Խաղաղության պայմանագիր պետք է, բայց ի՞նչ է կարող այն տալ

Մի քանի ամիս է՝ ինչ գրեթե բոլորը քննարկում են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքման հավանականությունը, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի կողմից հնչում են անգամ ժամկետներ՝ մինչև տարեվերջ։  Կա փաստաթղթի անվանում՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման համաձայնագիր։  Կան տեղեկություններ, որ այս համաձայնագրում տեսականորեն ներառվող կետերի մոտավորապես կեսն արդեն իսկ համաձայնեցված է, թեպետ […]

Ամերիկյան փորձագետները և Հայաստանը. գոյություն չունեցող համագործակցության մասին

Վաշինգտոնում անթիվ-անհամար են զանազան վերլուծական ու փորձագիտական կենտրոնները, տարածաշրջանների ու հակամարտությունների մասնագետները, որոնք երբևէ չեն եղել իրենց մասնագիտացման տարածաշրջանում և չեն էլ խոսում տեղի լեզուներից և ոչ մեկով։ Բայց այս մարդիկ համարվում են, դիցուք, մեր տարածաշրջանի և դրա հակամարտությունների փորձագետներ։  Այս պատկերին զուգահեռ, բնականաբար, կան խորապես գիտակ ու կարողունակ կենտրոններ ու մասնագետներ, որոնք իրենց հերթին […]

Երրորդ նամակ Վաշինգտոնից

Կա՞ արդյոք Վաշինգտոնում պատասխանատւ գերատեսչություններում հստակ պլան կամ ռազմավարություն Հայաստանի կամ գոնե Հարավային Կովկասի մասով։ Պատասխանն է՝ ո՛չ, չկա։ Վաշինգտոնում շատ քիչ արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ կան հստակ պլաններ ու ռազմավարություններ, և դրանք էլ հաճախ փոփոխություններ են կրում։ Թե՛ Հայաստանը և թե՛ տարածաշրջանը չունեն բավականաչափ մարդկային, ռեսուրսային, աշխարհաքաղաքական երկարաժամկետ նշանակություն, որ դրանց մասով պլաններ նախապատրաստված […]

Երկրորդ նամակը Վաշինգտոնից

Վաշիգտոնում թե՛ պետական պատասխանատու գերատեսչություններում և թե՛ փորձագիտական հանրույթում բավականին ուժեղ է հակաիրանական սենտիմենտը, այն այս պահին իհարկե զիջում է հակառուսականին կամ բացարձակ դոմինանտ հանդիսացող հակաչինականին, բայց կայուն կերպով կա։  Այդ մոտեցումը հիմնված է բազմաթիվ շերտերի վրա, առաջին հերթին դա իհարկե աշխարհաքաղաքական անհամաձայնություններն են, իսրայելական հարցը, Իրանի միջուկային ծրագիրը, Իրանում գոյություն ունեցող համակարգի անընդունելիությունը Նահանգների […]

Առաջին նամակը Վաշինգտոնից

Հարգելի ընթերցող, այս շարքը, որ մեկնարկում եմ, ժամանակավորապես հեռու գտնվելով հայրենիքից, փորձ է ինքնանդրադարձ վերլուծության, փորձ է վերացարկված, թեկուզև շատ խիստ հայացքի։ Ներսից ծանոթանալով ԱՄՆ պետական կառավարման նրբություններին, որոշումների կայացման, զսպումների ու հակակշիռների համակարգերին, օրենքի գերակայությունն ապահովող կարգավորումներին ու լավ կառավարման մասին գաղափարներին՝ ակամայից հարց է առաջանում. ինչպե՞ս է ստացվել, որ ԱՄՆ-ն այս բոլոր հարցերում […]

Իրատեսությունը չի կարող մտավոր ծուլության առիթ լինել

Արդեն մի քանի շաբաթ է՝ իշխանությունները թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում խոսում են Ադրբեջանի կողմից հերթական սրացման մեծ հավանականության ու սահմանային լարվածության աճի մասին։ Եվ, իրապես, սահմանային սրացումն այս պահին բավականին հավանական է։ Ադրբեջանն Արցախին ներկայացրել է վերջնագիր՝ կա՛մ քաղաքական ինտեգրացիայի գործընթացի մեկնարկ, կա՛մ Լաչինի ճգնաժամի հետագա խորացում, այդ թվում և՝ բռնության կիրառմամբ։  Այս ընթացքում իշխանությունները, […]

Ինչու է Հայաստանի համար կարևոր այն, ինչ տեղի է ունենում Վրաստանում

Ինչու է Հայաստանի համար կարևոր այն, ինչ տեղի է ունենում Վրաստանում: Նախ եկեք հասկանանք, թե, այնուամենայնիվ, ի՛նչ է տեղի ունենում Վրաստանում։ Օլիգարխիան, որը փաստորեն հին կարգերի վերջին միջնաբերդն է Վրաստանում՝ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ, մինչև բոլորովին վերջերս փորձում էր երկու ուղղությամբ խաղալ, որպեսզի և՛ բավարարի Վրաստանի հասարակության պահանջները, որոնք ակնհայտ արևմտամետական են, և՛ «կուշտ» պահի Ռուսաստանին, […]

Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության ու Հայաստանի կուրսի մասին

ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ Ռուսաստանն արձագանքեց բավականին ագրեսիվ ու սպառնալից։ Արձագանքն այդ ստիպում է մի շարք արձանագրումներ ու մի քանի եզրահանգումներ անել։ Ռուսաստանի նման արձագանքն իհարկե բավականին կանխատեսելի էր, և, հույս ունեմ, անակնկալ չէր, և որ դրան նախապատրաստվել էին։ Կանխատեսելի լինելով հանդերձ՝ անհրաժեշտ է նշել, որ հայտարարությունը խնդրահարույց էր հատկապես չորս շերտով։  Նախևառաջ դա «ռուսաստանցի […]

Վերջապես լավ լուրեր կան

Երեկ հաստատվեց արդեն մի քանի օր Հայաստանի ԶԼՄ-ներով շրջանառվող այն տեղեկությունը, թե Եվրամիությունը Հայաստան երկարաժամկետ դիտորդական առաքելություն է ուղարկելու։ Առաքելությունն այդ չափազանց կարևոր է Հայաստանի համար, մանավանդ այս պահին։ Առաքելությունը, չնայած իր քաղաքացիական բնույթին, լուծելու է կարևորագույն անվտանգային խնդիր՝ հաշվետվողական ու թափանցիկ է դարձնելու հայ-ադրբեջանական սահմանը։  Արդեն տևական ժամանակ է՝ ինչ աշխարհաքաղաքական իրավիճակը, տնային աշխատանքը […]

Բոլոր այս հայտարարությունների տակը գոնե մի բան կա՞

Հունվարի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ մամլո ասուլիսով, որի ընթացքում տեղ գտան մի քանի աղմկահարույց հայտարարություններ՝ հիմնականում կապված Ռուսաստանի հետ։  Ընդհանրապես, վերջին մի քանի ամիսների ընթացքում հասարակությունը պարբերաբար ցնցվում է բարձրաստիճան պաշտոնյաների համարձակ հայտարարություններից, որոնք հստակ ցուցադրում են առկա խնդիրները, դրանց արտաքին, հիմնականում՝ ռուսաստանցի մեղավորներին և տալիս են այդ ամենին բավական վճռական քաղաքական […]

Լաչինի ճգնաժամը․ ի՞նչ ելքեր կան

Միանգամից դրական պատասխանելով ու առաջ անցնելով անպտուղ քննարկումից՝ արդյոք Ռուսաստանի թողտվությա՞մբ է տեղի ունենում այն, ինչ տեղի է ունենում Լաչինում, փորձենք մի քանի արձանագրումներ անել։ Ադրբեջանը փորձում է իրականություն դարձնել իր խոստումը ու հողի վրա հավասարության նշան դնել Լաչինի միջանցքի և այսպես կոչվող «Զանգեզուրի միջանցքի» միջև։ Ասել է թե՝ եթե Հայաստանը չի տալիս անխոչընդոտ ու […]

Նորից նույն կոտրած տաշտակի առջև

Հայաստանի Հանրապետության ներկայիս ծանր անվտանգային վիճակ ստեղծած գործոններից և ոչ մեկը չի վերացել. հակառակորդի ստորաբաժանումները շարունակում են մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում, Արցախի անվտանգությունը շարունակում է կախված լինել երրորդ ծայրահեղ անկանխատեսելի ուժից, դեռ շարունակում է պահպանվել որոշակի տրանսֆորմացիա ապրած միջանցքային տրամաբանությունը, Ռուսաստանն ու Ադրբեջանը շարունակում են հիբրիդային հարվածներ հասցնել Հայաստանին, Հայաստանը շարունակում է մնալ իր համար […]

ՀԱՊԿ երևանյան նիստը․ ի՞նչ հետևություններ կարող ենք անել 

Օրերս շատերը քննարկում են մի հարց. ճի՞շտ էր արդյոք Փաշինյանը, երբ չստորագրեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ առաջարկվող «Հայաստանին աջակցություն ցուցաբերելու» փաթեթը։  Մի շարք քաղաքական ուժեր, որոնք ջանում են ստանալ ռուսական շրջանակների աջակցությունը, միանգամից որակեցին այդ քայլը անմիտ, նույնիսկ դավաճանական՝ Ռուսաստանի հանդեպ։ Բայց եկեք գանք հերթով։  Փաշինյանի հիմնական պահանջը ՀԱՊԿ-ից այս փուլում քաղաքական գնահատականն […]

ԱԱԾ արխիվը կամ մի դուքյանի պատմություն

Նոյեմբերի 24-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում Կառավարությունն առաջարկել էր Ազգային ժողովին ԱԱԾ-ին վերաբերող օրինագծերի փաթեթը հրատապ կարգով ու հատուկ ընթացակարգով ընդունել, ինչը և տեղի է ունեցել: Ի թիվս մի շարք այլ փոփոխությունների՝ կատարվել է նաև մեկ չափազանց խնդրահարույց փոփոխություն։  Նոր օրենքը սահմանում է. «ԱԱԾ արխիվի նյութերը գաղտնազերծվում կամ ոչնչացվում են օրենքով և այլ իրավական ակտերով […]

Պե՞տք է արդյոք զենք գնել

2020 թվականի պատերազմը սառը ցնցուղ էր Հայաստանի հասարակության համար. փլուզվեց տարածաշրջանի ամենամարտունակ բանակի միֆը։ Պարզ դարձավ, որ սակրալացված, բայց թերսնված, թերկազմակերպված ու ոչ մի քննադատության չենթարկված բանակը բնավ էլ այն վիճակում չէր, որը քարոզվում էր։ Ավելին, մահաբեր ու հզոր զենքերը, պարզվեց, այնքան էլ այդպիսին չէին։ Այս ամենը բերեց մի պարզ ճշմարտության. բանակում պետք են փոփոխություններ՝ […]

Ի՞նչ կա դրված բանակցային սեղանին

Այս պահին կարևոր եմ համարում խոսել երկու բանակցային ձևաչափի մասին՝ ռուսական ու ամերիկյան։ Մինչ բուն սեղանին դրված առաջարկություններին անդրադառնալը հարկավոր է նշել, որ առաջարկությունները պետք է քննել իրենց ամբողջության մեջ։ Որևէ պարագայում չի կարելի վերցնել առաջարկության այն մասը, որը մեզ դուր է գալիս, ու անտեսել մնացած հատվածները։ Անտեսելուց կամ արհամարհելուց դրանք չեն վերանալու։ Իսկ առաջարկությունները […]

Ցարի հայկական արշավանքը

Կրեմլի բարձրագույն մակարդակով եռակողմ հանդիպում կազմակերպելու մտադրության վերաբերյալ տարածված հաղորդագրություններից հետո կարծես մեկ կոճակի հպումով սկսվեց հայաստանյան 5-րդ շարասյան ներկայացուցիչ քաղաքական ուժերի ու գործիչների և ռուսաստանյան 6-րդ պալատի ներկայացուցիչ «փորձագետների» ու «լրատվականների» միասնական հարձակումը Հայաստանի ու նրա իշխանությունների դեմ։  Մեղադրանքները ամենատարբերն են՝ սկսած արևմտամետությունից ավարտած թրքահպատակությամբ, սակայն դրանք բոլորը պարունակում են մեկ ընդհանուր հաղորդագրություն. Ռուսաստանը […]

ՀԱՊԿ-ից դուրս գալու գինը և ՀԱՊԿ-ում մնալու գինը

Հասարակությանը սկսել են վախեցնել ՀԱՊԿ-ից դուրս գալու չափազանց բարձր գնով։ Մինչ այդ գնին անդրադառնալը, կարծում եմ՝ հարկավոր է սկսել հակառակ կողմից՝ ՀԱՊԿ-ում մնալու գնից։ ՀԱՊԿ-ում մնալով՝ Հայաստանը ունի երկու ճանապարհ. կա՛մ բավարարել Ռուսաստանի (ինչպես նաև Թուրքիայի ու Ադրբեջանի) պահանջները, կա՛մ միայնակ հակադրվել դրանց։ Այսպիսով, ՀԱՊԿ-ում մնալու գինը Մեղրիում միջանցքի իրականացումն է, հետագայում էլ՝ ռուսական տարբերակով […]

Հայաստանը որոշումներ կայացնելու նախաշեմին

Երևանը և Անկարան անցած դեկտեմբերին հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին երկու երկրների հարաբերությունները կարգավորելու համար։ Մինչ օրս նրանք մի քանի հանդիպում են ունեցել ու մի քանի տասնյակ հեռախոսազանգ։  Այս ընթացքում երկու երկրների միջև վերաբացվել են օդային թռիչքները։ Հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար:  Սրանք իհարկե կարևոր քայլեր են, […]

Ի վերջո՝ դուրս գա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ ոչ

Հարցը վերջին օրերի հայ հասարակության քաղաքականապես ակտիվ հատվածի ամենաքննարկվողն է։ Եթե ընդամենը մի քանի օր առաջ գոնե ինձ համար հարցը չուներ հստակ պատասխան, ապա վերջին օրերին եղել են որոշակի քաղաքական բնույթի փոփոխություններ, որոնք չի կարելի չնկատել, բայց ամեն ինչի մասին հերթով։ ՀԱՊԿ-ը հայ իրականության մեջ նույնքան հեղինակազրկված կառույց է, որքան հեղինակազրկված է Ռուսաստանը՝ որպես վստահելի […]