Մարդիկ

Գոյության տարածք. Ստեփանակերտի շուկայի հայտնի տիկին Դոնարան և ժենգյալով հացերը. «Իմ պատրաստածի նման ոչ մի տեղ չեմ տեսել»

Ամեն օր՝ առավոտյան ժամը 9-ին, հաճելի արտաքինով մի կին հանդարտ քայլերով մոտենում ու Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող սննդի կետի դռները բացում է։ Շատ չանցած՝ արդեն ժենգյալով հացի բույրն է տարածվում։ Ստեփանակերտի շուկայի հայտնի ժենգյալով հաց թխող Դոնարան է, որ արդեն 6 ամիս է՝ գործը Երևանում է շարունակում։ Սննդի կետում հինգ հոգով են աշխատում, նրանցից […]
Մանրամասն

Կառուցելով կամուրջներ. «Ամեն անգամ թվում է, թե ավելի ծանր դեպքի չես հանդիպի». Հասմիկը՝ լռության, հանդուրժողականության և ուժի մասին

Մասնագիտությամբ վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հասմիկ Գևորգյանը, երբ 14 տարի առաջ բռնության ենթարկված կանանց աջակցման ծրագրում աշխատելու առաջարկ ստացավ, չէր էլ պատկերացնում, թե ինչ ճանապարհ է իր համար նախագծել ճակատագիրը։ Մշտապես խնդիրների, հույզերի, լուծումների փնտրտուքի և մարդկային բարդ ճակատագրերի արանքում, Հասմիկն այսօր ասում է, որ երբեք չի զղջացել իր որոշման համար:  «Երբ ինձ առաջարկեցին բռնության ենթարկված […]

Գոյության տարածք. Նարինեն ու կրթական շոկոլադները

Լուսավոր սենյակի անկյունի բազկաթոռում հարմար տեղավորված մեծ ոգևորությամբ շոկոլադ է ուտում քնաթաթախ Լուսեն։ Մայրիկի պատրաստած շոկոլադները ամենաշատն է սիրում, Նարինեն էլ հենց դստերը որակյալ և, ինչպես ինքն է ասում՝ անվտանգ քաղցրավենիք հրամցնելու համար էր, որ մի օր որոշեց ու սկսեց ձեռագործ շոկոլադներ պատրաստել։  Նարինե Հակոբյանը հիշում է, որ դեռ Արցախում որքան էլ փորձում էր, չէր […]

Սկսելով նորից, կյանքը նոր էջից. Ռաֆայել Սերոբյանը

Ռաֆայել Սերոբյանը լավ է հիշում 44-օրյա պատերազմի այն դրվագները, երբ չդադարող պայթյունների տակ մտքում անընդհատ կրկնում էր՝ «ինչ վիրավորում էլ ստանամ, միայն ոտքերս չվնասվեն»։  12 տարեկանից ֆուտբոլով զբաղվող Ռաֆայելի կյանքը, սակայն, մեկընդմիշտ փոխվեց պատերազմից հետո, երբ վերջինս նյարդային սուր խանգարումների հետևանքով այլևս չէր կարողանում շարժվել։ Հիշում է՝ այդ շրջանում քայլել կարողանում էր բացառապես ընկերների, տնեցիների […]

Համերի հիշողություն. Սոկրատ Խանյանը

«Համերի հիշողություն» շարքը մարդկանց սննդային հիշողությունները վերականգնելու փորձ է: Այս շարքում համը դառնում է մարդու պատումը բացահայտելու և նրա հիշողության շերտերը թարմացնելու միջոց: Իննսունչորս տարեկանում արցախցի բանաստեղծ, մանկավարժ Սոկրատ Խանյանը, որ երեք լեզվի է տիրապետում՝ հայերեն, ռուսերեն, ադրբեջաներեն, իր կյանքի բոլոր դրվագներն այնպիսի մանրամասներով է հիշում, որ շփոթեցնում է լսողին: Բայց մեկ էլ այդ ամբողջ […]

Համերի հիշողություն. Զարինեն

«Համերի հիշողություն» շարքը մարդկանց սննդային հիշողությունները վերականգնելու փորձ է: Այս շարքում համը դառնում է մարդու պատումը բացահայտելու և նրա հիշողության շերտերը թարմացնելու միջոց: Արցախի պետական համալսարանի դասախոս Զարինե Սառաջյանի հետ հանդիպեցինք Երևանում վարձակալած իր տանը: Ճարտար համայնքից Հայաստան հասած խաշիլի ցորենը, որ ընկերուհին է տեղահանման ժամանակ բերել, գազօջախին էր արդեն՝ ճիշտ այն նույն կաթսայի մեջ, […]

Համերի հիշողություն. Սուսաննան  

«Համերի հիշողություն» շարքը մարդկանց սննդային հիշողությունները վերականգնելու փորձ է: Այս շարքում համը դառնում է մարդու պատումը բացահայտելու և նրա հիշողության շերտերը թարմացնելու միջոց: Մանկավարժ Սուսաննա Պետրոսյանը, որ ծնվել է Մարտունու շրջանի Հաղորտի գյուղում, հետո ամուսնացել և տեղափոխվել Ասկերան, սննդային այնպիսի հիշողություններ ունի, որ ամբողջությամբ պատկերում է իր ապրած ժամանակաշրջանը և հաղորդակից դարձնում իր սերնդի ապրելակերպին:  […]

Գոյության տարածք. «Թումանյան’ս ART»-ը՝ ուրախության և տխրության մեջ

Ստեփանակերտում մինչև վերջին օրերը իր դռները չփակեց «Թումանյան’ս ART»-ը ու երկրորդ անգամ ծնունդ առավ Երևանի սրտում՝ Մոսկովյան փողոցում։ Կոլորիտային ու գունեղ միջավայրում հաճախ հենց արցախցիների կհանդիպես։ Այստեղ հավաքվում են, շփվում ու, ինչպես իրենք են ասում՝ Արցախի կարոտն առնում։  «Թումանյան’ս ART»-ը մի կտոր Արցախ է՝ Արցախից բերված հիշողություններով ու համերով։ Այստեղ արցախյան ավանդական ուտեստներ՝ ժենգյալով հաց, […]

Գոյության տարածք. Վարդիկը և Արցախի բնության ծաղիկ-զարդերը

Ցույց տալ աշխարհին, որ արցախցին շարունակում է ապրել ու ստեղծել․ 21 տարեկան Վարդիկ Սարգսյանի մտքում այսպիսի մտքեր էին պտտվում, երբ 44-օրյա պատերազմից հետո հայրենի Ճարտար այցելեց։ Կենսաբանի մասնագիտությունն ընտրած երիտասարդ Վարդիկը հենց այդ օրը որոշեց անմահացնել Արցախի ծաղիկները զարդերի տեսքով։ Իրենց բակից ծաղիկներ հավաքեց ու մանուշակով առաջին զարդը պատրաստեց: «Մի քիչ պրպտեցի համացանցը, նայեցի` ոնց […]

Կառուցելով կամուրջներ. «Ինձ համար նշանակություն չունի, թե մարդն ինչ սեռի, կրոնի, կողմնորոշման, ազգային պատկանելության է, ես բժիշկ եմ»

Աշխատելով որպես բժիշկ՝ սկսում ես ավելի խորությամբ պատկերացնել բժշկության անզորությունը, իսկ բուժառուները երբեմն հրաշքի են սպասում, բայց բժշկի հնարավորությունները սահմանափակ են։ Գործունեության 15 տարիների ընթացքում ավելի քան 2000 վիրահատություն կատարած վիրաբույժ Հայկ Հարությունյանը աշխատանքում բազմաթիվ դժվարություններ ու հուսահատության պահեր է ունեցել, բայց երբեք չի զղջացել մասնագիտության ընտրության համար։  «Մեր ոլորտում դժվարություններն ու խնդիրները շատ են, […]

Համերի հիշողություն. Վադիմը 

«Համերի հիշողություն» շարքը մարդկանց սննդային հիշողությունները վերականգնելու փորձ է: Այս շարքում համը դառնում է մարդու պատումը բացահայտելու և նրա հիշողության շերտերը թարմացնելու միջոց: Երևանյան մի տաք առավոտ հայտնվեցի Ստեփանակերտի «Թումանյան’ս ART» սրճարանի համահիմնադիր Վադիմ Բալայանի հետ մեկ սեղանի շուրջ՝ արդեն նրանց երևանյան սրճարանում: Փիփերթով ապուր և դոշաբով հալվա համտեսելուն զուգահեռ Վադիմի հետ ճամփորդեցի նրա սննդային […]

Կառուցելով կամուրջներ. «Երբեմն բժիշկն ինքն էլ խոցելի է դառնում». Արմինեն՝ վստահության, մարդկանց լսելու, բժշկական գաղտնիքի մասին

Արմինե Հովհաննիսյանը փոքր տարիքում տեսնելով հարազատի մահը, որոշում է ընտրել այնպիսի մասնագիտություն, որը հնարավորություն կտա մարդկանց զերծ պահել կորստյան ցավից։ Ասում է՝ դեռահաս տարիքում ուզում էր պայքարել մահվան դեմ, հասուն տարիքում կյանքի սկիզբ տվող մասնագիտություն ընտրեց:  Ընտրելով բժշկության ոլորտը, սակայն, հասկացել է, որ բժշկությունն ամենակարող չէ, և իր ցանկությունները իրատեսական չեն, ու սկսել է փնտրել […]

Համերի հիշողություն. Ռուզաննան

«Համերի հիշողություն» շարքը մարդկանց սննդային հիշողությունները վերականգնելու փորձ է: Այս շարքում համը դառնում է մարդու պատումը բացահայտելու և նրա հիշողության շերտերը թարմացնելու միջոց: Համերի հիշողություն շարքում գրեթե ամեն երկրորդ արցախցի պատմում էր կուրկուտի մասին, բայց որևէ մեկի տանը այն փորձել չէր հաջողվում: Երբ գնացինք Ստեփանակերտից Երևան եկած Ռուզաննայի տուն, որ աշխատել է Արցախի գիտահետազոտական կենտրոններից […]

Գոյության տարածք. Կարինան և կարի մեքենաները

Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտից դեպի Երևան գաղթի ճանապարհը բռնեց նաև 28-ամյա Կարինա Պետրոսյանի փոքրիկ ընտանիքը։ Ամուսնու ու փոքրիկ դստեր հետ մարդատար մեքենայի մեջ տեղավորեցին այն, ինչը հնարավոր էր։ Տեղափոխվող իրերի մեջ Կարինայի երկու կարի մեքենաներն էին տեղ գտել։  «Երեք հարկանի տուն ունեինք՝ վերանորոգված ու կահավորված ժամանակակից դիզայնով, բայց այդպես էլ չհասցրինք վայելել: Արցախից կարողացա միայն երկու […]

Գոյության տարածք. Արմինեն

Իր տեսախցիկը տեղահանությունից առաջ Արմինե Վանյանն Արցախից ուղարկել էր Երևան՝ վերանորոգման։ Հոբբի-մասնագիտության մնացած «գործիքները» վերցրել է արդեն իր հետ տեղահանության ժամանակ։ Արմինեն մասնագիտությամբ տնտեսագետ է, սովորել է Արցախի պետական համալսարանում, բայց բազմաթիվ հոբբիներից մեկը արդեն մի քանի տարի դարձրել է մասնագիտություն։ Մինչև ակադեմիական կրթություն ստանալն ու տնտեսագետ դառնալը Արմինեն վաստակում էր լուսանկարչությամբ։ Դեռահաս էր, երբ […]

Համերի հիշողություն. Նանարը և մորու գույն ու բույր ունեցող մանկությունը

«Համերի հիշողություն» շարքը մարդկանց սննդային հիշողությունները վերականգնելու փորձ է: Այս շարքում համը դառնում է մարդու պատումը բացահայտելու և նրա հիշողության շերտերը թարմացնելու միջոց: Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի դասախոս Նանար Սիմոնյանը մեզ դիմավորեց իրենց վարձակալած բնարականում՝ «դեդո-բաբո»-ի նկարով գոգնոցը կապած, խաշիլի համար նախատեսված բաղադրիչները կազմ-պատրաստած պահած: Երևանի վարչական շրջաններից մեկում հաստատված ընտանիքը կարոտը մեղմելու համար ամեն […]