Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանն Իտալիայում արծաթե մեդալ է նվաճել

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Իտալիայի Ռիմինի քաղաքում ավարտին մոտեցող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում: Հենացատկի վարժության եզրափակչում հայ մարմնամարզիկը հավաքել է 14.850 միավոր և հռչակվել Եվրոպայի փոխչեմպիոն։ Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը: Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ Եվրոպայի երիտասարդների առաջնության հաղթող էր ճանաչվել Համլետ […]

Իշխանություններին գիտակից քաղաքացի պետք չէ,  պետք է ընտրությունից ընտրություն իրենց քվե տվող մարդ. Նինա Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը  – Տիկի՛ն Կարապետյանց, այսօր Քաղաքացու օրն է, ու այդ կապակցությամբ ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանը։ Ուղերձն ի՞նչ մեսիջներ ուներ, ու, ձեր գնահատմամբ՝ ո՞րն է այս օրվա խորհուրդը։ – Իրականում սա պետք է շատ գեղեցիկ տոն լիներ, ինքս շատ կարևորում եմ հենց քաղաքացի, ոչ միայն լավ մարդ լինելը, նորմալ […]

Մամիկոն Խաչատրյանը երիտասարդների ԵԱ-ում ձեռք է բերել իր առաջին մեդալը

Հայաստանի մարմնամարզության երիտասարդական թիմի անդամ Մամիկոն Խաչատրյանը ուրախ է Եվրոպայի առաջնությունում իր առաջին մեդալի համար: «Ուժեղ պայքար ծավալվեց, մրցակցությունը շատ ուժեղ էր:  Մենք էլ մեր հերթին փորձեցինք անել առավելագույնը: Կարծում եմ՝ ստացվեց մեզ մոտ, քանի որ մեդալ նվաճեցինք: Համեմատելով աշխարհի առաջնության հետ, այստեղ սխալներ ունեի, ինչն էլ պատճառ դարձավ, որ գրավեմ երրորդ հորիզոնականը»,-«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` […]

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Երևանում ապրիլի 27-ի ցերեկը, 28-30-ին, մայիսի 1-ին սպասվում է […]

#Podcast.Պատերազմի հետքը. Հավաքական տրավմա

Պատերազմը և դրանից հետո անվերջ թվացող բախումներն ու սպառնալիքները բոլորիս կյանքը կարծես բաժանել են «մինչև»-ի և «հետո»-ի: Պատերազմից ոչ ոք չի վերադառնում: Ամբողջ հասարակությունն է փոխվում: Տրավմաները, ունեցած փորձը, վախերը փոխում են մեզ և մեր հասարակությունը: Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Հովսեփյանը, սակայն, համոզված է, որ մարդիկ շատ ավելի ուժեղ են, քան մեզ կարող […]

Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Դմիտրի Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան կողմնակից է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը բոլոր վիճելի հարցերը լուծելու և  խաղաղության պայմանագիր կնքելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով Պեսկովի խոսքերը, ով անդրադարձել է Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման ընթացակարգի դեմ բողոքի ցույցերին։ Նա կարծիք է հայտնել, որ […]

«Սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ».Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս բանախոսությամբ

Քաղաքացու օրվա առիթով ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակված Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով բանախոսությամբ:

Բարեղամ Հարությունյանը և Նարեկ Մանասյանը կպայքարեն ԵԱ-ի եզրափակիչում

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմի անդամներ Բարեղամ Հարությունյանը և Նարեկ Մանասյանը կպայքարեն Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնությունում ապրիլի 27-ին կկայանան բոլոր քաշային կարգերի եզրափակիչները: 48 կգ քաշային կարգում Բարեղամ Հարությունյանը Եվրոպայի չեմպիոնի կոչման համար կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Էդմոնդ Խուդոյանի հետ: 92 կգ քաշի եզրափակիչում Նարեկ Մանասյանի մրցակիցը կրկին Ռուսաստանից Մուսլիմ […]

Զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատականի կարժանանան. ՊՆ

Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանցում տեղի ունեցող քաղաքական ակցիային զինվորական համազգեստով անձանց միանալու վերաբերյալ: ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու և տարածվող տեղեկատվությանը գնահատական տալու ուղղությամբ: Միևնույն ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ ՀՀ զինված  ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի:

Կիրանց գնացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. Զինվորականների ուղերձը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ 2024թ. ապրիլի 26-ին` ժամը 23:30-ի սահմաններում, համացանցում շրջանառված տեսագրությունների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ նույն ժամի սահմաններում ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մի խումբ զինծառայողներ միացել են Տավուշի մարզի Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին քաղաքական դրդապատճառներով խմբված ցուցարարներին՝ հայտարարելով, որ վայր են դրել զենքերը՝ ի նկատի ունենալով, որ […]

ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛. Նիկոլ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Քաղաքացու օրվա առիթով. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր մենք նշում ենք Քաղաքացու օրը, որը մեր տոնացույցում հայտնվեց 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո, նշանավորելու դե ֆակտո հաստատումը վաղուց ի վեր հայտարարված այն բանաձեւի, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Այդ բանաձեւն այլեւս անշրջելի իրողություն է […]

ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Հրազդանի բաժին՝ բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

«Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորների առաջնորդությամբ այսօրվա ընթացքում կրկին կարճ ժամանակով ճանապարհներ են փակվել: Ակցիայի մասնակիցները իրենց դժգոհությունն են հայտնել Հայաստան – Ադրբեջան սահմանագծման գործընթացի դեմ: Ոստիկանությունը ժամը 17.30-ին տեղեկացրել է, որ Երևանում փակ ճանապարհներ չկան, շարունակում են պատշաճ կերպով իրականացնել հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման գործառույթները: Երեկոյան լարվածություն է ստեղծվել Տավուշի Կիրանց բնակավայրում՝ դեպի […]

Դանիայի պատվիրակությունը միացել է ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությանը

Դանիայից ժամանած պատվիրակությունը միացել է Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԵՄ դիտորդական առաքելությունը հաղորդագրություն է տարածել X-ի միկրոբլոգում։ «Դանիայի խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի պատվիրակությունն այցելել է Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության օպերատիվ գրասենյակ և միացել տարածաշրջանում պարեկությանը՝ տեղում իրավիճակի մասին ավելին իմանալու համար: Շնորհակալություն ենք հայտնում դանիական պատվիրակությանը առաքելությանը հետևողական աջակցության համար», […]

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ անդրադարձնել է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խնդրին։ «Հասարակական կազմակերպությունները, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան աշխատելու ազատ և առանց ճնշման։ Ես դա նույնպես ընդգծել եմ այսօր Բեռլինում նախագահ Ալիևի հետ բանակցությունների ժամանակ: Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի իր միկրոբլոգում […]

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։

Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ

Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալԱդրբեջանի հերթական առաջարկները։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները (տեքստի 9-րդ խմբագրությունը)»,- ասաց Բադալյանը։

Իշխանությունը շարունակում է անատամ կեցվածքը, ինչը բերելու է մի կետի, որի վատթարագույն հետևանքները զգալու ենք բոլորս. Կարեն Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի ԱԺ նախկին անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը – Պարո՛ն Հովհաննիսյան, օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը բրիտանացի լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ ասել է, որ իրատեսական չի համարում արցախահայության վերադարձը Արցախ: «Եթե դա իրատեսական լիներ՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանումը տեղի չէր ունենա»,- ասել է նա։ Համակարծի՞ք եք։ – Տարօրինակ կհնչի, բայց այս պարագայում Նիկոլ Փաշինյանը […]

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ ՔԿ

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են։ Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։ «Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով կատարված ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ […]

Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ

Ռուսաստանի անվտանգության ուժերը ձերբակալել են «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում իրականացված ահաբեկչության գործով ևս մեկ անձի, որը Տաջիկստանի քաղաքացի է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «ՌԲԿ» պարբերականին հայտնել է Ներքին գործերի նախարարությանը մոտ կանգնած աղբյուրը։ Տեղեկությունը հաստատել է նաև ոստիկանության մեկ աղբյուր։ Ձերբակալվածը 2003 թ․ ծնված Ջումոխոն Կուրբոնովն է։ Ահաբեկչության առնչությամբ արդեն կալանավորվել է ավելի քան 10 մարդ, […]

Սևանի հոգեկան առողջության կենտրոնում նախկինում արձանագրված խնդիրների ծանրակշիռ մասը շարունակում է մնալ չլուծված. ՄԻՊ

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման աշխատակիցները և փորձագետները, ինչպես նաև Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ չհայտարարված այց են իրականացրել ՀՀ առողջապահության նախարարության Սևանի հոգեկան առողջության կենտրոն։ Ինչպես տեղեկանում ենք ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունից, այցի ընթացքում ուսումնասիրվել են նշված հաստատություն նախկինում կատարած այցերի ընթացքում վերհանված խնդիրների լուծման ուղղությամբ ՄԻՊ առաջարկների […]