Հայոց պետականությունների կործանումների մասին խոսելիս հաճախ մեղավոր ենք կարգում մեկ անհատի եւ բավարարված անցնում առաջ։ Տպավորություն է, թե դավաճանության մեկ դրվագը, ինչ-որ արքայի կամ կաթողիկոսի քմահաճությունը բավարար են, որպեսզի մի ամբողջ պետականություն կործանվի։ Էլ ավելի խորանալով խնդիրների մեջ` հիմնական մեղավոր ենք հռչակում արտաքին «չար» ուժերին՝ ներքին անկարողունակությունը թաքցնելու մանկական միամիտ մոլուցքով։ Իհարկե այս ամենը միֆ […]
Յուրաքանչյուր տարի այս օրը պետական այրերն ու մայրերը, երիտիշխանավորներն ու երեսփոխանները, մարզպետներն ու մարդպետները (ամորձատված ներքինի) և այլ՝ դեմքի լրջության մեջ պաշտոնի գիտակցումն ամփոփած անհատները, նետվում են ճառասացության գիտակցախեղ հորձանքի մեջ։ Այս գործում անշուշտ անգերազանցելի են պետական այրերը, որոնք միմյանց հերթ չտալով գերազանցում են ճոռոմաբանության բոլոր աննվաճ դիրքերը։ Երևութական ճառ, որը կարող եմ վաճառել հաջորդ […]
Ադրբեջանական հերթական ագրեսիայի օրերին իմ ընկերներից ոմանք հրապարակային հարց հղեցին․«Ի՞նչ կարող եմ անել ես՝ որպես ՀՀ քաղաքացի»։ Մարդկանց նորից պատեց անզորության զգացումը։ Մի մասն արդեն բնազդաբար սկսեց «Սնիկերս» ու գուլպա հավաքել ճակատի համար, մյուս մասը սոցիալական կայքերում հախուռն վարք դրսևորել, երրորդներն ինքնաբուխ կամ ուղղորդված հավաքվեցին պատասխաններ փնտրելու ակնկալիքով, չորրորդները՝ պարզապես հայհոյել, հինգերորդները՝ լացել ու այսպես […]
Հայաստանում կրթությունից խոսում են բացառապես բոլորը։ Խոսում է տաքսիստը, որը Երևանում է վարում իր տաքսին, բայց չգիտի Թումանյան փողոցը։ Խոսում է բժիշկը, որի որևէ կանխատեսում հիվանդի հետ կապված ճիշտ դուրս չի եկել։ Խոսում է երկու բարձրագույն ավարտածը, որը դեռ հավատում է, թե անգլոսաքսերի ու «ջհուդամասոնների» կյանքի միակ ուղենիշը հայերին վնասելն է, իսկ չինացիների գենի մեջ […]
Սոցիալական, տնտեսական, քաղաքական կամ այլ բնույթի ճգնաժամերը հասարակության պատմության անքակտելի մասն են։ Անցնող չորս տարիների ընթացքում հայաստանյան հասարակությունն անցավ երկու խոշոր ցնցումների միջով, որոնցից առաջինը հեղափոխությունն էր, երկրորդը՝ պատուհասած Արցախյան պատերազմը։ Թվում էր, թե առաջինը բնույթով դրական երևույթ է, քանի որ լճացած գործընթացներին կարծես այլընտրանք չկար։ Սակայն իրերի խորքում այն ունի բազմաթիվ բացասական շերտեր, որոնց […]
Երևի թե շատերն են լսել «Ջաբրայիլի լեռներ» երգը, որը նվիրված է 13 զոհերի։ Ավելին, անկախ երգի բովանդակությունից, այն հնչում է հատկապես հարսանիքներին։ Եթե այսօր ամենաթույլ աշակերտին անգամ պատմությունից հարց տանք, մեկ բան հաստատ կիմանա՝ Ավարայրի ճակատամարտի թվականը։ Նման երևույթները պայմանավորում են հանրույթի հավաքական հիշողությունը, և որքան դրանք շատ ու միֆական լինեն, այնքան հանրույթը հեռու կլինի […]
Հայաստանը հասել է մի հանգրվանի, որ ոչ ոք իշխանություն չի ուզում։ Ակնհայտ է, որ անգամ իշխանությունը չի ուզում իշխանություն ունենալ։ Այլ կերպ հնարավոր չէ բացատրել այն գործելաոճը, որը որդեգրել են իշխանությունը և ընդդիմությունը։ Իսկ հասարակության լայն շերտերը հոգնել են ամեն ինչից, ու այս տոտալ ապատիկ վիճակում նրանց հետաքրքրում է միայն օր օրի ավելացող սոցիալական բեռը։ […]
Ցանկացած կոնֆլիկտ, լինի միջազգային իրադրության սրում, պատերազմ թե Հայաստանին ուղիղ առնչվող երևույթ, վերակենդանացնում է քաղաքական մտքի վաչկատուններին։ Սրանք հանդարտ ժամանակներում ունակ չեն միտք զարգացնելու, բացի, թերևս, ազգին համախմբված կրակի բերան տալուց, իսկ հետո սեփական դիվաններից ու տաքուկ օֆիսներից ճամարտակելուց՝ թե մեզ չլսեցիք։ Հենց ձեզ լսեցին, որ էս օրն ընկան կամ ձեր կաղկանձող աղմուկից վախեցան։ Այս […]
Ինչո՞ւ կրթության պատը Վերջին շրջանում անընդհատ քննարկումներ են ընթանում կրթական խնդիրների և այն մասին, թե որքան վատ է վիճակը։ Հատկապես լրացուցիչ ազդակ դարձավ Համաշխարհային բանկի 2021 թ. զեկույցը։ Զեկույցը եկավ ևս մեկ անգամ փաստելու, որ մեր վիճակը կայուն վատ է։ Կրկնվում է սոցիալական փակ շղթան՝ աղքատ ընտանիքների երեխաները շարունակում են աղքատ մնալ, և նրանցից քչերին […]
Սույն ակնարկը գրելուց առաջ ծանոթացել եմ ՀՀ գլխավոր երեսփոխան Սիմոնյանի նյութի թե՛ մոնտաժված, թե՛ ամբողջական տարբերակին։ Զուտ մեկ բանի համար՝ որպեսզի ազնիվ լինեմ գրչիս հանդեպ։ Այնքան ազնիվ, որքան ազնիվ է թիվ մեկ երեսփոխանն իր խոսքում։ Նախ փորձենք հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ։ Տարածվեց մի տեսանյութ, որում Ալեն Սիմոնյանը պնդում է․ «Ես համարում եմ, որ էդ […]
Մերօրյա իրականությունը շատերը հակված են համեմատելու 1920-ական թվականների իրադրության հետ։ Ապաշնորհ ու անհեռատես կառավարում, բարոյալքված բանակ, բզկտված հասարակություն, տոտալ ապատիա և սեփական երկրում ապագայի անտեսանելիություն։ Կամ որ ավելի ճիշտ՝ դժնդակ ապագայի սպասումով՝ ապագայի բացակայություն։ Այս պնդումներն անողներն իրավացի են։ Սակայն իրավիճակը գնալով ավելի շատ նմանվում է 19-րդ դարին՝ ֆիդայականության ժամանակաշրջանին։ Մենք կարող ենք երկար քննարկել, […]
Որոշել էի չանդրադառնալ ուսուցիչների կամավոր ատեստավորման խնդրին, սակայն առկա գործոնները ստիպեցին։ Անցյալ շաբաթ այն զուռնա-դհոլով ներկայացվեց կառավարության նիստին՝ որպես դարակազմիկ ձեռքբերում։ Էլ դատախազ, էլ արտգործնախարար՝ խիստ հետաքրքրված էին այդ գործընթացով, կարծես իրենց ոլորտներն իդեալական տեսքի էին բերել։ Իհարկե ինձ անհանգստացրեց այն, որ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մի մառազմատիկ միտք չարտաբերեց, բայց նրան լրացնելու եկավ վարչապետը։ […]
Տարածաշրջանային վերադասավորումների, հնարավոր սրացումների ֆոնին սրվել են մեր ազգային իղձերն այլոց վզին փաթաթելու բուռն մղումները և վրեժի պատկառանքը՝ կողքից դամ պահողի կամ նկար պարզողի տեսքով։ Ամեն ինչ այսքան զավեշտալի չէր լինի, եթե ժամանակին այդքան փնթի չվերաբերվեինք այդ նույն ազգային իղձերին ու հասկանայինք, թե որն է վերմակի մեր չափը։ Իրան-Ադրբեջան հարաբերությունները սրվել են կամ թեժացել, ու […]
Ճշմարտության փնտրտուքը մարդկության պատմության հնագույն զբաղմունքներից մեկն է։ Որևէ մտածող, որն ունեցել է ազատ ժամանակ, փորձել է փնտրել կամ սահմանել ճշմարտությունը։ Արիստոտելից սկսած մինչև Կանտ, Հեգել և նույնիսկ մերօրյա մեծ մտածողները՝ Մգեր Արմենիան, Դիանա Գրիգորյանն ու էլի շատ շատերը, փնտրել են ճշմարտությունը կամ սահմանել այն։ Իսկ քչերը, որոնք կարողացել են պարտադրել իրենց ճշմարտությունները, սկսել են […]
1918-ին անկախությունն ընկավ մեր գլխին։ Մենք չէինք ուզում անկախանալ։ Ավելի շուտ՝ չգիտեինք, թե դա ինչ է։ Պատմական տեքստերը և Նիկող Աղբալյանի հայտարարությունը Թիֆլիսի մամուլում՝ ձեզ ապացույց։ Բայց երբ «ստիպված» անկախացանք, մենք չգիտեինք, թե ինչպես վարվել դրա հետ։ Օրինակ՝ մեր հարևան վրացիները գրեթե միշտ իմացել են, թե երբ կարելի է լինել անկախ, երբ՝ կիսանկախ ու երբ […]
Ինձ հաճախ հարցնում են, թե ինչ է անհրաժեշտ կրթության մեջ փոփոխություններ կատարելու, որակ ստանալու, արդյունավետ դպրոց ունենալու համար։ Իմ պատասխանը միշտ մեկն է՝ փող։ Հարց տվող բարեպաշտ մարդիկ, որոնք ակնկալում էին վեհ, ճոռոմաթույր պատասխաններ ազգասիրության, մանկավարժի պանծալի առաքելության և կրթության տատասկոտ ճամփի լուսավոր վերջնակետի մասին, առաջին հայացքից ապշահար են լինում նյութապաշտ ուսուցչի պատասխանից։ Նրանց մեծ […]
«Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե՛ս — Անհետ կորել, անցել է — չար մշուշի պես: Ասորիքն է եղել մեր թշնամին — ահա՛ Դաշտ է տեղը և չըկա քար քարի վրա»: Տերյանի ողջ փիլիսոփայությունը թողած՝ մեր դպրոցներում հատկապես անգիր անել ենք տալիս այս տողերը։ Ասմունքողը պետք է հատկապես շեշտված ճչա բաբելոնական ախոյանիզմը հորդելու հատվածում։ Դա պետք […]
Մեկնարկեցին հերթական գումարման ԱԺ աշխատանքները։ Իսկ ինչո՞ւ հերթական, որովհետև այս ռիթմի դեպքում շուտով հաշիվը խախտելու ենք, թե որ գումարման ԱԺ-ն է գործում։ Դատելով առաջին օրերի աշխատանքից՝ խուժան կինոների համաշխարհային ինդուստրիայի առաջատարները լրջագույնս պետք է պայքարեն Հայաստանի ԱԺ նիստերի հեռարձակման համար։ Տհաճ էր, ընկերնե՛ր, շատ տհաճ։ Տհաճ էր ամեն ինչ։ Տհաճ էր՝ սկսած կաթողիկոսի պահվածքից, որը […]
Հայաստանում նոյեմբերի 9-ից սկիզբ առած ներքաղաքական ճգնաժամը կարծես հանգուցալուծման նշույլներ է ցուցադրում։ Տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում երկիրը պարտության տարած քաղաքական ուժը վստահ հաղթանակ արձանագրեց։ Վերանալով անձերից ու կուսակցություններից՝ ուշադիր ընթերցողը կհարցնի․ իսկ որտե՞ղ է տրամաբանությունը։ Տրամաբանություն իհարկե կա, բայց դա առանձին խոսակցության թեմա է։ Այս հարցին պատասխանելու համար մենք պետք է ժամանակի մեքենայով ճանապարհորդենք […]