Վահե Հակոբյան․ սոցիալ-կապիտալիստ նժդեհականը

Մեր այսօրվա հերոսը ամենևին արիստոկրատ չէ։ Թեև մարդուն շքեղ ապրել չես արգելի, բայց մեր բարեկամը, մեղմ ասած, այնքան էլ ազնվական դասին չի պատկանում, ու իր շուրջը շքեղության ֆոնը մեզ չպետք է խաբի։  Ծնվել է մեր հերոսը բրեժնևյան տաք ու լույս տարիներին՝ 1971 թ. քաղաքամայր Երևանում, նախնական կրթությունն էլ ստացել է համայնքային ոչ մի առանձնահատկություն չունեցող […]

Իշխան Սաղաթելյան․ մանդատաբաղձը

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ականավոր գիտնական և կուսակցական գործիչ, հայրենատեր գործարար ու հայրենահետ պաշտոնյա և ուղղակի հրաշալի ձեռներեց Իշխան Սաղաթելյանը տվայտվում է։ Տվայտվում է խորհրդարանական պողպատի ու վենդետաների ձեռքին։ Ինչպես «Գահերի խաղում» Սերսեյան է անցնում ամոթի ու խայտառակության միջանցքով և հասնում հաղթանակի, այնպես էլ փաշինյանական կառավարության նախկին Փոքրիկ Իշխանն (Գեղարքունիքի մարզպետ) է անցնում խորհրդարանական քաղաքական […]

Հովիկ Աղազարյան․ Վախկոտ գելխեղդը

Ալեքսանդր Դյումա ավագի մոտ պալատական ծաղրածուն ամենազորեղ ու հավատարիմ մարդկանցից մեկն էր, որովհետև համարձակվում էր պատմել իրողություններն ու խոսել իշխանության իրական շարժառիթների մասին առանց երկմտանքի ու մեղմասացության։ Իսկ մեկ այլ պատմության մեջ թոթովախոս երեխան բարձրաձայնում էր թագավորի մերկության մասին։ Բոլոր իշխանություններն էլ ունենում են իրենց «շիկոները»։ «Պողպատյա մանդատ» ԲԲԸ շիկոն էլ Հովիկ Աղազարյանն է, ինչպես […]

Արմեն Սարգսյան․ բրիտանահպատակ բուրգերքինգը

Մինչ Հայաստանի Հանրապետության սահմանները կծոտվում ու ոտնձգվում են Ադրբեջանի ու նրա հոգեհայրերի թողտվությամբ, մինչև եղանակային պայմանները խոչընդոտում են բանակի ու սահմանագծի կայացումը, մինչ ազգիս փրկիչ երեսփոխանները զբաղված են պաշտոնաբաշխությամբ և սեփական գրպանի օրահաս կազմավորմամբ, մինչ կադրային քաղաքականությունը այդպես էլ հանգիստ չի թողնում տակավին պարմանի Քյարամյանին և ամեն կերպ ու ամեն տեղ նշանակվող Արշակ Կարապետյանին, մեր […]

Ձեռքդ ետ տար ջեբիցս

Հեղափոխությունից հետո հասարակության ակնկալիքները Ազգային ժողովից տատանվում էին Էվերեստի բարձունքներից մանանա բերելուց մինչև Մարիանյան փողրակ համազգային աղետ ամպլիտուդով։  Շատերը իրենց երկրային դրախտի կառուցումը կապում էին հեղափոխական դուչեի և իր 88 փրկիչների հետ, առավել հոռետեսները փորձանք էին գուժում ու երազում լավագույնների կառավարման, թափանցիկության ու հանրային հաշվետվողականության մասին։ Բայց խեղճերը կրկնակի սխալվեցին իրենց լավատեսության մեջ, ոչ թե […]

Արգիշտի Քյարամյան. Հրաշամանուկ հերոսը

Արգիշտի Քյարամյանը Արցախի նախագահի կողմից պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: Կոտայքի քահանայապետի փառապանծ որդին, որն իր անձով մարմնավորեց Նիկոլ Փաշինյանի փայլուն կադրային քաղաքականությունը և մերիտոկրատիկ կառավարման սկզբունքները:  Այո, լավագույնների կառավարություն, երբ այնքան կատարյալ ես, որ ցանկացած պաշտոնի կարող ես բազմել ժամերի ու օրերի ընթացքում: Թերևս երկինքը երբեք այսքան բարեհաճ չէր եղել որևէ մեկի հանդեպ։ Հիրավի […]

Չկայացած Մովսեսի պողպատե ցուպը

Ժողովուրդը ծնեց Նիկոլ։ Նիկոլ ծնեց պողպատե մանդատ։ Պողպատե մանդատը ծնեց պրոբլեմներ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի համար։ Այո՛, այո՛, շշուկներ, չար լեզուներ, բամբասանքներ ու արդեն հրապարակավ մեղադրանքներ շեքսպիրյան անգլերենի գիտակ, մովսեսյան ցուպի դափնեկիր, կրթության և գիտության ազգաստեղծ ռեֆորմի հեղինակ, դաշնակցության վատ երազ Արայիկ Հարությունյանի կողմից։ Ինչպես ոսկեդարյան ժամանակի պատմիչներն էին գրում` քաջերը քաջերին են հանդիպել, և […]

Նիկոլ Փաշինյան. Օջախապետը

Վհատություն եկավ վրան. և որովհետև վհատությունն մեր ազգին մեջ մարդս կամ գերեզման մը տանի կամ խմբագրության ասպարեզը կը նետե, այս վերջինին մեջ ձգվելու դժբախտությունն ունեցավ: Այսօրվա մեր հերոսը իր ողջ գիտակցական կյանքն ու քաղաքական կարիերան անցկացրել է նախկինների օրոք։ Ըստ էության և համաձայն սիլոգիզմի կանոնների էլ ձգտել է լինել անառակ քաղաքական ընտանիքի անբասիր զավակը։ Միաժամանակ […]

Ռոբերտ Քոչարյան․ առյուծասպանը

Մեր այսօրվա հերոսը ծնունդով պատմական Արցախ աշխարհից է և, լինելով կովկասյան Ալբանիայի հարևանը, լավագույնս է տիրապետում ալբաներենին, որն էլ իր կառավարման տարիներին հատկապես օգնել է իրեն՝ պետականաշինության ու ձեռներեցության հմտությունների ձեռքբերման և զարգացման գործում։  Հեռու լինելով քաղաքականությունից, իրեն երբեք չհամարելով քաղաքական գործիչ և համակերպվելով Ղարաբաղյան շարժման բուռն վերելքի և իր դերակատարության հետ՝ մեր հերոսը նախագահ […]

Արամ Զավենի Սարգսյան. վազգենյան ուղու ձախողակը

Ընտանիքը քաղաքական կատեգորիա չէ։ Այս պարզ, բայց միաժամանակ հակասական ու պետականաքանդ վարակը միշտ էլ ուղեկցել է նորանկախ պետություններին ու դրանց քաղաքական գործիչներին։  Հայաստանի քաղաքական պատմության մեջ բազմաթիվ են եղբայրները, փեսաներն ու խնամիները, հարսներն ու սանիկները, որոնք այս կամ այն կերպ հաջողության են հասել շնորհիվ իրենց արյունակցական կապերի։  Այսօրվա մեր հերոսի կենսագրությունը զուրկ չէ այդ, առաջին […]

Տիգրան Խզմալյան․ չբնութագրվողը

«Հնագույն ժամանակներից հայոց զորքի առջևով գնում էին հայ քրմուհիները և թշնամուն տեսնելուց պատռում էին իրենց շորերը՝ ցույց տալով իրենց կուրծքը: Ինչո՞ւ, որովհետև նրանք մայրության խորհրդանիշ էին: Հայոց զորքի վահանները կնոջ կրծքի նման են, դա նշանակում է, որ հայոց բանակը, հայոց հողը կինն է պաշտպանում»։ Ասք կրծքերի ու հայրենանվիրության մասին Տիգրան Խզարեց Եթե ինձ հարցնեն՝ ինչո՞ւ […]

Հրանտ Բագրատյան․ ամենագետը, մակրոտնտեսագետը, մազութաԳԵՏը

Մեր այսօրվա հերոսը 20-րդ դարի ամենաերևելի ու ամենաիմաստուն հայն է։ 1998 թվականին ՄԱԿ-ի և Քեմբրիջի կենսագրական կենտրոնի կողմից ճանաչվել է Հազարամյակի մարդ։  Հազարամյակի մարդ՝ հազարամյա ժողովրդի ծոցից ու երկհազարամյա իմաստությամբ և երեքհազարամյա ավանդույթով։ Հիրավի հայ ազգի բեղուն արգանդը երբեք այնքան շռայլ չի եղել, որքան 1958-ի այդ լուսապայծառ առավոտը։  Այդ թվականին էր, որ մեր հերոսի նման […]

Արթուր Վանեցյան․ կադրային չեկիստը

Թոթովախոս և ոճային՝ տարիներ հետո այսպես կնկարագրեն մեր հերոսին ապագայի մարդաբանները, որոնք ստիպված կլինեն առնչվել հայոց քաղաքական դաշտի մտքի խոկումների և «կուլտուրական կառուցվածքների» հետ: Այսօրվա մեր ազգափրկիչը գեներալ-մայոր է, բայց պատվելի այդ կոչման խրամատները եղել են Երևան քաղաքում։ Հենց երևանցի ու քաղաքի տղա լինելու փաստն էլ շեշտվում է մեր հերոսի կողմից՝ փորձելով իր կողմը գրավել […]

Խաչիկ Ասրյան․ հայկական մակնշմամբ fյուրերը

«․․․մեր գերխնդիրը հայոց գենի  անաղարտության պաշտպանումն է:  Հայոց գենի արմատում են երկրի քաջարի ռազմիկը,  մշակույթի, կրթության ու գիտության հանճարը,  հայրենատերը…  Հեռու պահենք մեր սուրբ գենը հայրենիք ներխուժող արատավոր բարքերից՝  մեր տունն ավերող կոռուպցիայից,  աղանդավորից, թմրամոլից…» Խաչիկ Ոսկեբերան Մինչ մենք աշխատում էինք այս նյութի վրա, ստացանք բոթը։ Բոթը գուժում էր, որ Խաչիկ Ասրյանը դուրս է գալիս […]

Գագիկ Ծառուկյան. Քաղաքագիտորեն չմեկնաբանվողը

Հայրենիքի ու ծնողի հանդեպ սերն ու գորովանքը մեր հերոսի մշտական ուղեկիցներն են եղել։ Այն դժնդակ ու ճակատագրական տարում, երբ Նիկիտա Խրուշչովն իր ձեռքն էր կենտրոնացնում իշխանությունը կոմունիստական կուսակցությունում ու դատապարտում Ստալինի անձի պաշտամունքը, լույս աշխարհ եկավ մեր այսօրվա երևելին։  Մեր այսօրվա հերոսը հայրենի եզերքում և դրանից էլ դուրս հայտնի է որպես Ռոկֆելլերների, Մելընների ու Քարնեգիների […]