Քաղաքականություն

Իշխանությունը շարունակում է անատամ կեցվածքը, ինչը բերելու է մի կետի, որի վատթարագույն հետևանքները զգալու ենք բոլորս. Կարեն Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի ԱԺ նախկին անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը – Պարո՛ն Հովհաննիսյան, օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը բրիտանացի լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ ասել է, որ իրատեսական չի համարում արցախահայության վերադարձը Արցախ: «Եթե դա իրատեսական լիներ՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանումը տեղի չէր ունենա»,- ասել է նա։ Համակարծի՞ք եք։ – Տարօրինակ կհնչի, բայց այս պարագայում Նիկոլ Փաշինյանը […]
Մանրամասն

Այն, ինչ տեսնում ենք Ռուսաստանի քաղաքականության սխալ հաշվարկի հետևանք է. քաղաքագետը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Քաղաքակրթական ու մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, քաղաքագետ Նարեկ Սուքիասյանը – Պարո՛ն Սուքիասյան, Արցախից սահմանված ժամկետից շուտ ռուս խաղաղապահների դուրսբերման դրդապատճառները որո՞նք են՝ ըստ ձեզ։ – Դատելով որոշ ռուս քաղաքական գործիչների ու իշխանամերձ փորձագետների մեկնաբանություններից՝ կարող ենք ասել, որ դրդապատճառները գալիս են Բաքվից ու ամբողջովին գրկաբաց չեն ընդունվում Ռուսաստանի կողմից: Սա քայլ […]

Սա հերթական միակողմանի զիջումն է, որն իհարկե պետք է ներկայացվեր որպես ձեռքբերում, միակ ելք ու փրկություն. Դավիթ Կարապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը – Պարո՛ն Կարապետյան, Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել սկսել սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները Տավուշի մարզից։ Իշխանության ներկայացուցիչները սա համարում են ձեռքբերում, Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծում է, թե առաջին անգամ հաջողվել է սեղանի շուրջ համաձայնության գալ Ադրբեջանի հետ։ Ձեր գնահատմամբ՝ հիմա սկսվել է սահմանազատման ու սահմանագծման գործընթա՞ցը։ […]

«Իր բոլոր ձախողումներն արդարացնելու էժան քարոզչական հնարք է». Սուրենյանցը՝ Փաշինյանի պատմական և իրական Հայաստանի մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը – Պարո՛ն Սուրենյանց, ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը շրջանառում պատմական Հայաստանից իրական Հայաստանին անցնելու թեզը։ – Իր բոլոր ձախողումներն արդարացնելու էժան քարոզչական հնարք է դա, որովհետև Հայաստանում նման ոչ ադեկվատ քաղաքական ուժեր մատների վրա կարելի է հաշվել, որոնք պատմական արդարությանը հղում անելով ինչ-որ տարածքային պահանջներ ունեն։ […]

Վարչապետի մակարդակով բացահայտ քարոզչություն է իրականացվում այդ տարածքների հանձնման մասին. Նորայր Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը – Պարո՛ն Նորիկյան, լրագրողների հետ զրույցում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները Տավուշի մարզից սկսելու կոնսենսուս դեռ չկա, նախորդ օրը՝ ապրիլի 8-ին, իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասել էր, թե ԳՇ-ում են որոշել սահմանազատման աշխատանքները սկսել Տավուշի մարզից։ Շատ լավ հիշում […]

Հակառակ ծայրից ենք եկել, սկզբից պետք է լինի համակեցությունը, դիվանագիտական հարաբերություններ երկու երկրների միջև. Աշոտ Բլեյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը – Պարո՛ն Բլեյան, Հայաստանի ներքին կյանքում տեղի ունեցողի վերաբերյալ եմ ձեր մեկնաբանությունը խնդրում։ Ադրբեջանը Տավուշի մարզից տարածքներ է պահանջում, ընդդիմադիրներն ասում են, որ իշխանությունը մեր հողերը հանձնում է թշնամուն, իշխանությունն էլ ասում է՝ այն, ինչ մերը չէ, չենք կարող պահել: -Մեկ հարվածով սահմանների հարցը […]

Փաշինյանը մտել է մի խաղի մեջ, որտեղ կորցնելու բան չունի, խաղադրույքը Հայաստանի վրա է. Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը  – Պարո՛ն Սուրենյանց, Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ժամանակ ի թիվս այլ հարցերի խոսել է նաև Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, ասել. «Մենք հիմա փնտրտուքի մեջ ենք այն մարդկանց, ովքեր համարում են, որ դա Հայաստանի տարածք է, ես ման եմ գալիս այդ մարդկանց, ովքեր […]

Իշխանությունները գերջանքեր են գործադրում հնարավորինս մեղմելու ներքին ու արտաքին ռիսկերն ու մարտահրավերները. Մելիքյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը – Պարո՛ն Մելիքյան, որքանո՞վ եք հավանական համարում ադրբեջանական հարձակումը Տավուշի մարզի չորս գյուղը չվերադարձնելու պարագայում։ Զինված հակամարտության վերսկսման կոնսենսուս կա՞, որ Ադրբեջանը գնա այդ քայլին։  – Առանց այդ հատվածում ադրբեջանական կողմի հետ համատեղ իրականացված սահմանազատման ու սահմանագծման պաշտոնական գործընթացի իրականացման՝ […]

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Երևանում հնչեցրած հայտարարությունները վտանգավոր իրավիճակ են ստեղծում, ցանկալի չեն. Դավիթ Կարապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը – Պարո՛ն Կարապետյան, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի տարածաշրջանային այցի նպատակը ո՞րն էր՝ ըստ ձեզ։ Նշեմ, որ նախքան Հայաստան գալը նա եղավ Ադրբեջանում և Վրաստանում։ – Ուզում եմ նախ ուշադրություն դարձնենք կարևորագույն մի փաստի վրա, որ տարածաշրջանային այցը եղել է Ադրբեջան, Վրաստան, Հայաստան հաջորդականությամբ։ Հենց այնպես չէ, որ […]

Փաշինյանի պանդորայի արկղը, ՏիկՏոկը և անձնական նամակագրության հրապարակումը, որ այլևս տաբու չէ

Երեկ Նիկոլ Փաշինյանի հերթական ասուլիսն էր, որի ժամանակ խիստ տարբեր թեմաներ շոշափելուց զատ, նա ըստ էության մի շատ կարևոր հայտարարություն արեց. չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր սահմանամերձ մարզերում սկսած 2020 թվականից Ադրբեջանը հարձակվել և հողեր է գրավել, բայց Հայաստանը պատրաստ է սահմանազատման գործընթացը սկսել հենց Տավուշի մարզից:  Պարզության համար նշենք, որ Հայաստանի մնացած մարզերում […]

Միջազգային գործընթացներին մեր մասնակցությունը առայժմ միակողմանի զիջումների միջոցով է դրսևորվում. Արման Մելիքյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը  – Պարո՛ն Մելիքյան, Թուրքիան նշում է, որ պատմական ժամանակաշրջան է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար, ու որ Հայաստանն այս շանսը չպետք է բաց թողնի։ Ո՞ր դեպքում Թուրքիան կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ ու կբացի սահմանը։ – Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ու […]

Սպասելով ինչ-որ հրաշքների Արևմուտքից՝ կորցնելու ենք և՛ տարածքներ, և՛ մարդկային կյանքեր, գուցե, ավելի շատ բաներ ևս. Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը  – «Մեծ Բրիտանիան ընդունում է այդ որոշումը որպես Հայաստանի ինքնիշխան իրավունքի իրացում։ Բրիտանիան պատրաստ է նաև համագործակցել եվրատլանտյան դաշնակիցների հետ՝ Հայաստանին աջակցություն ցուցաբերելու համար՝ ի դեմս Ռուսաստանի պատասխան գործողությունների սպառնալիքների»,- այս մասին ասել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպին՝ անդրադառնալով Հայաստանի՝ […]

Ռուսաստանն արդեն իսկ կորցրել է Հայաստանը, պարզապես ռուսական ռազմավարական էլիտան դա չի հասկանում. Արմեն Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը – Պարո՛ն Վարդանյան, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա դժվարությունները կհաղթահարվեն, և ընդգծել, որ երկու երկրների միջև համագործակցությունը միանգամայն փոխշահավետ է: Նախօրեին էլ հեռախոսազրույց էր տեղի ունեցել Ռուսաստանի ու Հայաստանի արտգործնախարարների միջև։ Ռուսական կողմն իսկապե՞ս ուզում է Հայաստանի հետ հարաբերությունների […]

Հեռու են խաղաղության պայմանագրի կնքումից, որովհետև ամբողջ տարածաշրջանում կան անհամատեղելի շահեր. Արմեն Պետրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը  – Պարո՛ն Պետրոսյան, Անթալիայում տեղի ունեցած դիվանագիտական ֆորումի առաջին օրվա վերաբերյալ ձեր դիտարկումներն եմ խնդրում, դատելով հնչած հայտարարություններից, քննարկումներից՝ ի՞նչ կարող եք ասել Ադրբեջան-Հայաստան, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին։ – Ե՛վ Հայաստանի, և՛ Թուրքիայի, և՛ Եվրամիության ներկայացուցչի հայտարարությունները, հռետորաբանությունը, մտքերը, ուղերձները, բոլորն ըստ էության ավելի պարզ […]

Փաշինյանի քայլերը բերել հասցրել են նրան, որ լայնածավալ պատերազմը շատ իրական է.  Հրաչյա Արզումանյանը 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական գիտությունների դոկտոր, ազգային անվտանգության հարցերի փորձագետ Հրաչյա Արզումանյանը  – Պարո՛ն Արզումանյան, ի՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում՝ հատկապես վերջին օրերին երկու կողմից հնչող հայտարարությունները նկատի ունենալով։ – Նիկոլ Փաշինյանը այնպիսի բառեր է ասում, որոնք իրականության մեջ չկան, ՀԱՊԿ-ի մեջ «սառեցում» վիճակ չկա, կա ՀԱՊԿ-ի անդամ ու ոչ անդամ պետություն, հետևաբար իմաստ […]

Ադրբեջանն ամեն ինչ անում է մեզ ցույց տալու համար, որ պատերազմի է պատրաստվում, եթե չենք ուզում դա տեսնել, մեր խնդիրն է. Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը – Տիկի՛ն Հայրապետյան, ամփոփելով Բեռլինում կայացած Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները, ի՞նչ կարող եք ասել, ադրբեջանական կողմում ի՞նչ արձագանքներ կան։ – Դեռևս արձագանքներ չկան, քանի որ հանդիպումը նոր է ավարտվել, բայց, ընդհանուր առմամբ, իրենք […]