2026 թվականի փետրվարի 4-ին Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբիում ստացել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի իր մասը՝ 500 000 ԱՄՆ դոլար։ Մրցանակի ընդհանուր ֆոնդը կազմել է 1 մլն դոլար և բաժանվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։ Մարտի 30-ին այդ գումարը ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացվել պաշտոնյայի նվերների հաշվառման ձևաթղթով։ […]
Մայիսի 29-ին ԵԱՏՄ բարձրագույն նիստում քննարկվելու է Հայաստանի կարգավիճակի հարցը, և ռուսական կողմի մինչ այժմ հնչեցրած ուղերձը արդեն բավական հստակ է․ Հայաստանը չի կարող շարունակել օգտվել ԵԱՏՄ շուկայից, ռուսական գազից, նավթամթերքներից, արտահանման հնարավորություններից ու միաժամանակ շարժվել դեպի Եվրամիություն։ Մոսկվայում ասում են՝ եթե Հայաստանը որոշել է գնալ դեպի Եվրամիություն, ապա պետք է որոշում կայացնի հիմա: Իրավական […]
Ծայրահեղ լարված, փոխադարձ մեղադրանքներով, ատելության խոսքով ոուղեկցվող նախընտրական քարոզարշավի 11-րդ օրը հանրային դաշտ նետվեց հերթական աղմկահարույց տեսանյութը։ Այս անգամ զինված ու դիմակավորված անձինք Արցախի բարբառով, վիրավորական բառապաշարով սպառնալիքներ էին հնչեցնում Նիկոլ Փաշինյանի հասցեին՝ «Նիկոլ, քեզ ճրելու (ջրելու) ենք»։ Տեսանյութը սկզբում տարածվեց ընդամենը մեկ ամիս առաջ ակտիվացած, ենթադրաբար կեղծ օգտահաշվից, ապա լայն տարածում ստացավ հենց Նիկոլ […]
Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունների շուրջ մի քանի միֆ է շրջանառվում, որոնց նպատակը մեկն է՝ ազդել ընտրողի սպասումների և վարքագծի վրա։ Իրական պատկերն ավելի պարզ է։ ՔՊ-ն առաջատար է, սակայն ինքնին առաջատար լինելը բավարար չէ երաշխավորված հաղթանակի համար: «Ուժեղ Հայաստանը» աճում է, բայց այս պահին չկա որևէ հրապարակված հարցում, որը ցույց է տալիս, թե այն ՔՊ-ից […]
Մայիսի 9-ին լրագրողների հետ զրույցում Վլադիմիր Պուտինի հայտարարությունները Հայաստանի եվրոպական ուղղության մասին արդեն երկրորդ բաց նախազգուշացումն էին՝ այս անգամ ուղղված ոչ միայն Հայաստանի իշխանությանը, այլև հայ հասարակությանը։ Պուտինը հայտարարեց, որ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի իր դիրքորոշումը՝ Եվրամիությո՞ւն, թե՞ Եվրասիական տնտեսական միություն։ Եթե ընտրությունը ԵՄ-ն է, ապա, նրա ձևակերպմամբ, պետք է անցնել «քաղաքակիրթ բաժանման» […]
Վերջին շաբաթներին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այցելեց և՛ Ադրբեջան, և՛ Հայաստան։ Ադրբեջանում նրա այցը նշանավորվեց անվտանգության, էներգետիկայի և պաշտպանական համագործակցության շուրջ պայմանավորվածություններով, իսկ Հայաստանում՝ Ռուսաստանի դեմ կոշտ հայտարարություններով։ Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Զելենսկին Գաբալայում հանդիպեց Իլհամ Ալիևի հետ, և ստորագրեցին վեց երկկողմ փաստաթղթեր, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում։ Զելենսկին Ադրբեջանի հետ համագործակցության առաջնահերթ ուղղություն էր անվանել […]
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան ներկայացվեց որպես հայ-ֆրանսիական հարաբերությունների նոր մակարդակ։ Իսկ Մակրոնը, կարծես մոռանալով, որ մինչ իրեն Հայաստան են այցելել նաև իրեն նախորդող նախագահները՝ Ժակ Շիրակը, Ֆրանսուա Օլանդը և Նիկոլա Սարկոզին, հայտարարեց, որ նախկինում նման բարձր մակարդակի այցեր և ներկայություն Հայաստան դժվար թե հնարավոր լինեին՝ դա կապելով Փաշինյանի «թավշյա հեղափոխությունից» հետո տեղի […]
Ռոբերտ Քոչարյանը «Մեծ քաղաքականություն» փոդքասթում հայտարարել է, որ ներկայիս իշխանությունը մաքսային արտոնություններ է տրամադրում կոնկրետ գործարարների, իսկ նրանք հետագայում գումարներ են փոխանցում «Իմ քայլը» հիմնադրամին կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Նրա ձևակերպմամբ՝ սա կոռուպցիոն դրսևորում է։ Քոչարյանին այսօր արձագանքել է նաև էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և հայտնել, որ այդ արտոնություններից օգտվում են նաև, օրինակ, «Տաշիր խմբի» […]
Իրեն Հարավային Կովկասի գլխավոր տնտեսական և քաղաքական ուժը ներկայացնող Ադրբեջանը 2026 թվականի առաջին եռամսյակում մտել է անկման փուլ։ Պաշտոնական տվյալներով՝ հունվար-մարտին Ադրբեջանի տնտեսությունը վերջին ամիսների ցածր աճից հետո արդեն մտել է ռեցեսիոն փուլ՝ կրճատվելով 0,3 տոկոսով։ Նույն ժամանակահատվածում Վրաստանում հունվար-փետրվարի միջին տնտեսական աճը կազմել է 8,4 տոկոս, իսկ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նույն ամիսներին աճել […]
Ակնհայտ է, որ այն «նախկին-ներկա» դիսկուրսը, որի վրա Նիկոլ Փաշինյանը շուրջ ութ տարի պահել ու ամրապնդել է իր իշխանությունը, այս ընտրական փուլում էականորեն թուլացել է։ Որքան էլ իշխանական քարոզիչները փորձեն նախկին նախագահներից սարքել ընդդիմության կենտրոն, ակնհայտ է, որ նրանք այս ընտրափուլի ընդդիմության հիմնական դերակատարները չեն։ Իսկ գլխավոր ընդդիմադիր Սամվել Կարապետյանին դասական «նախկին թալանչիի» կերպարի մեջ […]
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տոնական ուղերձները վերջին տարիներին հաճախ ունենում են նույն կառուցվածքը․ որևէ հիշարժան օր կամ պետական տոն օգտագործվում է ոչ միայն շնորհավորանքի, այլ նաև հայ հասարակության մասին բացասական կամ նսեմացնող նկարագրություններ տալու համար։ Այս տարվա Մարտի 8-ի ուղերձը ևս բացառություն չէր։ Վարչապետն իր խոսքում խոսելով կանանց դերի և նրանց կրթական ձգտումների մասին՝ դրանք […]
Չնայած այն սպասումներին, որ կիրակի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է մասնակցեր Էջմիածնի Մայր տաճարում մատուցվող պատարագին, այսօր նա հայտարարեց, որ կմասնակցի Գառնու Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվող պատարագին։ Նույն ուղերձում նա անդրադարձավ նաև պատարագի ընթացքում կաթողիկոսի անվան հիշատակման հարցին։ Վարչապետի խոսքով՝ կան քաղաքացիներ, որոնք տարբեր եկեղեցիներում պատարագի ժամանակ, երբ հնչում է Կտրիճ Ներսիսյանի անունը, ցանկանում […]
ՔՊ-ի ամենաակտիվ ստատուսագիրներից մեկը, որը միաժամանակ նաև ԱԺ փոխնախագահն է, այսօր ուղիղ եթերում հայտարարեց, որ ինքը երբեք Թուրքիայում չի սովորել։ Հայտարարությունը հնչեց որպես միանշանակ հերքում՝ ուղղված վերջին օրերին սոցիալական ցանցերում և մեդիա հարթակներում շրջանառվող քննարկումներին. «Ես Թուրքիայում չեմ սովորել»,-երկու րոպեանոց ուղիղ եթերում խոսում է նա: Սակայն սոցիալական ցանցերի, բաց աղբյուրների ու ինֆորմացիոն դարի այս իրականությունում, […]
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ իմփիչմենթի հարցով խորհրդարանական լսումներում հանրապետական Էդուարդ Շարմազանովը կրկին փայլեց իր բոցաշունչ ելույթով։ Ակնհայտ էր, որ կարոտել էր ԱԺ ամբիոնը։ Բնականաբար քարուքանդ արեց Փաշինյանի քաղաքականությունը, հիշեցրեց, որ յոթ տարի է՝ վերջինս երկիրը տանում է աղետի։ Լավ հռետոր է, անվիճելի է։ Բայց մի փոքրիկ «սպրավոչկա»։ 2018-ի մայիսի 7-ին հենց Շարմազանովն էր, […]
«Խաղաղությունը» Հայաստանում այսօր ամենաշատ օգտագործվող բառն է: Իշխանությունները պաշտոնապես հայտարարում են խաղաղության մեկնարկի մասին, ընդդիմությունը՝ խոսում հաջորդ տարի Արցախում լինելու մասին, երկուսն էլ, մեղմ ասած, ճիշտ չեն ասում: Նախ՝ խաղաղություն չի կնքվել։ Ավելին, համաձայնեցված և նախաստորագրված տարբերակը ոչ թե իրական բանակցությունների ու փոխզիջումների արդյունք է, որը կերաշխավորեր Արցախի հայ բնակչության արժանապատիվ ու անվտանգ համակեցությունը սեփական […]
2018-ի օգոստոսին՝ վարչապետ ընտրվելուց հետո, Նիկոլ Փաշինյանը ջրային օրակարգին նվիրված իր առաջին խորհրդակցության ժամանակ հայտարարեց. «Պետք է դադարենք Սևանին վերաբերվել որպես խաղալիքի կամ ջրի տարայի։ Դա անթույլատրելի է, և Սևանին որպես ջրի տարա վերաբերվելու գործելակերպը վերածվել է պետական քաղաքականության։ Պետք է այս փակ ու անցանկալի շղթան վերջապես ճեղքենք»։ Սակայն շղթան Փաշինյանի իշխանությանն այնուամենայնիվ ոչ միայն […]
Այսօր ՔՊ-ն իր 7-րդ համաժողովում ընդունեց հռչակագիր, որտեղ հայտարարում է Չորրորդ Հանրապետության ստեղծման մասին: Հռչակագրի անվանումը և կետերը տպավորություն են ստեղծում, որ այն ինչ-որ տեղ արդեն հրապարակված է եղել և պարզվում է, որ այն արդեն հանդիպում է նախկին նախագահ Արմեն Սարգսյանի 2021-ին հրապարակված «Դեպի Չորրորդ Հանրապետություն» հոդվածում, որտեղ նշվում էր, որ Երրորդ Հանրապետությունը փակված էջ […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բյուրականի Հանդ Art այգում ներկա էր «Ցանկապատ» բացօթյա ներկայացմանը՝ բեմադրված Ստեփան Զորյանի համանուն պատմվածքի մոտիվներով: Սովորական երկրում սա կարող էր մնալ սովորական լուր՝ վարչապետի հերթական՝ ներկայացման այցի մասին։ Բայց ներկայացման ավարտից հետո բեմում նոր գլխավոր հերոս հայտնվեց։ Եվ դա արդեն ոչ թե Մկոն էր կամ Տիգրան Գյուլումյանը, այլ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը հայտարարեց, […]
Երբ կառավարությունն իր ուժերն ու ուշադրությունը ծախսում էր երկրորդական օրակարգերի վրա՝ դպրոցական ծրագրերում անհասկանալի փոփոխություններ կատարելով, պատմության դասագրքերի անվանումները փոխելով և ՔՊ-ին գովերգելով, տասնյակ միլիոնավոր դոլարների վարկային միջոցներով հսկայական թերբեռնված դպրոցներ կառուցելով և տարբեր ամբիոններից կրթության ոլորտի աննախադեպ հաջողությունների մասին հայտարարություններ տարածելով՝ կրթության իրական վիճակը միայն վատթարանում է: Թվում է, թե որակումը մեր խիզախ ընդիմությանն […]
Արդեն մի քանի շաբաթ է, ո՛չ վարչապետը, ո՛չ էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որևէ ներկայացուցիչ չեն կարողանում հստակ ու պարզ պատասխան տալ մեկ հասարակ հարցի․ Հայաստանի Հանրապետությունը ադրբեջանցիներին և նրանց բեռները մաքսային զննման ենթարկելո՞ւ է, երբ նրանք անցնեն Հայաստանի տարածքով, թե՞ ոչ։ Խոսքն այն ճանապարհի մասին չէ, որն ըստ Վաշինգտոնյան հռչակագրի պետք է կառավարվի ամերիկյան կառույցի […]