44 Օր

«Ի՞նչ պիտի զգա էն մարդը, որի սիրտը հանում են»․ Լիլյան պատերազմում որդուն կորցնելուց հետո ասում է՝ չկամ

47-ամյա Լիլյա Բադալյանը թեև ստացել է որդու զոհվելու լուրը, Եռաբլուրն էլ, իր խոսքով, դարձել է երկրորդ տունը, սակայն ապրում է հույսով, որ կպարզվի՝ այդ ամենը սխալմունք է, և որդին տուն կվերադառնա։ «Հույսով ապրում եմ, որ հրաշք կլինի։ Ամեն վայրկյան, ամեն ժամ Գոռիս հետ եմ ու սպասում եմ իրան»,- հուզված ասում է մայրը: Լիլյայի որդին՝ 18-ամյա […]
Մանրամասն

«Ասեց՝ եթե գիշերը լուսացնեմ, լավ կլինի»․ որդու զոհվելուց հետո մայրը հիշում է պատերազմ մեկնելը՝ ձեռքերս էր անընդհատ համբուրում

64-ամյա Ռուզաննա Գալստյանը հուզմունքով է հիշում պայմանագրային զինծառայող որդու տնից դուրս գալու պահերը. «Ոչ մի անգամ առանց համբուրելու դուրս չէր գալիս։ Ձեռքերս էր անընդհատ համբուրում, ես էլ ասում էի՝ ոնց որ պաչիկ ձյաձյա լինես»։  Մայրն ասում է՝ միշտ ականջներում է նաև որդու քաղցր խոսքերը՝ «Մամուլկին, բարև, սրբություն»։  Ռուզաննան 21-ամյա տղային կորցրել է պատերազմի երրորդ օրը՝ […]

Շուշիում զոհված երկու եղբայրներին գտել են կողք կողքի՝ ձեռքերը բռնած. «Հիմա դուռը բացող, մամա ասող չկա»

49-ամյա Արև Միքայելյանը պատերազմում կորցրել է երկու որդիներին՝ 22-ամյա Կարենին և 25-ամյա Գևորգին։ Որդեկորույս մայրը որդիների մասին խոսելիս հուզվում է. «Տունս միանգամից քանդվեց»։ Արև Միքայելյանը հուզմունքով ու երանությամբ է հիշում պատերազմից առաջ իրենց կյանքը, աշխատանքից հետո որդիների տուն մտնելը, մամա գոռալը, տան աշխուժությունը, որը հիմա դատարկության է փոխվել։ «Ամեն անգամ երանի եմ տալիս անցած տարիները, […]

«Երջանիկ ու սիրով ընտանիք ենք եղել, հիմա միայն նկարներն են մնացել»․ Տաթևը հիշում է՝ մինչև պատերազմը կյանքը տոն էր

Երկու անչափահաս երեխաների մայր Տաթև Գալստյանը հուզվում է՝ հիշելով, թե մինչև պատերազմը ինչ երջանիկ ընտանիք են եղել։ Ասում է՝ ամուսինն ամեն օրը տոն էր դարձնում, իսկ հիմա, երբ Տաթևը պատերազմում կորցրել է ամուսնուն, կյանքը դարձել է սև գիծ, օրերը՝ մռայլ ու տխուր։ «Ամեն օր, ամեն ժամ մեր հիշողությունններով եմ ապրում, երջանիկ ու սիրով ընտանիք ենք […]

«120 հոգանոց խմբի հրամանատարն էր, երեք պատերազմի մասնակից, դիպուկահարը հենց իրան ա խփել»․ որդեկորույս մայր՝ կյանք չմնաց

71-ամյա Սիլվա Գրիգորյանը հուզմունքով է հիշում սեպտեմբերի 27-ի մասին, երբ որդին պատերազմի լուրն իմանալուն պես կամավորագրվել և շտապել է պատերազմի դաշտ:  Սիլվայի որդու՝ 45-ամյա Համլետ Գրիգորյանի համար 44-օրյա պատերազմը թվով երրորդն էր, մինչ այդ բանակում ծառայելիս Համլետը մասնակցել է Ղարաբաղյան առաջին պատերազմին, այնուհետև՝ ապրիլյան քառօրյա պատերազմին։ Մայրն ասում է՝ Համլետը հայրենասեր էր ու երբեք քննարկման […]

«Ես Լյովից հետո իմ կյանքը չէի պատկերացնում, ուզում էի կյանքիս վերջ տալ». Հեղինեն պատերազմում կորցրել է մինուճար որդուն

39-ամյա Հեղինե Ասատրյանի կյանքը մինուճար որդուն կորցնելուց հետո իմաստազրկվել է։ Հեղինեն հուզմունքով ասում է․ «Ես Լյովից հետո իմ կյանքը չէի պատկերացնում, ուզում էի կյանքիս վերջ տայի… Հոգեբանն էդ օրն էկավ մեր տուն, եթե ինքը չգար, ես ինքս ինձ որոշել էի, որ իմ կյանքի վերջին օրն ա»։ Լևոնը Ստեփանյանների միակ երեխան էր, ինչպես մայրն է ասում՝ […]

«Զանգում էր, ասում էր՝ պա՛պ, իմացի, որ դու հզոր տղա ունես, թուրքերին սատկացնում ենք»․ Վարդգեսը՝ կատակասեր, կռվի դաշտում՝ երգը շուրթին

Սեդրակ Ղազարյանը հուզմունքը կոկորդում խեղդելով հիշում է որդու խոսքը, որը միշտ հույս էր տալիս, գոտեպնդում, որ ամեն ինչ լավ է լինելու։  «42 օր կռվել ա, ոչ մի օր չի դժգոհել, միշտ որ զանգում էր, ասում էր՝ պա՛պ, իմացի, որ դու ստեղ հզոր տղա ունես, գալիս են թուրքերը՝ սատկացնում ենք, էլի են գալիս՝ էլի ենք սատկացնում, […]

«Ասեցին՝ հեռախոսը կա, բայց ձեր տղան չկա… Հետո էլ չեմ հիշում». Մայրն ասում է՝ զարմանում է, թե ոնց է ապրում

42-ամյա Գոհար Մկրտումյանը հուզմունքով ասում է՝ միշտ է վախ ու որդուն կորցնելու տագնապ ունեցել։ Նշում է՝ դեռ բանակ ճանապարհելիս սիրտը վատ բան էր կանխազգում։  «Իրա հետ իմ կապն ուրիշ էր, մայրական սիրտս զգում էր։ Դեպքի օրն էլ՝ առավոտվա 5-ին, արթուն նստած էի, էդ պահին էլ իրանից էինք խոսում։ Մի քանի ժամ հետո իմացանք լուրը»,- հուզմունքով […]

««Բլիժնի բոյ» է եղել, 20 հոգի են էղել էնտեղ, բոլորն էլ զոհվել են»․ հայրն ասում է՝ ապրում են որդու մասին հիշողություններով

Սամվել Մուրադյանը կսկիծով է հիշում այն 8 ամիսները, երբ հույսով փնտրում էին որդուն և սպասում, որ նա որևէ տեղից կհայտնվի։  «Մտածում էինք՝ գուցե գերի ա, հույս ունեինք՝ կգտնենք, բայց չստացվեց»,- ցավով ասում է հայրը:  Կառլենը 18-տարեկան էր: Ընդամենը 2 ամսվա ծառայող, երբ սկսեց պատերազմը:  Հայրը պատմում է, որ պատերազմի ժամանակ Կառլենը կռվել է Ջրականում, այնուհետև […]

«Ամուսինս ներս մտավ ու միանգամից՝ Աղոս չկա»․ 18-ամյա Աղաջանը պատերազմից չվերադարձավ, «Արիության համար» մեդալ՝ հետմահու

42-ամյա Կարինե Պետրոսյանը հուզմունքով է հիշում՝ ինչպես ամուսինը տան դուռը բացեց ու հայտնեց գույժը․ «Ամուսինս ներս մտավ ու միանգամից՝ Աղոս չկա»։ Կարինեն ասում է՝ նույն վայրկյանին կյանքը շուռ եկավ։ Կարինեի որդին՝ 18-ամյա Աղաջան Ջանոյանը, Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ուսանող էր: Առաջին կուրսն ավարտելուց հետո զորակոչվել էր բանակ։ 2 ամիս էր՝ ինչ ծառայում էր […]

«Ձայնն անտրամադիր էր, ասեցի՝ ձեզ լավ պահեք, շուտով կվերջանա, ասեց՝ մա՛մ, արդեն վերջացավ, հետո իմացանք՝ շրջափակման մեջ էին». մայր

43-ամյա Լուսինե Ենգոյանն ասում է, որ երբեք մտքի ծայրով էլ չի անցել, որ կկորցնի Գևորգին՝ 19-ամյա որդուն: Հուզմունքով ասում է․ «Չեմ կարողանում համակերպվեմ, թե խի սենց եղավ»։ Լուսինեի որդին՝ Գևորգ Բաբայանը, զոհվել է պատերազմի ժամանակ։ Ժամկետային զինծառայող Գևորգը սերժանտ էր, եղել է դիրքի ավագը, ծառայել է Ջրականում, երբ սկսվել է պատերազմը։ Լուսինեն ասում է՝ մինչ […]

«28-ին զանգ չեկավ, 29-ին էլ չի զանգել, 30-ի առավոտ իրա խաբարն էկավ». որդեկորույս մայր՝ կյանքը խավարել է

Լենա Թովմասյանը հուզմունքով ասում է, որ եթե չլիներ պատերազմը, մի քանի ամիս անց՝ օգոստոսին, որդուն պետք է տանը դիմավորեր։ Սակայն որդուն տանը սպասելու փոխարեն մայրն է այցելում որդու գերեզման, խնկարկում ու ներողություն է խնդրում, որ ինքն ապրում է, որդին՝ ոչ։ «Ասում եմ՝ ներողություն, որ ես ամեն օր քնում-արթնանում եմ իրա ու մնացած բոլոր երիտասարդների կյանքի […]

«Իրա պահարանը գալիս-բացում ենք, ուշագնաց ենք լինում, չենք դիմանում»․ տանկիստ-մեխանիկ Էդմոնը զոհվել է օգնության գնալիս

22-ամյա Անուշ Մնացականյանը կարոտով է հիշում՝ ինչպես էին երեկոյան եղբոր հետ թեյում։ Ասում է՝ եղբայրը քաղցրակեր էր ու ամեն երեկո իրեն խնդրում էր «Նուտելա»-ի հետ թեյ պատրաստել։ «Հիմա ոչ մի բան կուլ չի գնում, «Նուտելան» էլ ոնց առնում ենք, էդպես էլ սեղանին մնում ա»,- պատմում է քույրը։  Անուշը եղբորը՝ Էդմոնին, կորցրել է 44-օրյա պատերազմի ժամանակ։ […]

«Ասում էր՝ մա՛մ, գալու եմ, չմտածես, լավ ա լինելու»․ մեկ ամսվա զինծառայող Գրիգորը զոհվել է Շուշիում

Լիանա Տաշչյանը հուզմունքով է հիշում որդու խոսքը. «Մա՛մ, գալու եմ, չմտածես, լավ ա լինելու»։  Սակայն որդուն տեսնելու Լիանայի հույսը այդպես էլ չիրականացավ, 18-ամյա Գրիգորը պատերազմից չվերադարձավ։  Մեկ ամսվա զինծառայող էր Գրիգոր Տաշչյանը, երբ սկսվել է պատերազմը, Գրիգորը եղել է առաջնագծում, կռվել թշնամու դեմ, սակայն ընտանիքի անդամներին մշտապես հավատացրել է, թե որպես նորակոչիկ թաքստոցում է, մարտերին […]

«Միշտ վիճում էր՝ ուր էլ լինեմ, գնալու եմ հայրենիքիս պարտքը տամ»․ որդեկորույս մայր՝ ընտանիքս կործանվեց

43-ամյա Նարինե Բադալյանը հուզմունքով ասում է՝ որդին հիմա կողքին կլիներ, եթե չպնդեր և ինքնակամ չորոշեր, որ Ռուսաստանից պետք է վերադառնա ու հայրենիքում ծառայի: «Փոքր տարիքից ասում էի՝ չեմ թողնելու ծառայես, ասում էր՝ իմ փոխարեն ոչինչ չորոշես, ես հայ եմ, պետք ա ծառայեմ, ոչ մեկից լավ չեմ»,- պատմում է մայրն ու ասում՝ որդին շատ հայրենասեր էր […]

«Որդուս նկարները էնտեղ ենք փակցրել, որ անընդհատ մեր կողքին լինի»․ Բարսեղը զոհվել է երեք ընկերների հետ միասին

50-ամյա Մարինե Եգանյանը հուզվում է՝ հիշելով որդու խոսքը։ Մայրն ասում է՝ տղան միշտ քաղցր բառերով էր իրեն դիմում. «Իր խոսքերն էին՝ մա՛մ ջան, մա՛յր իմ, սուրբ ու բարի, առանց «ջան»-ի ինքը չէր խոսում»։  Մարինեն որդուն՝ 19-ամյա Բարսեղ Պողոսյանին, կորցրել է պատերազմի ժամանակ։ Բարսեղ Պողոսյանը ժամկետային զինծառայող էր, ծառայել է Ջրականում, երբ սկսվել է պատերազմը։ Սեպտեմբերի […]