Ընտրություններ

Նիկոլ Փաշինյան. Օջախապետը

Վհատություն եկավ վրան. և որովհետև վհատությունն մեր ազգին մեջ մարդս կամ գերեզման մը տանի կամ խմբագրության ասպարեզը կը նետե, այս վերջինին մեջ ձգվելու դժբախտությունն ունեցավ: Այսօրվա մեր հերոսը իր ողջ գիտակցական կյանքն ու քաղաքական կարիերան անցկացրել է նախկինների օրոք։ Ըստ էության և համաձայն սիլոգիզմի կանոնների էլ ձգտել է լինել անառակ քաղաքական ընտանիքի անբասիր զավակը։ Միաժամանակ […]
Մանրամասն

Գործազրկության եւ աղքատության կրճատում, տնտեսական աճ եւ ավելին. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության զարգացման տեսլականը

«Մեդիալաբը» ներկայացնում է նախընտրական պայքարին մասնակցող հիմնական ուժերի ծրագրերում տնտեսական բաղադրիչի ուսումնասիրությունը։ Այս հրապարակման մեջ անդրադառնում ենք   «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Ծրագրի «Տնտեսություն» բաժինը ներկայացնում է ՀՀ տնտեսության առկա վիճակը և բավական մանրամասն՝ մինչև 2026 թ. զարգացման թիրախները, դրանց հասնելու միջոցառումները: Ներկայացված փաստաթղթի կառուցվածքն ավելի շատ հիշեցնում է ՀՀ կառավարությունների կողմից տարիներ շարունակ ներկայացվող միջնաժամկետ՝ […]

Խոստումներ, բարի ցանկություններ, կոչեր. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության զարգացման տեսլականը

«Մեդիալաբը» ներկայացնում է նախընտրական պայքարին մասնակցող հիմնական ուժերի ծրագրերում տնտեսական բաղադրիչի ուսումնասիրությունը։ Այս հրապարակման մեջ անդրադառնում նք   «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։ Կուսակցության ներկայացրած ծրագիրն անմիջապես սկսվում է խոստումներից, որոնք կարելի է ձևակերպել որպես բարի ցանկություններ, հիմնավորումները բացակայում են: Օրինակ` «Աշխատանքային կենսաթոշակը պետք է երաշխավորի կենսապահովման նվազագույն պայմաններ, իսկ թոշակներն ու աշխատավարձերը գնաճին համընթաց պարբերաբար պետք է […]

Նախընտրական լավաշներ. Պատիվ ստացա Հենրիից

«Պատիվ ունեմ» դաշինքը հաջորդ քաղաքական ուժն է, որի նախընտրական ծրագիրն ավելի քան արժանի է մեր ուսումնասիրությանը, թեկուզ գրական ճաշակի զարգացման տեսանկյունից։ Ակնհայտորեն քաղաքական այս խումբն իր նախընտրական ծրագիրը կազմելիս լիովին գտնվել է աշխարհահռչակ լեհ գրող Հենրի Սենկևիչի ոչ պակաս հռչակավոր վեպի տպավորության ներքո, ինչն արտահայտվում է ծրագրի հենց նախաբանի վերտառության մեջ՝ «Յո՞ երթաս, Հայաստա՛ն»։  Նախընտրական […]

Արամ Զավենի Սարգսյան. վազգենյան ուղու ձախողակը

Ընտանիքը քաղաքական կատեգորիա չէ։ Այս պարզ, բայց միաժամանակ հակասական ու պետականաքանդ վարակը միշտ էլ ուղեկցել է նորանկախ պետություններին ու դրանց քաղաքական գործիչներին։  Հայաստանի քաղաքական պատմության մեջ բազմաթիվ են եղբայրները, փեսաներն ու խնամիները, հարսներն ու սանիկները, որոնք այս կամ այն կերպ հաջողության են հասել շնորհիվ իրենց արյունակցական կապերի։  Այսօրվա մեր հերոսի կենսագրությունը զուրկ չէ այդ, առաջին […]

«Պատվաբեր» տնտեսություն՝ անհիմն լավատեսությամբ. «Պատիվ ունեմ» դաշինքի զարգացման տեսլականը

«Մեդիալաբը» ներկայացնում է նախընտրական պայքարին մասնակցող հիմնական ուժերի ծրագրերում տնտեսական բաղադրիչի ուսումնասիրությունը։ Այս հրապարակման մեջ անդրադառնում նք  «Պատիվ ունեմ» դաշինքին։  Համաձայն ներկայացված ծրագրի՝ դաշինքի առաջնային նպատակն է տնտեսության կայուն աճի պայմաններում ապահովել երկրի սոցիալ–տնտեսական զարգացումը և կյանքի որակի, բնակչության կենսամակարդակի շեշտակի բարելավումը։ Ըստ ծրագրի՝ տնտեսական քաղաքականության խնդիրներն են՝ ● հարկաբյուջետային կայունության ապահովումը. ● ներդրումային միջավայրի […]

Տիգրան Խզմալյան․ չբնութագրվողը

«Հնագույն ժամանակներից հայոց զորքի առջևով գնում էին հայ քրմուհիները և թշնամուն տեսնելուց պատռում էին իրենց շորերը՝ ցույց տալով իրենց կուրծքը: Ինչո՞ւ, որովհետև նրանք մայրության խորհրդանիշ էին: Հայոց զորքի վահանները կնոջ կրծքի նման են, դա նշանակում է, որ հայոց բանակը, հայոց հողը կինն է պաշտպանում»։ Ասք կրծքերի ու հայրենանվիրության մասին Տիգրան Խզարեց Եթե ինձ հարցնեն՝ ինչո՞ւ […]

Հրանտ Բագրատյան․ ամենագետը, մակրոտնտեսագետը, մազութաԳԵՏը

Մեր այսօրվա հերոսը 20-րդ դարի ամենաերևելի ու ամենաիմաստուն հայն է։ 1998 թվականին ՄԱԿ-ի և Քեմբրիջի կենսագրական կենտրոնի կողմից ճանաչվել է Հազարամյակի մարդ։  Հազարամյակի մարդ՝ հազարամյա ժողովրդի ծոցից ու երկհազարամյա իմաստությամբ և երեքհազարամյա ավանդույթով։ Հիրավի հայ ազգի բեղուն արգանդը երբեք այնքան շռայլ չի եղել, որքան 1958-ի այդ լուսապայծառ առավոտը։  Այդ թվականին էր, որ մեր հերոսի նման […]

Նախընտրական լավաշներ. «Հայաստանի» մշուշոտ ապագան

Հաջորդ քաղաքական ուժը, որի նախընտրական ծրագիրը կփորձենք ենթարկել քննախոսական վերլուծության, «Հայաստան» դաշինքն է։ Ինքնին, ընտրությանը մասնակցող քաղաքական ուժի համար նախընտրական ծրագիրը որոշակիորեն նույնական է հնարավոր կառավարության ծրագրի հետ, եթե տվյալ ուժը ստանում է քաղաքացիների գերակշռող վստահությունը։  Սա իր հերթին ենթադրում է, որ նախընտրական ծրագիրը հնարավորինս պետք է զերծ լինի հրապարակախոսական հռետորաբանությունից և հանրահավաքային տեքստերից։ Սակայն, […]

«Խնդրում եմ՝ գտեք այնպիսի մարդու, որին ստիպել-բերել են քարոզարշավ հանդիպման». Նազելի Բաղդասարյան

«Մեդիալաբի» հարցազրույցը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Նազելի Բաղդասարյանի հետ – Տիկի՛ն Բաղդասարյան, արդեն հինգերորդ օրն է՝ քարոզարշավ է ընթանում, դուք էլ, տեսնում ենք, ակտիվ մասնակցում եք հանդիպումներին: Ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի ընթացքը, հանդիպումներից գո՞հ եք, ձեր ուժը ընդունելություն գտնո՞ւմ է: – Շիրակի մարզը ներկայացնող 7 պատգամավորի թեկնածուներ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում են: Մեր համակիրների […]

«Միանշանակ, առնվազն մասնակցություն ենք ունենալու նոր իշխանության ձևավորման մեջ». Արսեն Բաբայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Պատիվ ունեմ» դաշինքի («Հայրենիք» և ՀՀԿ կուսակցությունների դաշինք) պատգամավորության թեկնածու Արսեն Բաբայանը –Պարո՛ն Բաբայան, Ձեր դաշինքի պատգամավորի թեկնածու, Արմավիրի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Ռուբեն Խլղաթյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու կասկածանքով: Ինչպե՞ս եք մեկնաբանում այդ փաստը: -Իշխանությունը հինգ օրից ավելի է ինչ քրեական քողի տակ քաղաքական ռեպրեսիաների է ենթարկում մեր դաշինքի անդամներին: Մասնավորապես […]

Նախընտրական լավաշներ․ ՔՊ կենացները

Հունիսի 7-ին մեկնարկեց Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Ներկայումս իրավամբ կարող ենք պնդել, որ հայաստանյան ներքին կյանքը գտնվում է շարունակական ճգնաժամային իրադրության պայմաններում՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակի և, անշուշտ, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ծանրագույն հետևանքների առկայությամբ:  Այսօրինակ պայմաններում խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը հնարավորություն էր հայաստանյան քաղաքական դաշտի ազդեցիկ խաղացողների համար հանդես գալ հստակ, […]

Խաչիկ Ասրյան․ հայկական մակնշմամբ fյուրերը

«․․․մեր գերխնդիրը հայոց գենի  անաղարտության պաշտպանումն է:  Հայոց գենի արմատում են երկրի քաջարի ռազմիկը,  մշակույթի, կրթության ու գիտության հանճարը,  հայրենատերը…  Հեռու պահենք մեր սուրբ գենը հայրենիք ներխուժող արատավոր բարքերից՝  մեր տունն ավերող կոռուպցիայից,  աղանդավորից, թմրամոլից…» Խաչիկ Ոսկեբերան Մինչ մենք աշխատում էինք այս նյութի վրա, ստացանք բոթը։ Բոթը գուժում էր, որ Խաչիկ Ասրյանը դուրս է գալիս […]

Գագիկ Ծառուկյան. Քաղաքագիտորեն չմեկնաբանվողը

Հայրենիքի ու ծնողի հանդեպ սերն ու գորովանքը մեր հերոսի մշտական ուղեկիցներն են եղել։ Այն դժնդակ ու ճակատագրական տարում, երբ Նիկիտա Խրուշչովն իր ձեռքն էր կենտրոնացնում իշխանությունը կոմունիստական կուսակցությունում ու դատապարտում Ստալինի անձի պաշտամունքը, լույս աշխարհ եկավ մեր այսօրվա երևելին։  Մեր այսօրվա հերոսը հայրենի եզերքում և դրանից էլ դուրս հայտնի է որպես Ռոկֆելլերների, Մելընների ու Քարնեգիների […]

Էդմոն Մարուքյան. Տատանվող կլասիկը

Ինչպես հռոմեացի փառապանծ իրավագետներ ու իրավաբաններ Մարկուս Տուլիուս Կիկերոնն ու Սքիավոլլան, մեր հերոսը նույնպես ընտրել է իրավունքի տառն ու ոգին և անկոտրում սրտում է կրում ժողովրդին ծառայելու հավատամքը։ Այն տարում, երբ Մադամ Մաոյին մահապատժի էին դատապարտում, իսկ Ռոնալդ Ռեյգանը Ջիմմի Քարթերին Սպիտակ տնից դուրս էր ուղեկցում, մեր հերոսը ծնվեց ՀԽՍՀ արդյունաբերական մայրաքաղաքում։  Նախնական կրթությունը ստանալով […]

Տիգրան Արզաքանցյան․ Անդունդի հարյավ և մեռելոցը

Հայ ազգի արգանդը միշտ էլ բեղուն է եղել գործարար, բանիմաց և երկրի ցավերով ապրող հայրենակիցներով ու երևելի անհատներով։ Ազգանվեր երեսփոխաններ ու գործարարներ ունենք, որոնք տվայտվելով երկրի խնդիրներով, իրենց կյանքն ու գործունեությունը տեղափոխել են արտասահման՝ Ռուսաստան, Ֆրանսիա և այլն։   Դե քանի որ շատ են տառապել ու տքնել ազգի վերքերից, որոշել են մի քիչ հեռու մնալ ու […]