Հարցազրույց

Սա ոչ թե երկկողմ փոխշահավետ պայմանավորվածություն է, այլ՝ հարկադրանք, որը Փաշինյանը ներկայացնում է որպես ձեռքբերում. Ադրբեջանագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը – Տիկի՛ն Հայրապետյան, Ադրբեջանի նախագահի՝ նախօրեին արած հայտարարությունները, որոնք վերաբերել են ՀՀ Սահմանադրության փոփոխությանը, «Զանգեզւրի միջանցքի» բացմանը, Արարատ լեռից հրաժարվելուն և այլն, այսպես կոչված խաղաղությանը հասնելուն միտված քայլե՞ր են, որ Հայաստանը պետք է անի։ – Դա եղել է հարցուպատասխան «СОР29 և Ադրբեջանի կանաչ տեսլականը» թեմայով […]
Մանրամասն

Այս իշխանություններն իրենց էությամբ նվաստացած ու հանձնված են ու իրենց նվաստացած էությունը փորձում են պարտադրել ամբողջ ազգին. Պետրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը – Պարո՛ն Պետրոսյան, ՀՀ գլխավոր դատախազություն` պետական դավաճանության կասկածով դիմումի ներկայացման գործընթաց էիք սկսել, ի՞նչ փուլում է այն։ – Ընթացքի մեջ է, որովհետև այդ դիմումը ներկայացնելու եմ ոչ թե ես իմ անունից, այլ՝ գյուղացիների, իսկ դա բավականին ժամանակատար գործընթաց է, որովհետև ստորագրություններ պետք է […]

Ցեղասպանության վերաբերյալ գործի է դրվել Օվերտոնի պատուհանը. թուրքական լոբբինգը կիրառում են հայրենական իշխանությունները. Վլադիմիր Մարտիրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու Վլադիմիր Մարտիրոսյանը – «Որպեսզի մենք իմանանք՝ միլիոն ու կես մեր հայրենակիցների հասցեները, տեղերը։ Չունենք մինչև հիմա։ Ուզում եմ ազգանուններն արձանագրվեն։ Կարող է միլիոն ու կեսից շատ է կամ քիչ է։ Մեր երկիրն ինչո՞ւ մինչև հիմա այդ խնդիրը չի հասցեականացրել։ Հրեաներին դա հաջողվել է, […]

Կարսից, Կիլիկիայից, Արդահանից իրավունք ունի խոսել էն հայը, որ սիգարետը մեքենայից չի գցում փողոց.  Հովիկ Աղազարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը  – Պարո՛ն Աղազարյան, համաձայն Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած «Ազգերը տարանցման մեջ 2024» (Nations in Transit 2024) տարեկան զեկույցի՝ Հայաստանում ժողովրդավարական կառավարման ազգային վարկանիշը անկում է ապրել։ «Ազգային դեմոկրատական ​​կառավարման միավորը 2.50-ից իջել է 2.25-ի, ինչը պայմանավորված է գործադիր իշխանության համախմբմամբ, կենտրղոնական կառավարության […]

Ես սպասարկում եմ ճշմարտության օրակարգը կամ այն, ինչ համարում եմ ճշմարտություն, իրենք ո՞վ են, որ ես իրենց ընդդեմ լինեմ. Արքեպիսկոպոս 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը  – Սրբազա՛ն, իշխանությունը կրկին անդրադարձել է հոգևորականներին՝ ի դեմս Մայր Աթոռի։ Իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ եկեղեցին խախտել է Աստծո պատվիրաններից առնվազն մեկը՝ մի՛ ստիր, երբ ասում է, թե Տավուշից տարածքներ են հանձնվելու։ Ձեր դիտարկումը խնդրեմ։ – Իսկ իրենք ո՛վ են, որ […]

Ինչի՞ համար են հիմա սկսում Վրաստանի հետ սահմանազատման աշխատանքները, պատճառները պետք է հասկանանք. Քարտեզագիր

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քարտեզագիր Շահեն Շահինյանը -Պարո՛ն Շահինյան, ՀՀ փոխարտգործնախարարի փոխանցմամբ՝ Հայաստանի և Վրաստանի կառավարությունները պայմանավորվածություն են ձեռք բերել, որ վերսկսվեն սահմանազատման աշխատանքները, որոնք բավական տևական ժամանակ դադարել էին։ Հիմա ի՞նչ սահմանային իրավիճակ է այս երկու երկրների միջև ու այդ սահմանազատումն ու սահմանագծումն ինչպե՞ս են իրականացվելու, և արդյունքում ի՞նչ է ունենալ հայկական կողմը։ – […]

Փաշինյանի արածը  մանիպուլյացիա է, իսկ մանիպուլյացիայով երկիր չեն ղեկավարում. Դավիթ Գալստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր, «Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ համահիմնադիր Դավիթ Գալստյանը – Պարո՛ն Գալստյան, Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ունեցած ելույթում կրկին անդրադարձել է Արցախի վտարանդի կառավարության գոյությանը Հայաստանում, ինքնորոշման իրավունքին, […]

Ադրբեջանի նպատակը հստակ է՝ իրավիճակը տանել լարվածության, ես չեմ տեսել ավելի հստակ նպատակադրված հակառակորդ. Տաթևիկ Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը  – Տիկի՛ն Հայրապետյան, ադրբեջանական կողմն այս սահմանային կրակոցներով ինչի՞ է ձգտում հասնել։ – Ադրբեջանի նպատակը հստակ է՝ իրավիճակը տանել լարվածության, այդ մասին խոսում են շատ պարզ տեքստով՝ հատկապես վերջին տասը օրվա կտրվածքով։ Եթե ուշադրություն դարձնեք՝ կնկատեք, որ Ադրբեջանը թիրախավորում է քաղաքացիական բնակչությանը, բնակավայրերը: Եթե ուշադրություն […]

Հարց եմ տալիս՝ թուլացնելով մեր դիրքերը՝ մենք նպաստում ենք խաղաղությա՞նը, թե՞ Ադրբեջանի նվաճողական քաղաքականությանը. Սահակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ Հայկ Սահակյանը – Պարո՛ն Սահակյան, ՀՀ արտգործնախարարությունը ադրբեջանական վերջին կրակոցները ՀՀ սահմանի տարբեր տեղերում որակում է իբրև «անկանոն ու ոչ նպատակային կրակոցներ»։ Համակարծի՞ք եք նման գնահատականին։ – Ադրբեջանի վարած քաղաքականության մեջ պատահականություններ չկան, նրանց գործողությունները հաշվարկված են լինում, իսկ որ մերոնք դա «անկանոն կրակ» […]

Թատրոնը համայնք չէ, որ միացնես իրար, որ բյուրոկրատիան քչացնես. սա ուղղակի հիմարություն է. Սերգեյ Դանիելյան 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է դերասան Սերգեյ Դանիելյանը (Յոժ)  – Պարո՛ն Դանիելյան, Հայաստանի ներքին կյանքում տեղի ունեցողի վերաբերյալ ձեր մեկնաբանությունն եմ խնդրում, սկսենք երևի «Գոյ» թատրոնի դերասանների անժամկետ նստացույցից։ Ձեր գործընկերների այս քայլն ինչպե՞ս եք գնահատում։ – «Գոյ» թատրոնի մասին հասարակությունը հիմա ավելի շատ իմացավ, քան երբ թատրոնն աշխատում է, լսել եմ, որ իրենք բավական երկար […]

Հարձակման հավանականություն միշտ կա, բայց իջել է. ապրիլի 5-ից հետո մենք ավելի լավ վիճակում ենք, քան կայինք. Հրաչյա Արզումանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական գիտությունների դոկտոր, ազգային անվտանգության հարցերի փորձագետ Հրաչյա Արզումանյանը  – Պարո՛ն Արզումանյան, բրյուսելյան այցը ի՞նչ տվեց Հայաստանին, իսկապե՞ս մենք՝ ի դեմս ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ստացանք ռազմավարական լուրջ աջակցություն, թե՞ սա չափազանցված գնահատական է, որ հնչեցնում են ոմանք։ – Հասարակությունն այնքան էլ ճիշտ չի ընկալել այդ հանդիպման նպատակներն ու արդյունքները։ Տեղի է […]

Հայաստանը շոշափելիորեն պատրաստակամություն է հայտնում բավարարելու այն պահանջները, որ ունի Ադրբեջանը. Հակոբ Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը – Պարո՛ն Բադալյան, ապրիլի 5-ին կայանալիք բրյուսելյան այցով պայմանավորված Ադրբեջանն ու Ռուսաստանն անհանգստացա՞ծ են, ինչպես հնչում են որոշ կարծիքներ։  – Ես կարծում եմ, որ Ադրբեջանն անհանգստացած չէ, Մոսկվայի առումով խնդիրն ավելի լայն է, բազմիցս առիթ ունեցել եմ այդ մասին խոսելու, Մոսկվան ինքը կովկասյան ու, մասնավորապես, հայ-ադրբեջանական հարցում […]

Ոսկեպարցիներն՝ առանց բացառության, չեն պատրաստվում մեկ քայլ անգամ հետ կանգնել ընդվզման գործընթացից. Սուրեն Պետրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը – Պարո՛ն Պետրոսյան, քանի որ օրեր առաջ տեղափոխվել եք Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ, կխնդրեմ նախ ասեք, թե ի՞նչ տրամադրություններ են այսօր այդտեղ, ի՞նչ են մտածում բնակիչները ստեղծված իրավիճակի մասին։ – Իրավիճակը բավականին կայուն է այն տեսանկյունից, որ գյուղացիները՝ առանց բացառության, չեն պատրաստվում մեկ քայլ […]

Այո՛, Հայաստանը լքելու միտումը կա, ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ այդ թիվն անցնում է 20 հազարը. Մետաքսե Հակոբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր, «Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ համահիմնադիր Մետաքսե Հակոբյանը – Տիկի՛ն Հակոբյան, մարտի 30-ին Կապան քաղաքում տրվեց «Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ-ի մշակած՝ «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագրի մեկնարկը։ Ո՞րն է ծրագրի հիմնական նպատակը։ – Բռնի […]

Նույն սպառնալիքների լեզուն Մոսկվան շարունակում է կիրառել, բայց այն, ինչ ասվում է, շատ հեռու է իրականությունից. Բորիս Նավասարդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը  – Պարո՛ն Նավասարդյան, հաշվի առնելով այն հայտարարությունները, որոնք հնչում են Ռուսաստանից ու Հայաստանից միմյանց հասցեին, կխնդրեմ ասեք, թե հայ-ռուսական հարաբերություններն ի՞նչ վիճակում են այսօր։  – Հայ-ռուսական հարաբերությունները ես կնմանեցնեի երկու մարդկանց վարքագծի, որոնք իրարից բավական հեռու են գտնվում և առանց իրար լսելու ինչ-որ բաներ […]

Սամվել Շահրամանյանը որոշակի սլաքներ է փորձում ուղղել Հայաստանի իշխանությունների դեմ. Ռոբերտ Ղևոնդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը – «Ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ բոլորի համար պարզ լինի, որ Հայաստանում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում»,- ի պատասխան Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի հարցազրույցում հնչեցրած մտքի, թե «Արցախի վտարանդի կառավարությունը գործում է Հայաստանում», ասել է Նիկոլ Փաշինյանը։ Պարո՛ն Ղևոնդյան, այս հայտարարությունների […]

Եթե մինչև ապրիլի 5-ը սրացում չեղավ, կնշանակի Ադրբեջանին խստորեն արգելեցին որևէ ռազմական գործողություն հրահրել. Անդրիաս Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը – Պարո՛ն Ղուկասյան, Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում իշխանությունը շարունակում է պնդել, որ իրենք Հայաստանից հող չեն հանձնում, ընդդիմությունն էլ հակառակն է ասում։ Ձեր գնահատականը ո՞րն է այս հարցի վերաբերյալ։ – Խոսքը Հայաստանի տարածքից հող տալու մասին չէ, խոսքն այն մասին է, որ Ադրբեջանի […]