«Սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ».Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս բանախոսությամբ

Քաղաքացու օրվա առիթով ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակված Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով բանախոսությամբ:

Բարեղամ Հարությունյանը և Նարեկ Մանասյանը կպայքարեն ԵԱ-ի եզրափակիչում

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմի անդամներ Բարեղամ Հարությունյանը և Նարեկ Մանասյանը կպայքարեն Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնությունում ապրիլի 27-ին կկայանան բոլոր քաշային կարգերի եզրափակիչները: 48 կգ քաշային կարգում Բարեղամ Հարությունյանը Եվրոպայի չեմպիոնի կոչման համար կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Էդմոնդ Խուդոյանի հետ: 92 կգ քաշի եզրափակիչում Նարեկ Մանասյանի մրցակիցը կրկին Ռուսաստանից Մուսլիմ […]

Զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատականի կարժանանան. ՊՆ

Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանցում տեղի ունեցող քաղաքական ակցիային զինվորական համազգեստով անձանց միանալու վերաբերյալ: ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու և տարածվող տեղեկատվությանը գնահատական տալու ուղղությամբ: Միևնույն ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ ՀՀ զինված  ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի:

Կիրանց գնացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. Զինվորականների ուղերձը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ 2024թ. ապրիլի 26-ին` ժամը 23:30-ի սահմաններում, համացանցում շրջանառված տեսագրությունների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ նույն ժամի սահմաններում ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մի խումբ զինծառայողներ միացել են Տավուշի մարզի Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին քաղաքական դրդապատճառներով խմբված ցուցարարներին՝ հայտարարելով, որ վայր են դրել զենքերը՝ ի նկատի ունենալով, որ […]

ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛. Նիկոլ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Քաղաքացու օրվա առիթով. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր մենք նշում ենք Քաղաքացու օրը, որը մեր տոնացույցում հայտնվեց 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո, նշանավորելու դե ֆակտո հաստատումը վաղուց ի վեր հայտարարված այն բանաձեւի, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Այդ բանաձեւն այլեւս անշրջելի իրողություն է […]

ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Հրազդանի բաժին՝ բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

«Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորների առաջնորդությամբ այսօրվա ընթացքում կրկին կարճ ժամանակով ճանապարհներ են փակվել: Ակցիայի մասնակիցները իրենց դժգոհությունն են հայտնել Հայաստան – Ադրբեջան սահմանագծման գործընթացի դեմ: Ոստիկանությունը ժամը 17.30-ին տեղեկացրել է, որ Երևանում փակ ճանապարհներ չկան, շարունակում են պատշաճ կերպով իրականացնել հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման գործառույթները: Երեկոյան լարվածություն է ստեղծվել Տավուշի Կիրանց բնակավայրում՝ դեպի […]

Դանիայի պատվիրակությունը միացել է ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությանը

Դանիայից ժամանած պատվիրակությունը միացել է Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԵՄ դիտորդական առաքելությունը հաղորդագրություն է տարածել X-ի միկրոբլոգում։ «Դանիայի խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի պատվիրակությունն այցելել է Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության օպերատիվ գրասենյակ և միացել տարածաշրջանում պարեկությանը՝ տեղում իրավիճակի մասին ավելին իմանալու համար: Շնորհակալություն ենք հայտնում դանիական պատվիրակությանը առաքելությանը հետևողական աջակցության համար», […]

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ անդրադարձնել է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խնդրին։ «Հասարակական կազմակերպությունները, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան աշխատելու ազատ և առանց ճնշման։ Ես դա նույնպես ընդգծել եմ այսօր Բեռլինում նախագահ Ալիևի հետ բանակցությունների ժամանակ: Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի իր միկրոբլոգում […]

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։

Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ

Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալԱդրբեջանի հերթական առաջարկները։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները (տեքստի 9-րդ խմբագրությունը)»,- ասաց Բադալյանը։

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ ՔԿ

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են։ Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։ «Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով կատարված ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ […]

Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ

Ռուսաստանի անվտանգության ուժերը ձերբակալել են «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում իրականացված ահաբեկչության գործով ևս մեկ անձի, որը Տաջիկստանի քաղաքացի է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «ՌԲԿ» պարբերականին հայտնել է Ներքին գործերի նախարարությանը մոտ կանգնած աղբյուրը։ Տեղեկությունը հաստատել է նաև ոստիկանության մեկ աղբյուր։ Ձերբակալվածը 2003 թ․ ծնված Ջումոխոն Կուրբոնովն է։ Ահաբեկչության առնչությամբ արդեն կալանավորվել է ավելի քան 10 մարդ, […]

Սևանի հոգեկան առողջության կենտրոնում նախկինում արձանագրված խնդիրների ծանրակշիռ մասը շարունակում է մնալ չլուծված. ՄԻՊ

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման աշխատակիցները և փորձագետները, ինչպես նաև Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ չհայտարարված այց են իրականացրել ՀՀ առողջապահության նախարարության Սևանի հոգեկան առողջության կենտրոն։ Ինչպես տեղեկանում ենք ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունից, այցի ընթացքում ուսումնասիրվել են նշված հաստատություն նախկինում կատարած այցերի ընթացքում վերհանված խնդիրների լուծման ուղղությամբ ՄԻՊ առաջարկների […]

Գերմանիայի կանցլերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու շանսերը բարձր է գնահատել

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հնարավորություններն ավելի քան երբևէ բարձր են։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Շոլցը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Բեռլինում կայացած համատեղ մամուլի ասուլիսում։  «Լավ է, որ երկու երկրների ղեկավարները երկխոսության մեջ են։ Ես ակնկալում եմ, որ երկու կողմերն էլ […]

Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Պաշտոնական այցով ապրիլի 23-25-ը Իտալիայում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Իտալիայի պաշտպանության նախարարության սպառազինության ազգային տնօրեն և պաշտպանության գլխավոր քարտուղար, գեներալ Լուչիանո Պորտոլանոյի, Իտալիայի պաշտպանության նախարարի տեղակալ Մատեո Պերեգո դի Կրեմնագոյի, Կոնֆինդուստրիայի օդատիեզերական, պաշտպանության ու անվտանգության ֆեդերացիայի նախագահ Ջուզեպպե Կոսսիգայի, ինչպես նաև ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկանում ենք Պաշտպանության […]

Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով

Բունդեսթագի մարդու իրավունքների հանձնաժողովում Հաագայի միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն ապրիլի 25-ին հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գերմանիայում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ զեկույցին հաջորդել է քննարկում Բունդեսթագի մարդու իրավունքների, արտաքին հարաբերությունների, իրավական հարցերի, տնտեսական համագործակցության և […]

Երևանում փակ ճանապարհներ չկան, Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ոստիկանություն

Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը: Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման իր գործառույթները:

Կոտրել են կառավարության շենքի դռները, պոկել ցուցանակները, հափշտակել դրոշները. ՔԿ

ՀՀ Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020թ. նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթով ակտիվ նախաքննությունը: Կատարված բազմաթիվ քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ եղբայրներ Ս.Ի-ն և Դ.Ի-ն 2020թ. նոյեմբերի 10-ին տեղեկանալով, որ նույն թվականի սեպտեմբերի 27-ին […]

Երևանում և Դիլիջանում ապրիլի 29-ից մայիսի 16-ը կանցկացվի «Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանում և Դիլիջանում ապրիլի 29-ից մայիսի 16-ը կանցկացվի «Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» 7-րդ միջազգային փառատոնը՝ «Հայկական խճանկար» խորագրով: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, փառատոնի նպատակն է ապահովել համաշխարհային ժամանակակից երաժշտության տարածումը և զարգացումը Հայաստանում՝ ծրագրում ներառելով մի շարք նոր ստեղծագործությունների հայաստանյան պրեմիերաներ։   Համերգները կանցկացվեն […]

Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները  ջրային ռեսուրսների վերահսկողության ընթացքում Արմավիրի մարզի Արաքս և Արարատի մարզի Մասիս համայնքներում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր: Պարզվել է, որ քաղաքացիներ Խ.Կարապետյանն ու Գ.Պողոսյանը ձկնաբուծության նպատակով ապօրինի ջրառ են կատարել տարածքում ինքնաշատրվանող և խորքային 2-ական հորերից։  Տեսչական մարմնի տարածքային բաժինների պետերի որոշումներով կասեցվել է առանց համապատասխան թույլտվության 4 հորի […]