Լուսինե Հովհաննիսյան

«Դա ընդամենը ժանտախտ էր»

Արձակագիր Լյուդմիլա Ուլիցկայան հարցազրույցներից մեկում մի պատմություն է պատմում է 1939-ին Մոսկվայում բռնկված ժանտախտի մասին։ Պատմությունն իրեն պատմել է ժանտախտից մահացած առաջին մարդուն զննած ախտաբանի դուստրը։ Համաճարակաբաններից մեկը գալիս է մոսկովյան կոնֆերանսի՝ զեկուցելու իր կատարած հետազոտությունների մասին, բայց ինքն արդեն վարակված է լինում և կոնֆերանսի հաջորդ օրը մահանում է։  ՆԿՎԴ-ին հանձնարարվում է Մոսկվայում բռնկված ժանտախտի […]

Լուսինե Հովհաննիսյան

Տխուր չլինելու «թրենդի մեջ»

Տեքստն իրեն սպառել է։ Ընկճված ներկայանալը հավասարեցվել է հետամնացության․ այսպես որոշեց անցյալ ժամանակներում որակ թելադրող սոցիալական շերտը։ Կխուսափեմ հստակեցնել՝ ո՛ր շերտը, բայց Երևանը փոքր քաղաք է, նույնքան փոքր է նրա Ֆեյսբուքը, մենք գիտենք, ում կարծիքն է սպասված, ում տեսակետն է ձևավորում տեսակետ։ Տեսակետը ձևավորված է․ շռնդալից պարտությունից հետո ընկճված կեցվածքն արժանանում է «զզվացրիք»-ի։ Այդ պատճառով […]

Լուսինե Հովհաննիսյան

Իրանցիների հերթում աղմկում էին տղամարդիկ, բայց հարցազրույց տվեցին կանայք

Պատերազմից հետո ամեն ինչ, անգամ առաջին հայացքից որևէ առնչություն չունեցող երևույթները և, հատկապես, դրկից ժողովուրդները, իրենց ամենատարբեր դրսևորումներով, մեզ և մեզ հետ պատահածը հասկանալու հեռավոր միջոցներից մեկն են դարձել։  Պատերազմից հետո ամեն երևույթի և իրադարձության հանդեպ հայացքի, մտքի, դատողության նոր կերպ կա։ Հյուսիսային պողոտայի կենտրոնում COVID-19-ի դեմ պատվաստման կետը գործում է արդեն մի քանի ամիս։ […]

Լուսինե Հովհաննիսյան

Ես չեմ գնում, բայց ինքը գալիս է…

Ես Ղարաբաղ չեմ գնում։ Բայց Ղարաբաղը մեր տուն գալիս է։ Պարբերաբար։ Որևէ մեկը նրանցից, ով էլի պատերազմ անցավ։ «Առաջին կռվավը», «էս մին կռվավը», «ապրիլյան կռվավը»։  Նրանք գալիս են ոչ թե որ պատմեն կռվի մասին. բժշկի են գալիս, գալիս են տեսության, տան մոտով անցնելիս մտնում են, բայց միշտ խոսում են պատերազմից։ Գալիս են նաև առաջնագծում կռված […]

Լուսինե Հովհաննիսյան

ԻՆՉՈ՞Ւ

Ինչո՞ւ Սյունիքում, մասնավորապես՝ Շուռնուխում, որտեղ ադրբեջանցիները տուն էին կիսում, Նիկոլ Փաշինյանը, ում վարչապետության օրոք սա տեղի ունեցավ, ստացավ ձայների մեծամասնությունը։ Հակառակ կողմը միանգամից պնդում է՝ տհաս ժողովուրդ ա։  Հաղթած ՔՊ-ն ազդարարեց, որ ժողովուրդն անվերապահորեն վստահում է իրենց։  Հայ ժողովուրդն ունի մի քանի չվերացող պաշտամունք, որոնցից մեկը, ընտանիքից, հայրենիքից առաջ, տղա զավակն է։ Եվ այս տղա […]

Լուսինե Հովհաննիսյան

Դոշաբ տխրություն

Երբ Օվսաննան հայտնվում էր մեր բակում, ուրեմն 80 օրն անցել էր աննկատ, ու ընդհուպ մոտեցել էինք օգոստոսի 25-ին։ Օրերի մասին գաղափար չկար։ Միայն պատշգամբի կրով սպիտակեցրած պատի պոկվող թերթիկներով օրացույցից կարելի էր իմանալ ամսվա օրը, որովհետև իմանալու կարիք չկար․ կյանքը շրխկալով գնում էր։ 80 օր աշխարհի շուրջը։ Օվսաննան մեղվի փեթակներ ուներ, ու մեզ Երևան ճանապարհելուց […]

Լուսինե Հովհաննիսյան

Այսօր հիշո՞ւմ եք ամսվա որ օրն է

Այսօր 27-ն է։  Պատերազմից անցավ 8 ամիս։ Լուսաբացին Հայաստանն ունի 6 գերեվարված զինվոր Գեղարքունիքի տարածքից։  Կառավարության նիստին վարչապետի դերակատարն ասում է՝ «միջադեպ» ենք ունեցել։ Միջադեպը բարձր դասարանների աշակերտների ծեծկռտոցն է Պուշկինի դպրոցի կողքի դալանում։ Միջադեպը գիշերային ակումբների մոտ քաշքշոցն է։ Միջադեպը շտկվող անհամաձայնությունն է, որի ընթացքում ոչ ողբերգական հետևանքներով բռնություն է կիրառվում։ Երբ թշնամին պաշտոնապես […]

Լուսինե Հովհաննիսյան

Շաղափիչի ու ռազմական ուղղաթիռների արանքում

Շաղափիչի ու ռազմական ուղղաթիռների ձայների արանքում ամեն օր քաղաքն արթնանում է։ Շաղափիչը дрель-ն է, դրելը շաղափում է քաղաքը։ Մեկ շաբաթվա ընթացքում քաղաքն ականատես է լինում դեպքերի, որոնք նորմալ ապրելու հետ համատեղելի չեն։  Անվտանգության խորհրդի նիստում վարչապետն ասում է, որ 250 ադրբեջանցի զինվոր գտնվում է Սյունիքում։ Հետո քաղաքն իմանում է, որ զինվորները հետ են գնացել։  Այդ […]

Լուսինե Հովհաննիսյան

Աշխարհում ոչ ոք չի հիշվել ուշիմ աշակերտ լինելու շնորհիվ

Մի շատ կենցաղային հեռախոսային հաղորդագրության ընթացքում ձևակերպվեց վերջապես այն միտքը, որ արդեն ահագին ժամանակ՝ պատերազմից հետո, շատ ուզում էի ասել։ Կենցաղային թեմայով կարճ հաղորդագրություն էի գրել աղջկաս, որին ի պատասխան նա ուղարկեց Ալեն Մարգարյանի մասին գրքի նկարը. «Մտնեմ գրախանութ, գիրքն առնեմ, գալիս եմ»։ Հետո ավելացրեց. «Ինձ թվում ա՝ ինքը շատ կուզեր, որ իրա մասին կարդայինք»։ […]

Լուսինե Հովհաննիսյան

Սեպտեմբերի 27-ին, ժամը 7-ն անց 15-ին. երեք ամիս առաջ

Ուղեղդ դարձել է մետրոնոմի սլաք, անընդհատ՝ առաջ ու հետ, առաջ ու հետո։ Առաջ «չճանաչված հանրապետություն» էր, հիմա՝ «չճանաչված մարմին»։ Առաջ Հադրութի Տող գյուղում «Կատարո» գինու գործարանի տնօրեն Գրիգորի Ավետիսյանը իր գինիների մասին էր պատմում:  Հետո Գրիգոր Ավետիսյանը Երևանում պատմում է, թե ինչպես ընկավ Տողը հոկտեմբերի 21-ին։ Ոնց էր հոսպիտալը տեղափոխվել Տող։ Առաջ հյուրասենյակի մեծ սեղանին […]

Լուսինե Հովհաննիսյան

Պատերազմն էր դավաճանությունը

Իրականում պատմությունն ու սերունդները կներեն։ Մեզնից ոչ ոք ամեն առավոտ չէր վեր կենում ու մեր հազարամյա պատմության մեղավոր մարդկանց նկարը չէր վառում ու անիծում սերունդներին։ Ոչ ոք չէր հիշում նրանց․ մտավոր, բարձրաշխարհիկ զրույցների շրջանակում միայն։ Կամ՝ ոնց են ներում ու չեն ներում սերունդներն ու պատմությունը։ Դատարկ բառեր, հիմար նախադասություն։ Եթե ներել-չներելու հարց կա՝ մե՛նք պիտի […]

Լուսինե Հովհաննիսյան

Ես, Թեդրոսը, տեղամասային պոլիկլինիկան և օտարված օբյեկտը ․․․

Ուրեմն, գարուն էր, գարնան կարանտինի սկիզբ: Չէ՛, նախ ասեմ, որ կան մարդիկ, որոնք կարգը հանկարծ չխախտելու բնածին արատ ունեն։ Այդ մարդիկ կարող են ցանկացած իմպրովիզ ու անհավանական քայլ անել սեփական կյանքում, բայց պետական կարգի հանդեպ բնածին սրված կարգապահության խնդիր ունեն։  Այդ՝ կարգը չխախտելու բնածին «արատով» մարդկանցից մեկը, օրինակ՝ Վարդգես Գասպարին, մի պատմություն էր գրել։  Գասպարիի […]

Լուսինե Հովհաննիսյան

Բեյրո՛ւթ, սիրելի՛ Բեյրութ. Մեր կանաչ մայրին

Բեյրո՛ւթ, սիրելի՛ Բեյրութ։ Ամենավաղ հուշը քեզ հետ կապող՝ Բեյրութից Երևան շրջագայելու եկած հայ կանանց խումբն էր «Արմենիա» հյուրանոցի դիմաց՝ տուրիստական կարմիր «Իկարուսին» սպասելիս՝ խնամված ու այլ կերպ հագնված: Սովետական Միությունում լավ հագնվող կանայք դեռ բաց գույնի կիսաշրջազգեստը մուգ գույնի շապիկի հետ չէին հագնում, հակառակն էր՝ մուգ գույնի կիսաշրջազգեստ ու բաց գույնի վերև։ Իսկ Բեյրութից եկած […]

Լուսինե Հովհաննիսյան

Մորս թևավոր դարձած հարցը

Ապրում էինք շատ սովետական բազմաբնակարան բակում, և բակն ուներ ինժեներաշինարարական թեքում։ Թեքումն իր հերթին՝ բակում շատ էին այդ ու այլ ոլորտի պաշտոնյաներն ու նրանց ծառայողական մեքենաները։ Մեր երեք շենքերում երեք-չորս հումանիտար թեքումով ընտանիք կար՝ գումարած երկու ճարտարապետ, որոնք մերձեցնում էին տեխնիկականն ու հումանիտարը։  Սովետական հումանիտար ընտանիքի համար համարյա տարերային աղետի ցնցում էր ջրատար խողովակի վթարը, […]

Իմ սիրելի Макфа, դրսում կարանտին էր

Կարանտին էր, սովորական կարանտին, որից երբեք չէինք տեսել։  Մեզ շատ անգամ են ասել՝ «բոլորս՝ դուրս, բոլորս դեպի հրապարակ՝ Լենինի, Ազատության, Հանրապետության», բայց մեզ դեռ չէին ասել՝ «բոլորս՝ տուն, ոչ ոք տնից դուրս չգա»։ Տանը մնալը բացարձակ ճիգ չէր պահանջում։ Վերջին տարիներին սկսել էի սիրել տանը մնալ, ինքս ինձ հետ ապրել, եթե անգամ հինգ հոգով էինք։ […]

Լուսինե Հովհաննիսյան

Ընկեր Յուզբաշյանի խուճապը

Ութսունականներն էին։ Դեռ մեղմ Սովետ էր։ «Մեղմ» այն իմաստով, որ էլ վաղուց մարդ չէին բռնում, չէին աքսորում, մեկը մյուսի վրա մատնություն չէին գրում, ոչ ոք չէր ոգևորվում հեղափոխական երգերից, վզկապը սիրուն աքսեսուար էր, որ թուխ աղջիկներին շատ սազում էր, ու իրականում արդեն Սովետը իննսունականների հովհարային անջատումների ժամանակվա տրոլեյբուսի նման անհոսանք, զառիվայր փողոցներով իջնում էր՝ «շտանգաները» […]

Լուսինե Հովհաննիսյան

Հայտնի՛ր քո ջերմության մասին

«Քաղաքացին պետությունից թաքցնում է իր ջերմությունը» նախադասությունը առաջին աուդիո տպավորությամբ շատ էպիկական էր․ իր ջերմությունն իր անձնական տարածքն է ու պետության հետ եզրը՝ աբսուրդ։  Բայց դա՝ առաջին տպավորությամբ։ Եթե լուրջ համաճարակի մասին ենք խոսում, ապա միգուցե նաև հանցա՞նք կա թաքցնելու մեջ։ Իսկ լուրջ համաճարակի մասին խոսո՞ւմ ենք։  Մեր կյանքի գլխավոր հրապարակ Ֆեյսբուքում հետևողական ու շատ […]

Լուսինե Հովհաննիսյան

Պապանձված կուրթանցի Մեխակը մի օր պետք է գալու նորից

Երեկ չէ՝ առաջին օրը մի շատ պարզ տղա Կուրթան գյուղից, քանի որ մի տեղ լսել էր, որ ինքը մենակ չէ, մենակ չէ, մենակ չէ, վարչապետից անձամբ ուզեց լսել՝ «դու մենակ չես, մենակ չես, մենակ չես» հուսադրումը։ Բայց վարչապետն այդ օրը տրամադրված էր այլ բանի՝ նա ուզեց տեսնել «հպարտ քաղաքացի» ու վատ զգաց ջահել տղամարդու խեղճությունից […]

Աշոտ Ադամյան.Առանց կոչման տաղանդավոր արտիստի ծննդյան օրն է

«Ձեռքն ալ իստակ է»։   «Դուն ալ գրել-կարդալ չես գիտեր, դո՞ւն ալ էշ ես»։ «Գրիգո՛ր աղա, էշը ինչ գիտե՝ երկա՞ր է, կա՞րճ է։ – Էշը հայվան է՝ չգիտե, տե՞րն ալ հայվան է»։ Պրեմիերայից հետո քաղաքում արտահայտությունները պտտվում էին ու ամրապնդվում, որ մնան ապրելու մյուս ֆիլմերի արտահայտությունների հետ՝ կինո հարգող Երևանում։ Իսկ միամիտ մեկին բնորոշելու համար դրանից […]

Լուսինե Հովհաննիսյան

Հայկական կադրիլ. ու՞ր են չվիրավորված տղամարդիկ

Խորհրդային շրջանում Հայաստանի հասարակությունն ապրեց իր ֆեմինիզմի ծաղկման դարաշրջանը, առանց այդ տերմինն առանձնապես օգտագործելու։ Երբ վաղ առավոտյան կանայք արթնանում ու հասարակական տրանսպորտով շտապում էին աշխատանքի և պետությունից ստանում էին նույնքան աշխատավարձ, որքան տղամարդիկ (մի քանի ռուբլին այստեղ շատ էական չէ), և աշխատանքից վերադառնում էին նույն ժամին, ինչ տղամարդիկ, երբ հավասար իրավունքներ շնորհած պետությունը նրանց վարձատրում […]