Մեր դեմ խաղ չկա՞. ցուցադրական պատիժն ու «չոքած քաղաքացին»

Դիմակավորված անձինք ծնկի են բերել Սամվել Վարդանյանին, թքել նրա վրա և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել։ Այսպես է նկարագրում տեղի ունեցածը «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը իր տարածած հայտարարության մեջ: Այն խստորեն դատապարտում է ձերբակալված ՀՀ քաղաքացի Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառված խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը։ Հիշեցնենք՝ խոսքը ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հասցեին հասարակական տրանսպորտում վիրավորական արտահայտություններ […]

Թուքումուր․ աղաղակողների ժամանակաշրջանը 

Համացանցում տարածվել է հերթական տեսանյութը հերթական վիրավորանքներով։ Այս անգամ միջադեպը կապված է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ։ Նրան հանրային տրանսպորտում չեն թողնում իջնել, վիրավորում են: Հետաքրքրական է, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շտապեց պաշտպանել համակուսակցին, գուցե չնկատելով անգամ, որ իր իսկ տեքստում քաղաքացուն «ոչնչություն» անվանելով փաստացի շարունակեց վիրավորանքների նույն շղթան, որի ընթացքին […]

Մատթեոսի էֆեկտը. հանձնողն ավելի կհանձնի, նվաճողն ավելի կնվաճի

Հող տվող. թերևս սա գործող իշխանությունների հասցեին ամենավիրավորական և սարսափելի պիտակն է: Հանրությունը բողոքում է և՝ արդարացի: Ժողովուրդը գիտի՝ որքան զիջես, այնքան հետո ավելի ես զիջելու:  Մարդիկ փորձում են իշխանություններին այս պարզ, առօրեական ճշմարտությունը հասկացնել՝ մեջբերելով թաղային կռիվների, բռնարարի և զոհի օրինակները: Տես, նայիր՝ նման վարքը միայն ուժեղացնում է ագրեսորին: Դու չես շահի, դու չես […]

«Օրորոցային». կախարդական ներկայացում

Ջորջ Օրուելը* սխալվում էր. Մեծ եղբայրը քեզ չի հետևում: Մեծ եղբայրը երգում և պարում է: Իր կախարդական գլխարկից սպիտակ նապաստակներ է հանում: Անընդհատ, քանի դու քնած չես, Մեծ եղբայրը քեզ զբաղեցնում է, շեղում ուշադրությունդ: Մտածելու ժամանակ քեզ չի թողնում… որ հանկարծ չշեղվես: *Այս տողերը վերցված են ամերիկացի գրող Չաք Փոլընիքի «Օրորոցային» վեպից: Հանկարծ չփորձես փոխել աշխարհդ… […]

Փունջ մը ծաղիկ, բույլ մը դատարկություն. իներցիոն Մարտի 8-ը

Մարտի 8-ին Երևանի քաղաքապետարանը կանանց և աղջիկների համար նվեր է պատրաստել։ Բոլորը կերթևեկեն անվճար։ Թվում է, թե դե մտածել են մի լավ բան անեն։ Ի՞նչ կա որ: Բայց այս ժեստը ավելի շատ նման է խոցելի խավին հատկացվող օգնության, և լավ, գոնե ամբողջ տարի այդպես լիներ, չէ, տարին մեկ օր կանայք համարվում են թույլ, խոցելի, խնամքի […]

Չտեսների հովիտը. ինչո՞ւ է պետհամարանիշի գինը ալեկոծել հանրությունը

Հայաստանում ինչ-որ մեկը 300.000 դոլար գումար է վճարել, որպեսզի իդեալական, ասել է թե՝ միայն զրո թիվ պարունակող պետհամարանիշի տերը դառնա: Չնայած նրան, որ այս լուրերը շտապեցին հերքել, այդուհանդերձ, մինչ այդ 98 անձ հերթագրվել էր ամբողջությամբ զրոներով՝ 00 ՕՕ 000 պետհամարանիշի համար, որի մեկնարկային գինը 20 միլիոն դրամ էր (50 հազար դոլար): Փաստացի մոտ 100 մարդ […]

«Կուզեմ չոքեչոք քովդ գամ» կամ ո՞վ «հարամեց» Թումանյանի ծնունդը

Բոլորն այնպես են զարմանում, ասես դպրոցի ուսուցիչ չեն տեսել։ Հենց այս միտքը անցավ գլխովս, երբ կարդացի բազմապիսի գրառումները՝ կապված համացանցում տարածված այն տեսանյութի հետ, որտեղ մելամաղձոտ երաժշտության ներքո ուսուցիչները ասմունքելով մտնում են տնօրենի սենյակ։ Դպրոցը Արմավիրի հանրակրթական հաստատություններից մեկն էր։ Առիթը`Հովհաննես Թումանյանի 155-ամյակը։  Հայկական սոցիալական ցանցերում միանգամից առաջացավ դժգոհության ալիք, թե բա` սա է մեր […]

Բարի գալուստ փողոց. ինչո՞ւ ընդդիմությունը չի հաջողում 

2018 թվականից ի վեր մենք փաստացի ստացանք նոր ընդդիմություն, որը կազմված էր նախկին իշխանության ներկայացուցիչներից և մերձիշխանական խմբերից։ Եթե Հայաստանը լիներ «աշխատող դեմոկրատիա», սա կլիներ բնական կյանքի մի մասը։ Տարբեր կուսակցությունների ազատ շրջանառությունը քաղաքական դաշտում խոսում է այն մասին, որ համակարգն առողջ է։  Բայց հետաքրքիր է, որ մեր երկրում, չնայած խորագույն ճգնաժամերին` քովիդ, պատերազմ, բռնի […]

Ինքնության եռագույն ճգնաժամ. պատռել բոլոր խորհրդանշանները 

ՀՀ օրհներգը և զինանշանը վաղ թե ուշ պետք է փոխվեն. Ալեն Սիմոնյանի այս խոսքերն անգամ չի էլ կարելի սկանդալային որակել։ Հերթական քննարկումը երկրի խորհրդանշանների շուրջ, որը, ճիշտն ասած, վաղուց էր սկիզբ առել, բայց հեղափոխությունն ու հատկապես պատերազմը սրեցին այն։  Ժամանակին հիմնականում մարդկանց սահմանափակ խմբեր երբեմն-երբեմն փնթփնթում էին, որ մեր հիմնը խեղճի երգ է, իսկ դրոշն […]

Ստորացման տոնավաճառ. ինչպե՞ս է աշխատում Բաքուն մեր հասարակության հետ

Վերջերս ադրբեջանական մեդիայում տարածվեցին Արցախի նախագահների և բարձրաստիճան զինվորականի նկարները բանտից։ Ոչ մի ահասարսուռ բան։ Դատելով նկարներից՝ պայմանները տանելի էին, նախագահներն էլ կտտանքների ենթարկվածի տեսք չունեին, որոշ կադրերում անգամ ժպիտ կար։ Թերևս կարելի էր խոր շունչ քաշել լուրից, որ նրանք ողջ են և նորմալ պայմաններում են պահվում, եթե չլիներ նյարդերն ամուր ձգող փաստը՝ նրանք Բաքվում […]

Ամանոր 2023, կամ ինչպես մարսել կոկորդին կանգնած ոսկորը 

Հանրապետության հրապարակի լույսերը և հրավառությունը կրկին ալեկոծեցին հանրությանը։ Մեր մեջ կա խնդիր, որի մասին չենք բարձրաձայնում, բայց որն ամեն անգամ, հենց առիթ է ներկայանում, դուրս է պրծնում փոխադարձ մեղադրանքների տեսքով։  Եթե որոշեք հոգեբան դառնալ և մասնագիտանալ կորուստ կամ վիշտ ապրած մարդկանց օգնելու մեջ, առաջինը, որ դասախոսը ձեզ հավանաբար կասի, այն է, որ ամեն մարդ վիշտն […]

Խոզի բուդը՝ որպես աղքատության ցուցիչ

Հայաստանյան ամանորյա եռուզեռը գունավորում են Յանդեքսի քարտեզները կարմիր երկար գծերով։ Խցանումներ են։ Իսկ խանութներում`հերթեր ու հրմշտոց։ Բոլորը փորձում են հասցնել, հետ չմնալ, եթե հնարավոր է՝ առաջ ընկնել։  Ամեն տարի աղցանների և շռայլ շնորհավորանքների արանքում թերևս գտնվում է մի ձայն, մի կարծիք, որ ասում է`հարուստ, զարգացած երկրներում տոնը նման ճոխությամբ չեն նշում։ Ինչի՞ հետևից ենք մենք […]

Մի բուշլատի պատմություն. կամ մոլորված ինքնության հետքերով

Օրերս համացանցը լցվեց մի տեսանյութով, որում անհայտ մի անձ, տեսնելով Հնդկաստանից եկած վարձու աշխատողին, որը հայկական բանակի հաստ ձմեռային բաճկոն էր հագել, կոպտում է նրան և ստիպում հանել։  ՀՀ զինված ուժերի համազգեստի հանդեպ անհարգալից վերաբերմունքի թեման վաղուց է շրջանառվում։ Բանվորներ և հովիվներ, այգեպաններ և խառատներ… շատերն են համազգեստը օգտագործում որպես հարմար աշխատանքային հագուստ, ինչը նյարդայնացնում […]

Փակեք ձեր ականջները. հայհոյանքի կոյուղաջրերը լցվել են հանրային դաշտ

Հայհոյանքը մշակութային «վերելք» է ապրում Հայոց աշխարհում: Այսպիսի կեսկատակ-կեսլուրջ եզրակացության եկանք ընկերական շրջանակում՝ հերթական անգամ քննարկելով Երևանի քաղաքապետարանի արդեն հայտնի դարձած ավագանու նիստը:  Ընդհանրապես վերջին տարիներին բուռն քննարկվում է հայհոյանքի մուտքը հանրային խոսույթի դաշտ: Տարբեր քաղաքական ուժեր իրար են մեղադրում հայհոյանքը մշակույթ ներմուծելու համար, խոսվում է ֆեյսբուքյան հայհոյող տիկնանց և անամոթ տղամարդկանց մասին, ու այս […]

Դրոշ տրորողի ինքնությունը. Ի՞նչ է կառուցում Իլհամ Ալիևը

Վերջին օրերին համացանցում տարածվեցին տեսակադրեր ադրբեջանական հարսանիքից, որի ժամանակ հարսն ու փեսան իրենց կոշիկները մաքրում են գետնին փռված հայկական դրոշի վրա: Հայկական սոցցանցերը շտապեցին արձագանքել՝ հիմար են, ֆաշիստ են, մենք էլ ենք իրենց նման և այլն, և այլն…  Meanwhile camaatımız. pic.twitter.com/MDSEagU3aj — Malcolm X (@Amrahtahmazov) November 21, 2023 Բայց եկեք մի պահ իրավիճակին սթափ նայենք:  […]

«Աստված իմ, մինչև ե՞րբ».. .կամ ինչո՞ւ ենք անվերջ հուսախաբ լինում

«Ես չեմ հասկանում՝ էդ եվրոպաները չե՞ն կարա դրանց սաստել», «ռուսներն ինչո՞ւ չեն օգնում», «պետք ա Ամերիկային կանչել», «պետք ա աշխարհին ցույց տալ, որ դրանք ցեղասպան են»… նման արտահայտություններ հաճախ ենք լսում կամ ընթերցում, երբ խոսք է լինում հայ-ադրբեջանական հակամարտության մասին։  Պարտությունից հետո սեփական թուլության զգացումը, ապատիան ինչ-որ չափով բնական է և հասկանալի։ Բոլորի հետ է […]

Հայրենիքը չի մոռանա և… չի կարեկցի կամ ցավի հետ սենյակում փակված

«Ինչո՞ւ զոհվածների մայրերին պատշաճ հոգեբանական օգնություն չի տրամադրվում». Աշոտ Փաշինյանի և տիկին Գայանեի հետ կապված աղմկահարույց գործի մասին նյութերի մեկնաբանություններում հաճախ կարելի էր կարդալ այս հարցադրումը։ Մարդիկ զայրանում էին, մեղադրում պետությանը, որը պարտավոր էր յուրաքանչյուր զոհվածի հարազատի հոգեբանական օգնություն տրամադրել։  Ընդհանրապես պատերազմի մեջ գտնվող հասարակության համար հոգեբանական օգնությունը չափազանց կարևոր է: Անկախ այն բանից՝ մարդն […]

«Սուպեր Սաքոյի էֆեկտը» և երևանյան զզվանքի գետերը

Առաջին անգամ էի տեսնում այդ տղային, որը սկանդալի կիզակետում էր։ Ոմն անծանոթ Հանրայինի եթերով ինչ-որ անմիտ բաներ էր ասել Կոմիտասի մասին՝ փորձելով ապացուցել, թե մուղամը հայկական է եղել, Կոմիտասն եկել «մաքրել ա»։ Ու գոնե ինչ-որ սուրբ նպատակով մաքրեր։ Ո՛չ, մաքրել է, որ եվրոպացիների սրտով լինի։ Համերգների համար։ Հոգեբանները լավ գիտեն, որ հաճախ մարդիկ, խոսելով ուրիշների […]

Մոդեռնիզացիան և մենք

Վերջերս բախտ վիճակվեց զրուցելու մի երիտասարդ հնագետի հետ։ Զրուցում էինք բրոնզեդարյան հասարակությունից, երբ հասանք այն մտքին, որ ամեն անգամ, երբ ինչ-որ նորարարություն էր ստեղծվում, ինչ-որ բան մոդեռնիզացվում էր, դա ուղղակիորեն ազդում էր հասարակության վրա։ Եվ խոսքը խորքային ազդեցության մասին է, երբ հասարակությունը, նրա մեջ առկա կապերի ձևերը փոխվում են։  Այստեղ ուզում եմ հատուկ նշել՝ նորարարությունն […]

«Մենք նրանց կքշենք շների պես». պլանավորվող ոճիրի ստվերի ներքո

Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցին մեղադրվում է սպանության համար։ Թե դատարանն ի՛նչ կպարզի՝ հարց է, բայց փաստը մնում է փաստ, որ հարևան երկրի զինծառայողն ուղիղ եթեր է մտել և «գլուխ գովացել», թե բա՝ շատ հայերի եմ սպանել, հիշեք ինձ։ Եվ երևի թե սա կլիներ պարզապես մի ոճրագործի պատմություն, եթե չլինեին կացնահարված հայ սպան, ծերունին, որի վիզը […]