեջ կա մեկը, որ դաջվել է իրենց մտքում՝ իրենց հրամանատարի՝ Տարոն Սիմոնյանի անձնազոհությունը։ «Զանգեց ինչ-որ մեկին, ասեց՝ կնոջս ու էրեխեքիս լավ կնայես։ Էդ պահին հասկացանք, որ վերջն է: Երբեք չեմ մոռանա՝ ոնց զոհեց իր կյանքը հանուն մեզ, […]

Մեր կողքին ապրող մարդիկ. Ռուիզը
Ամերիկացի կրթության մասնագետ, Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի շրջանավարտ Ռուիզ Կլարկը, հաջողությամբ հանձնելով Հարվարդի համալսարանի քննությունները, սպասում էր վերջին փուլին, որպեսզի մասնակցեր կրթության առաջնորդություն ծրագրին՝ աշխարհի ամենահեղինակավոր բուհերից մեկում: Վերջին փուլին մասնակցելուց հետո, սակայն, Հարվարդը մերժեց նրա թեկնածությունը: Կլարկը, որ բավական հարուստ փորձ ուներ կրթության ոլորտում, աշխատել էր միջազգային կազմակերպություններում, սկսեց դիմել տարբեր հաստիքների: Շուտով մի […]

Մեր կողքին ապրող մարդիկ. Գուզալը
Տիկ-տոկ սոցիալական հարթակում նրա անունն է «Գուզալ-հոգով հայ», Հայաստանում է ապրում արդեն յոթ տարի: Գուզալ Հայտինբետովան կամ Լինդան, ինչպես իրեն կոչում է, ծնվել է մահմեդականների ընտանիքում ինչպես Ուզբեկստանի՝ իր ծննդավայրի բնակչության ճնշող մեծամասնությունը, սակայն 25 տարեկանում որոշել է քրիստոնյա դառնալ , ինչն էլ խնդիրներ է առաջացրել թե՛ հայրական, թե՛ ամուսնու ընտանիքում: Գուզալի տուն գնացի առավոտ […]

Մեր կողքին ապրող մարդիկ. Նեյթընը
Ամերիկացի Նեյթըն Հալթոնը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ հորից՝ հայտնի լրագրող Չաք Հալթոնից առաջին անգամ լսեց Հայաստանի մասին: Հայրը, որ պատերազմի լրագրող է ու հոկտեմբեր ամսին եղել էր Հայաստանում՝ լուսաբանելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, այնքան տպավորված էր մեր երկրով, որ ԱՄՆ վերադառնալուն պես բոլորին հորդորում էր այցելել Հայաստան: Երեք տարի անց ես հանդիպում եմ Նեյթընի կնոջ՝ Ռուբինայի […]

«Թատրոնն իմ երազանքն էր, որի համար ես պատրաստ էի դեմ գնալ ամբողջ աշխարհին». Վահան Բադալյանը՝ երազանքները կյանք բերողը
«Դափնե» նախագծի հաջորդ պատմությունը Երևանի Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանի մասին է: «Դափնեն» նախագիծ է, որը պատմում է մարդկանց մասին, որոնք անցել են բազում դժվարությունների միջով, սակայն կարողացել են հաղթահարել և առաջ քայլել: «Ոչ թե զոհ, այլ հաղթած» կարգախոսով մյուս հերոսների պատմությունները www.DaphneArmenia.com կայքում: «Երբ մաթեմատիկայիս ուսուցչուհին իմացավ, որ որոշել եմ թատերական ինստիտուտ ընդունվել, խեթ-խեթ […]

«Ես արտիստ եմ, ազատ թռչուն, որին հնարավոր չէ պահել վանդակում»․ Մարիետան՝ 74-ամյա արտիստը, որ երգում է փողոցում
Կարմիր շրթներկով, վառ դիմահարդարմամբ և արտիստի կեցվածքով Մարիետա Հակոբյանն ամեն առավոտ իրեն հարազատ դարձած ակորդեոնով շարժվում է դեպի Հանրապետության հրապարակ՝ նվագելու, երգելու և դրա միջոցով անցորդներին իր մեջ եղած սիրուց բաժին հանելու համար։ Մարիետան վերջին տարիներին ապրում է ծերանոցում, սակայն այդ մասին չի սիրում խոսել: 74-ամյա կինն ասում է՝ իր արվեստն օգնում է քսել կարմիր […]

Մեր կողքին ապրող մարդիկ. Մեթը
Մեթ և Էլլա Բարթելզյանների տանը հայտնվեցինք Ամանորից առաջ. սա և՛ լավ առիթ էր անցնող տարվա մասին խոսելու, և՛ նորից հիշելու, թե ինչպես Էլլան, տեսնելով Մեթին, մտածեց՝ «վաո՜ւ, հետաքրքիր կլիներ համբուրել այս շուրթերը»: Մեթն ամերիկացի է, Հայաստանում ստարտափ ունի, որը արհեստական բանականությունն օգտագործելով՝ օգնում է ճիշտ պլանավորել ընկերության ֆինանսները: Ամերիկյան ընկերությունների հետ են հիմնականում աշխատում, բայց […]

Մեր կողքին ապրող մարդիկ. Քըրքը
Ամերիկացի պատմության ուսուցիչ Քըրք Ուելիսն արդեն մի քանի տարի է՝ ապրում է Երևանում: Վերջին երեք տարին, սակայն, աշխատանքը կապված է Դդմաշեն գյուղի հետ, որտեղ գործում է Հայաստանի եզակի ակվապոնիկներից մեկը, եթե ոչ միակը, որն ամբողջությամբ է շահագործվում: Մոտ 60 կմ հեռավորություն անցնելով՝ Երևանից հասնում ենք Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղ, որտեղ դդում չգտանք, որովհետև որքան էլ […]

Մեր կողքին ապրող մարդիկ. Թովմաս-Առաքելը
Երբ նա ծնողներին ասաց, որ որոշել է ընդունվել ճեմարան ու հոգևորական դառնալ, մեծ ջանք գործադրելով, որ հանդուրժող թվան, ապշած նայեցին իրենց որդուն՝ «ի՞նչ պատահեց, ախր երեկ լավ էիր» դեմքի արտահայտությամբ: Լռությունը խախտեց տատը. – Թովմա՛ս, խնդրում եմ, դրսում ոչ մեկին չասես այդ մասին, կանցնի, դու պարզապես չպատմե՛ս հարևաններին, ընկերներիդ: Ընկերները լուրն ընդունեցին հետաքրքրությամբ, ու երբ […]

«Պատերազմն ինձ սովորեցրել է սիրել՝ այս պահին, առանց պայմանների». բժշկուհի Մանյան՝ երկրի, կրակի և երկնքի արանքում
«Դափնե» նախագծի հաջորդ պատմությունը մանկական անեսթեզիոլոգ֊ռեանիմատոլոգ Մանյա Սարգսյանի մասին է: «Դափնեն» նախագիծ է, որը պատմում է մարդկանց մասին, որոնք անցել են բազում դժվարությունների միջով, սակայն կարողացել են հաղթահարել և նոր կյանք սկսել։ «Ոչ թե զոհ, այլ հաղթած» կարգախոսով մյուս հերոսների պատմությունները www.DaphneArmenia.com կայքում: Բժշկուհի Մանյա Սարգսյանը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ 25 տարեկան էր, Երևանի պետական […]

«Մենք ստեղծեցինք մեր երրորդ մշակույթը»․ Մարի և Չանգ Կուն՝ հայ-չինական սեր՝ տարաբնույթ մոտեցումներով և շեշտերով
Փոքր տարիքից Ասիայի մշակույթի հանդեպ հետաքրքրությունը հասուն տարիքում Մարի Սևոյանին տարավ Չինաստան, որտեղ սկզբում ուսումնական ծրագրով, այնուհետև աշխատանքային առաջարկով հաստատվեց, իսկ ավելի ուշ գտավ իր սիրուն՝ Լիու Չանգ Կունին ու ընտանիք կազմեց: «Ես հիշում եմ, երբ 6-7 տարեկան էի, ատլասի գիրք կար, տատիկիս տարա, ցույց տվեցի, ասեցի՝ ասա, ո՞նց գնամ Չինաստան… Տարիներն անցան, Չինաստանի հանդեպ […]

Մեր կողքին ապրող մարդիկ. Ջեյկոբը
2020 թվականի նոյեմբերի 3-ին ակնհայտորեն ոչ հայկական արտաքինով, բարձրահասակ, ժպիտը դեմքին մի տղամարդ մտավ անշարժ գույքի գործակալություն և ասաց. – Ես ուզում եմ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում տուն գնել: – Դուք ինչ է, գործակա՞լ եք,- հոնքերից մեկը վերև բարձրացնելով ու խիստ մտահոգ նրան նայեց աշխատակիցը: – Ոչ, ես Ջեյկոբ Փըրսլին եմ: – Ուրեմն, դուք ցնդել […]