Աջակցե՛ք ՄեդիաԼաբին Անկախ լրագրությունը գոյատևում է Ձեր շնորհիվ
Դառնալ աջակից

Կալանքի գինը՝ մարդու կյանք

46-ամյա Արսեն Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն էր։ Նա կալանավորվել էր հոկտեմբերի 21-ին՝ ՏԻՄ ընտրություններից չորս օր առաջ, ընտրակաշառք տալու մեղադրանքով։ Դատարանը նրա նկատմամբ երկամսյա կալանք էր կիրառել։  Արսեն Գևորգյանը կալանքից ընդամենը քսան օր անց մահացավ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Նոյեմբերի 10-ի առավոտյան նրա ինքնազգացողությունը վատացել էր։ Շտապօգնություն էին կանչել, սակայն բժիշկներն արձանագրել էին […]

Բռնությունը՝ դատապարտելի, բայց յուրայինների բռնությունը՝ արդարացված․ ինչ ուղերձ հղեց իշխանությունը 

Ազգային ժողովում նախօրեին տեղի ունեցածը պարզապես հերթական քաղաքական սկանդալ չէ, այն մի կողմից արժեհամակարգային մերկացում է, մյուս կողմից՝ նոր խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման փուլ, որտեղ ուժերն են չափում ու ցուցադրում խորհրդարանականները՝ քաղաքական բովանդակության բացակայության պայմաններում։ Այն նաև փորձություն է Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների, իրավունքի գերակայության և պետական իշխանության ներկայացուցիչների համար՝ սեփական խոսքի ու վարքի համար պատասխանատվություն ստանձնելու […]

Կանաչ ցուցափեղկ․ Բաքվից մինչև Երևան ձգվող սուտը

Կարելի՞ է բնության պաշտպանության մասին խոսել՝ միաժամանակ վտանգելով այն։ Կարելի՞ է միջազգային հարթակում հանդես գալ որպես կենսաբազմազանության պահպանության ջատագով՝ անտեսելով ու լռեցնելով սեփական երկրում հնչող բնապահպանական աղետ գուժող մտահոգությունները։  Հայաստանում հյուրընկալվող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը, այս հարցերը դարձնում է առավել հնչեղ ու տեսանելի։ Համաժողովի նախաշեմին Ամուլսարի ոսկու հանքի շահագործման մեկնարկի մասին […]

Ի՞նչ կլիներ Ռոբերտ Դե Նիրոյի հետ, եթե նա ապրեր Հայաստանում և հայհոյախառն քննադատեր վարչապետին

2018 թվականի հունիսի 10-ին Նյու Յորքում՝ Թոնիի մրցանակաբաշխության ժամանակ, աշխարհահռչակ դերասան Ռոբերտ Դե Նիրոն բեմ բարձրացավ և իր խոսքն ուղղեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Նա չընտրեց դիվանագիտական ձևակերպումներ, չփորձեց մեղմել իր քաղաքական դիրքորոշումը։  «Մի բան եմ ուզում ասել․ Fuck Trump»,- հայտարարեց դերասանը, իսկ դահլիճը պայթեց ծափահարություններից։ Դե Նիրոյի խոսքը կոպիտ էր, վիրավորական և միանշանակ՝ քաղաքական։ […]

Մայրը, պետության վերջին պաշտպանական գիծը

Խաղաղությունը սկսվում է յուրաքանչյուրիս տնից, երբ դու կարող ես հանգիստ գնալ աշխատանքի, դպրոց ու խանութ, վերադառնալ տուն ու վստահ լինել, որ այնտեղ դարանակալված չէ ադրբեջանցի զինված զինծառայող։  Սյունիքի Շաքի գյուղի տներից մեկում արդեն խաթարվել է այդ խաղաղությունը։  Ադրբեջանցի զինծառայողը՝ Հայաստանի տարածք ներթափանցելու, բնակելի տուն մտնելու և զենք կիրառելու հետևանքով վիրավորել է երիտասարդ մորը, որը պաշտպանել […]

Պետական զեկույց, թե՞ (վարչա)պետական բամբասանք

Այսօր ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը։ Առաջին իսկ ընթերցումից փաստաթուղթը լուրջ հարցեր է առաջացնում՝ ոչ միայն բովանդակության, այլև զեկույցին ներկայացվող նվազագույն մասնագիտական, մեթոդաբանական և լեզվական չափանիշների տեսանկյունից։  Դժվար […]

Ծիծաղ Գանձասարում. ի՞նչ են լեգիտիմացնում դեսպանները

Միշտ մտածել եմ՝ ինչպե՞ս է հնարավոր, որ քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ 1915 թվականին ոչնչացվեր մի ժողովուրդ։ Ինչպե՞ս էին մարդիկ սպանվում, տեղահանվում ու վտարվում իրենց տներից խոշոր տերությունների լռության ներքո։ Ինչպե՞ս էին յուրացվում նրանց այգիներն ու ունեցվածքը, փոխվում տեղանունները, վերանվանվում եկեղեցիները, ջնջվում արձանագրություններն ու խեղաթյուրվում մշակութային ժառանգությունը։ Եվ ամենասարսափելին՝ ինչպե՞ս էր այդ ամենը տեղի ունենում մի […]

Պատգարակով արդարադատություն. մարդու արժանապատվությունը՝ զոհասեղանին

Դատարանի դահլիճից հրապարակված Գագիկ Խաչատրյանի լուսանկարը և տեսանյութերը լուրջ մտահոգություններ է առաջացնում։ Լուսանկարում ծանր առողջական խնդիրներ ունեցող մարդ է՝ պատգարակի վրա պառկած, ամբողջ մարմինը ծածկված, դատարանի նիստերի դահլիճի կենտրոնում։ Շուրջը՝ դատավարության մասնակիցներ, փաստաթղթեր։  Մի կողմում՝ պետության կազմակերպած քրեական դատավարության ամբողջ ինստիտուցիոնալ մեխանիզմը, մյուս կողմում՝ ֆիզիկապես ծայրահեղ խոցելի վիճակում գտնվող մարդը։ Գագիկ Խաչատրյանի՝ դատարանից հրապարակված այս […]

Պապիկյանը զարմանում է․․․Փնտրվում է բանակում զինվորների մահերի համար պատասխանատուն

Նախօրեին ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողին գտել են կախված վիճակում՝ իր բնակության վայրում։ Նա իր ծառայությունն իրականացնում էր «Պաշտպան Հայրենյաց» ծրագրով, և այդ օրը նրա հերթապահության օրն էր, և նա պետք է ներկայանար զորամաս։ Պաշտպանության նախարարությունը շտապեց հայտարարել, որ դեպքը տեղի է ունեցել զինծառայողի բնակության վայրում, նա այդ պահին ծառայության մեջ չի եղել, և, հետևաբար, […]

Մենք հաշտվել ենք այն համակարգի հետ, որը լափում է մեր զավակներին. նորից զինվոր է (ինքնա)սպանվել

Օգոստոսի 13-ին զինված ուժերից հերթական գույժը եկավ. զորամասերից մեկում զինծառայող է մահացել, նրան գտել են հրազենային վնասվածքով։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Այսպիսի հաղորդագրությունները, ցավոք, եղել են ու մինչ այժմ շարունակվում են համակարգային լռության պայմաններում։ Յուրաքանչյուր նման դեպք սովորաբար անցնում է նույն ճանապարհը՝ պաշտոնական հաղորդագրություն, քրեական վարույթ, քննություն։ Բայց եթե տարիների ընթացքում նույն համակարգում կրկնվում են […]

Բամբասանք՝ պետական մակարդակով․ կնոջ անձնական կյանքը, սպանության սցենարը և ազդեցիկ տեսարանները՝ մեկ պաշտոնական հաղորդագրության մեջ

Քննչական կոմիտեի այսօրվա հաղորդագրությունը սպանության գործի մասին չէ միայն։ Այն նաև դասագրքային օրինակ է, թե ինչպես կարելի է մեկ պաշտոնական հաղորդագրության մեջ միաժամանակ խնդրահարույց դարձնել անմեղության կանխավարկածը, անձնական և ընտանեկան կյանքի իրավունքը, կրոնի կամ համոզմունքի ազատությունը, գենդերային զգայունությունը և պետական հաղորդակցության էթիկան։ ՔԿ-ն հայտնում է, թե բացահայտվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր […]

Փլուզելով անչափահասի աշխարհը. երեխայի լավագույն շահը՝ որպես դատական որոշումների մոռացված սկզբունք

Այս օրերին Հայաստանում կա դեռահաս մի աղջիկ, որն ամեն օր սպասում է մորը։ Նա չի կարող տեսնել, չի կարող գրկել և նույնիսկ լսել մոր ձայնը։ Նրա կյանքում հանկարծակի առաջացել է մի դատարկություն, որը ոչ ոք չի կարողանա լցնել։  Հուլիսի 9-ից անազատության մեջ գտնվող Արեգնազ Մանուկյանը փաստացի զրկված է ընտանիքի և դեռահաս դստեր հետ կապի որևէ […]

Բանակային մահեր․ ինչո՞ւ բանակում չեն փոխվում բարքերը

Նարեկ Թորոսյանը 20 տարեկան էր։ Այս օրերին նա ոչ թե պետք է դառնար արատավոր բանակային բարքերի հերթական զոհը, այլ մտածեր համալսարան վերադառնալու, ավարտական աշխատանքի և իր ապագայի մասին։ Նա Ռուս-հայկական համալսարանի լրագրության բաժնի ուսանող էր, երազում էր դառնալ մարզական լրագրող։ Նարեկն ուներ երազանքներ, ընտրած մասնագիտություն, ապագա։ Այսօր նրա ծնողները ոչ թե սպասում են որդու զորացրմանը, […]

Հայաստանում կանայք շարունակում են սպանվել, իսկ պետությունը չի տարբերակում ֆեմիցիդը

Արագածոտնի մարզի Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը։ Հանցագործությունը քողարկելու և հետքերը վերացնելու նպատակով դիակը նրանք տեղափոխել են կիսակառույց մի շինություն և թաքցրել հողաշերտի տակ։ Հանցագործությունը կատարվել է այս տարվա մարտ ամսին, սակայն բացահայտվել է հուլիսի 22-ին։ Ցավոք, ընտանեկան և կանանց նկատմամբ բռնության դեպքերը մեր հասարակությունում շարունակում են աճել, իսկ […]

Ընտանեկան բռնությունից պաշտպանության համակարգի խաթարումը․ երբ պաշտպանության մեխանիզմը վերածվում է ճնշման գործիքի

Հայաստանում ընտանեկան բռնությունից պաշտպանության համակարգի նկատմամբ վստահությունը կարող է խաթարվել ոչ միայն այն ժամանակ, երբ պետությունը չի պաշտպանում տուժողին, այլ նաև երբ օրենքով նախատեսված պաշտպանական միջոցը սկսում է կիրառվել այնպիսի նպատակներով, որոնց համար այն նախատեսված չէ։  Վերջին օրերին Հայաստանում ընտանեկան բռնության թեման կրկին հայտնվել է հանրային ուշադրության կենտրոնում։ Սակայն այս անգամ խնդիրը միայն հերթական ընտանեկան […]

Ցուցադրական արդարադատության վտանգավոր գայթակղությունը. քնեցված առյուծ, բայց ոչ՝ իրավագիտակցություն

Գագիկ Ծառուկյանի շուրջ կատարվող քրեական վարույթը վաղուց դադարել է միայն մեկ անձի վերաբերյալ քրեական գործ լինելուց։ Այն դարձել է փորձաքար՝ հասկանալու, թե ինչպիսին է Հայաստանի քրեական արդարադատությունը, ինչ սահմաններ ունի պետական հարկադրանքը, և որքանով է պետությունն իրականում հարգում մարդու արժանապատվությունը նույնիսկ այն դեպքում, երբ տվյալ անձը գտնվում է քրեական հետապնդման տիրույթում։ Քրեական արդարադատության նպատակը հանցագործության […]

Պատմական արդարությո՞ւն, թե՞ քաղաքական պատեհություն․Իսրայելը, Հայաստանը և Հայոց ցեղասպանության ճանաչումը 

Միջազգային քաղաքականության մեջ պատմական արդարությունը հազվադեպ է հաղթում ինքնուրույն։ Ավելի հաճախ արդարությունը հաղթում է այն պահին, երբ համընկնում է մեծ պետությունների ռազմավարական շահերին։ Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի ներկայացրած նախագծին։ Իսրայելի արտաքին գործերի նախարարն ասել է, որ երբեք ուշ չէ ճիշտ բան անել։ Այս սարսափելի […]

«Նուբարաշեն». խոշտանգման ճարտարապետություն՝ պետության անտարբերության ներքո

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը մարդու արժանապատվության դեմ հանցագործության տարեգրություն է, որին հետևում եմ արդեն 10 տարի։ Մի բանտ, որտեղ մուտք գործողի զգայարանները փորձում են ամեն կերպ բթանալ, որ չտեսնեն ու չզգան այն ամենը, ինչ զգում է անազատության մեջ պահվող անձը՝ հատկապես երբ հացադուլի մեջ է կամ տեղափոխվում է պատժախուց։ Նուբարաշենում գարշահոտությունը մշտական հարց է։ Կոյուղու հետ […]

Վախի ընտրությունը․ քարոզչություն՝ հավաքական տրավմայի խաղարկմամբ

2026 թվականի ընտրական քարոզչության մեջ վախի լեզուն դարձել է ոչ թե ուղեկցող գործիք, այլ՝ հիմնական քաղաքական տեխնոլոգիա։ Երբ քաղաքական ուժերը քաղաքացիներին դիմում են ոչ թե ծրագրերով, արժեքներով կամ ապագային միտված ուղերձներով, այլ գոյաբանական սպառնալիքներով, ընտրությունը դադարում է ազատ քաղաքական որոշում լինելուց և վերածվում է հոգեբանական ինքնապաշտպանության ռեակցիայի։ Վախի վրա հիմնված քարոզչությունը աշխատում է մարդու ամենահին […]

Նրանք ուզում էին փրկվել, բայց՝ սպանվեցին.16 տարի՝ Զարուհուց մինչև Մարիաննա․ փոխվել են օրենքները, բայց ոչ մահվան սցենարները 

Ոչ ոք երբևէ ամբողջությամբ չի կարող պատկերացնել, թե ինչ է կատարվում փակ դռների հետևում։ Այնտեղ, որտեղ ընտանիքը պիտի լիներ ամենաապահով վայրը, հաճախ ձևավորվում է վախի և վերահսկողության մի համակարգ, որից դուրս գալը դառնում է կենաց-մահու խնդիր։ Օրերս Գեղարքունիքի մարզում 22-ամյա հղի կնոջ՝ Մարիաննայի ողբերգական մահը կրկին հանրային ուշադրության կենտրոն բերեց ընտանեկան բռնության թեման։ Ըստ պաշտոնական […]