Շատ խնդիրներ ենք ունենում, որովհետև մարդիկ սկսում են պատրաստվել տոներից մի քանի օր առաջ. Դավիթ Պիպոյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պարենային իրավունքի մասնագետ, սննդագիտության դոկտոր, ԳԱԱ էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը  – Պարո՛ն Պիպոյան, քանի որ տոներն առջևում են, կխնդրեմ ներկայացնեք սննդային անվտանգության կանոնները, որոնց պետք է հետևեն մարդիկ։  – Առաջարկում եմ մեր հարցազրույցը կառուցենք սննդի շղթայի տրամաբանությամբ, որովհետև սննդամթերքի անվտանգության և աղտոտման խնդիրներն առաջանում են սննդի […]

Վերջին հինգ տարիներին Հայաստանը, ավանդաբար արտագաղթի երկիր լինելուց բացի՝ վերածվում է նաև մուտքի ու տարանցիկ երկրի. Նելլի Դավթյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը – Տիկի՛ն Դավթյան, տարին ավարտվում է, և կխնդրեմ ներկայացնեք, թե 2023 թվականին միգրացիոն ի՞նչ պատկեր ունենք։ – Սովորաբար լրագրողները միգրացիոն տարին փորձում են ամփոփել տարեվերջին՝ դեկտեմբերի վերջին օրերին, ինչը մենք՝ որպես ոլորտի մասնագետներ, միշտ քննադատում ենք, որովհետև դեկտեմբերի վերջի դրությամբ պատկերը […]

Ուշ ամուսնանալը լավ է, բայց ամեն բան միջավայրից, կարծրատիպերից է կախված, դրանք պետք է կոտրվեն. Խդըր Հաջոյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Եզդիների ազգային միության նախագահ Խդըր Հաջոյանը – Պարո՛ն Հաջոյան, իշխանական պատգամավոր Արսեն Թորոսյանն առաջարկում է Հայաստանում ամուսնության տարիքային շեմը բարձրացնել՝ այն հասցնելով մինչև 21 տարեկանի, նա նաև առաջարկել է բարձրացնել չափահաս համարվելու տարիքը: Ինչպե՞ս եք վերաբերվում այս առաջարկին։ – Ես միշտ կողմնակից եմ, որ մեր եզդի երիտասարդությունը, պատանիներն իրապես իրենց տան կրթությանը: Մեր համայնքում դա […]

«Պատերազմից հետո ապաստարան դիմումներն ավելանում են, իրավիճակն ազդում է ընտանեկան բռնության դեպքերի աճի վրա». Իրավապաշտպան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը – Տիկի՛ն Հովհաննիսյան, քանի որ մեկնարկել եք ամենամյա ապաստարանների արշավը, կխնդրեմ մի փոքր մանրամասնեք, թե դա ի՛նչ ծրագիր է, ո՛րն է դրա նպատակը։ – Դեկտեմբեր 10-ից սկսած, երբ ավարտվում է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, ու դրանից հետո մենք հայտարարում ենք ապաստարանների վերաբերյալ մեկամսյա արշավ, դրամահավաք, փաստացի կոչ […]

Գերիների նկարները hամացանցով տարածելն ու «պրոպագանդա անելը» հոգեբանական ճնշում է այդ անձանց վրա. Արթուր Տոնոյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայկական հոգեվերլուծական ասոցիացիայի գործադիր տնօրեն, «Այգ» հոգեբանական ծառայության հոգեբան, հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի կլինիկական հոգեբան, Փարիզի հոգեվերլուծության ինստիտուտի թեկնածու Արթուր Տոնոյանը – Պարո՛ն Տոնոյան, ադրբեջանական կողմից գերեվարված 32 հայ զինծառայող արդեն Հայաստանում է, ես կցանկանամ զրույցը սկսել նրանից, որ չնայած բազմաթիվ կոչերին, հորդորներին՝ մարդիկ շարունակում են սոցցանցերում տարածել գերեվարված անձանց […]

Իմ օրենքը չի ենթադրում չպայքարել, չվնասազերծել ագրեսիվ շներին, հինգ տարի է՝ միսս կերան, այլևս դիմանալու չէ․ Նաիրա Զոհրաբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը – Տիկի՛ն Զոհրաբյան, Սուրենավան համայնքում՝ թափառող շներից փախչող երեխայի մահվան դեպքից հետո հատկապես, կրկին ակտիվացել են այս թեմային առնչվող քննարկումները, ու մարդիկ դարձյալ հիշել են օրենքի փոփոխությունը և ձեզ։ Հիշեցնենք, որ 2019 թվականին ընդունվեց քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծով քրեական պատասխանատվություն […]

Քովիդը դարձել է մեզ շրջապատող սուր շնչառական վարակ, պատվաստումներն էլ իրենց գործն արեցին. մասնագետը՝ իրավիճակի մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը – Տիկի՛ն Աբովյան, հանրապետությունում այս պահին ի՞նչ վիճակ է քովիդով պայմանավորված։  – Եթե դիտարկենք քովիդը սուր շնչառական վարակ, որովհետև ամբողջ աշխարհն այդպես է դիտարկում, ապա կարող ենք ասել, որ ընդհանուր սուր շնչառական վարակների ակտիվություն […]

«Իմ տղեն չի կոտրվել, կռվել ա հանուն հայրենիքի ու զոհվել մարտի դաշտում՝ հաղթանակի բերկրանքը հոգում»․ Խաչիկը՝ կյանքը սիրող զինվորը

Պողոսյանների ընտանիքում 19-ամյա Խաչիկի զոհվելուց հետո պատերազմի բերած տխրության մասին խոսում են շշուկով և արտասվում՝ թաքուն: Իրենց որդու և նրա կատարած սխրանքների մասին ծնողները հպարտությամբ են հիշում, ապա նաև հուզվում․ շատ կուզեին, որ Խաչիկն ապրեր, որովհետև կյանքը սիրող էր։ «Բարև, Խա՛չս․․․,- Խաչիկ Պողոսյանի զոհվելուց հետո գրում է հայրը՝ Մարտիրոս Պողոսյանը, որդուն ուղղված իր նամակում,- հաճախ […]

Վստահ եմ, որ եթե այդ համազգեստը ռուս հագներ, այդ նույն մարդը ռուսի նկատմամբ դա չէր անելու. Աղասի Թադևոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ազգագրագետ, մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը – Պարո՛ն Թադևոսյան, համացանցի աղմկահարույց տեսանյութի վերաբերյալ եմ ձեր դիտարկումները խնդրում, երբ քաղաքացին մոտենում է զինվորական վերարկուն հագած ազգությամբ հնդիկ տղամարդուն ու ստիպում նրան հանել վերարկուն: Ինչի՞ դրսևորում է սա, զինվորական համազգեստի նկատմամբ ունեցած ազգային պատկերացմա՞ն, թե՞ այլ խնդիր է: – Չէ՛, խոսքն այստեղ զինվորական համազգեստի […]

Բիզնեսը պետք է գնա կառավարություն ու պահանջներ ներկայացնի. Բաբկեն Պիպոյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը  – Պարո՛ն Պիպոյան, ինչպես և կանխատեսվում էր, հայ-ռուսական հարաբերություններով պայմանավորված Լարսում արդեն առաջացել են խնդիրներ, ինչին ի պատասխան կառավարության աշխատակազմի ղեկավարը կոչ է անում բիզնեսին նոր շուկաներ գտնել, գնել բացառապես հայկական արտադրանք: Ձեր մեկնաբանությունն եմ խնդրում: – Նմանատիպ կոչեր կարող էին անել բոլորը, […]

Սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների 93%-ը երեխաներ են. մասնագետը՝ իրավիճակի մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը – Տիկի՛ն Խաչատրյան, հանրապետությունում սուր շնչառական հիվանդությունների մասով ի՞նչ պատկեր է, տվյալներ կներկայացնե՞ք: – Մենք արդեն գտնվում ենք սեզոնի յոթերորդ շաբաթում, ու ամենօրյա մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ նախորդ շաբաթվա համեմատ […]

Աղքատության նվազման մասին իշխանությունների պնդումներն արժանահավատ չեն. Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է  Արմեն Պողոսյանը – Պարո՛ն Պողոսյան, սպառողները դժգոհում են դիզվառելիքի, բենզինի գնի բարձրացումից, պատկան մարմիններն էլ ասում են, թե ամեն բան վերահսկվում է, և որ հիմա շուկան կարգավորվել է: Հակասական այս իրավիճակի վերաբերյալ ձեր դիտարկումներն եմ խնդրում: – Հենց այսօր մեր ասոցիացիայում քաղաքացուց ահազանգ ենք ստացել, որ ոչ միայն դիզվառելիքի գներն են […]

Արցախից Երևանի Արցախի պողոտա. «Մեզ պետք է միայն մի փոքր աջակցել, հետո ամեն ինչ լավ կլինի»

Լիանա Սարգսյանը կարոտով է հիշում Արցախի իր գեղեցկության սրահը, իր ներկերն ու մկրատները, որոնցով աշխատել է 22 տարի, ու թեև այսօր նոր մկրատներ և ներկեր ունի, միևնույն է, մկրատը ձեռքը վերցնելու ցանկացած փորձ, ասում է, իրեն մեծ դժվարությամբ է տրվում։ «Ինձ ստիպելով՝ մի կերպ աշխատում եմ, սիրտ էլ չկա։ 22 տարի անես, ստեղծես, վերջում ամբողջը […]

Մեր շատ հին թվերի երգ է, Զեյնաբ Խանլարովան մեզանից է վերցրել ու երգել. ի՛նչ մեղադրանք կարող են ներկայացնել. Սպիտակցի Հայկոյի պրոդյուսեր

«Ամբողջ աշխարհը վերցրեց, իրենց լեզուներով փոխեց «Մի գնա»-ն ու երգեց, մենք ոչ մեկին չմեղադրեցինք: Հիմար-հիմար դուրս են տալիս դրանք: Եթե այդպես է՝ Բրիլյանտ Դադաշովան ինչո՞ւ է իր օրկեստրին նստացրել ու իմ արած արանժիրովկայի տակ երգում «Դոչենկա» երգը, ո՞վ է նման բան թույլ տվել նրան»,- ի պատասխան «Մեդիալաբի» հարցի ադրբեջանական մեղադրանքին այսպես է արձագանքում երգիչ Սպիտակցի […]

Կյանքեր՝ կյանքերի դիմաց

50-ամյա Ցողիկ Մարտիրոսյանն ու 55-ամյա Սուրեն Մարտիրոսյանը առաջին անգամ երկվորյակ երեխաներ ունեցան 32 տարի առաջ, երբ ծնվեցին Լևոնն ու Քրիստինան: Այս տարվա հոկտեմբերին նորից զույգ երեխաների են տուն տանում` այս անգամ աղջիկների՝ Նարեին ու Նանեին։ 44-օրյա պատերազմում 29-ամյա որդու՝ Լևոն Մարտիրոսյանի կորստից հետո, ծնողները չէին մտածում, որ նորից երեխա կունենան, թոռներին էին պահում, սակայն դուստրերը […]