44 Օր

«Իմ տղեն չի կոտրվել, կռվել ա հանուն հայրենիքի ու զոհվել մարտի դաշտում՝ հաղթանակի բերկրանքը հոգում»․ Խաչիկը՝ կյանքը սիրող զինվորը

Պողոսյանների ընտանիքում 19-ամյա Խաչիկի զոհվելուց հետո պատերազմի բերած տխրության մասին խոսում են շշուկով և արտասվում՝ թաքուն: Իրենց որդու և նրա կատարած սխրանքների մասին ծնողները հպարտությամբ են հիշում, ապա նաև հուզվում․ շատ կուզեին, որ Խաչիկն ապրեր, որովհետև կյանքը սիրող էր։ «Բարև, Խա՛չս․․․,- Խաչիկ Պողոսյանի զոհվելուց հետո գրում է հայրը՝ Մարտիրոս Պողոսյանը, որդուն ուղղված իր նամակում,- հաճախ […]
Մանրամասն

«Պատերազմի դաշտից զանգեց՝ հասել եմ իմ երազանքին, Ղարաբաղում եմ ու պաշտպանում եմ իմ հայրենիքը»․ որդեկորույս մայր՝ մեղադրում եմ ինձ

Հրազդան քաղաքի տնակներից մեկում է 48-ամյա Լուսինե Հովհաննիսյանը միայնակ մեծացրել երկու որդիներին։ Ասում է՝ դժվարությունները շատ էին, սակայն որդիները որևէ բանի կարիք երբևէ չեն ունեցել։ Պատմում է՝ ավագ որդու երազանքն էր զինվորական ծառայությունն ավարտեր, մոր համար տուն գնել․ «Ասում էր՝ մա՛մ, կգամ ծառայությունից, քեզ տնակից կհանեմ։ Երեխուս երազանքը կիսատ մնաց»,- ասում է ու հուզվում մայրը։ […]

«Բուժվում եմ, որ նորից Կարեն ծնվի…»․ որդեկորույս մայրն ասում է՝ լուրից հետո էլ հույս ուներ, թե որդին ողջ է՝ «չէի հավատում»

Աղավնի Գաբրիելյանը հիշում է՝ մինչև որդու բանակ զորակոչվելը տագնապ է ունեցել, անգամ հիվանդացել և երկու ամիս անկողնում է անցկացրել։ Ցավով ասում է՝ գուցե զգում էր, ինչ է սպասվում։ «Ես երկու տղա էի ուղարկել բանակ, բայց տենց չէի ճնշվել, մինչև Կարենիս գնալը ես սթրես էի տանում, հիվանդացա ներվերիցս, 2 ամիս պառկեցի։ Իմ բալեն գնում էր, ահագին […]

«Ամուսինս ամսի 10-ին ա վիրավորվել, հետո իմացանք, որ նույն օրն էլ տղաս ա զոհվել»․ Ալվինեն ասում է՝ ուրախ կյանքը մնացել է անցյալում

Ալվինե Ավետիսյանը 2020-ի հոկտեմբերի 8-ից որդուց այլևս զանգ չստանալով՝ սկսել է իր անհանգստություններն ու ապրումները փոխանցել թղթին։ Ասում է՝ դա էմոցիաներն արտահայտելու միակ միջոցն էր, սակայն չէր մտածում, որ որդուն ողջ չի գտնի, և նրա զոհվելու մասին իմանալուց հետո իր ապրումներից, մտքերից կազմված տեքստը գրքի կվերածվի։ «Ամսի 8-ից որ չզանգեց, էնքան անհանգստացած էի, հուշատետր ունեմ, […]

«Ինքը հաճախ աչքիս առաջ է հայտնվում, պատկերացնում եմ կողքիս, սպասում եմ, որ գա»․ Սերժը զոհվել է ընկերներին օգնության շտապելիս

Քրիստինե Բեգլարյանը որդու մասին պատմելիս հուզվում է, ասում է՝ ապրում է հրաշքի սպասումով, որ տղան մի օր գալու է․ «Ինքը հաճախ աչքիս առաջ է հայտնվում, ես իրան կենդանի եմ տեսնում, պատկերացնում եմ կողքիս։ Չեմ հավատում, որ ինքն էլ չի գալու, ես սպասում եմ, որ գա»։ Բեգլարյանների կյանքը երկու տարի և ավելի է շրջվել է։ Քրիստինեն […]

«Ընկերները գոռացել են՝ Գուգա՛րք, քեզ հեսա կխփեն, չի վախեցել, սատկացնում էր դրանց մի այլ կարգի»․ ծնողները՝ ապրելով որդու հուշերով

«Չենք հանգստանում, ոչ մեկը չի հասկանում՝ ինչ ա մեզ հետ կատարվում, տեղներս չենք գտնում»,- հուզմունքով ասում է 40-ամյա Ռուզան Մարիկյանը, որը 3 ամիս առաջ՝ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակման ժամանակ, կորցրել է որդուն։ Գուգարք Օհանյանը մեկ տարի վեց ամիս էր, ինչ ծառայության էր անցել Գորիսում։ 2022-ի սեպտեմբերի 13-ի Իշխանասարում մասնակցել է հակառակորդի դեմ թեժ մարտերին։ Ոտքից […]

«Մտածել էր գրքի վերնագիրը «Թռիչք» դնել, մնաց Անավարտ թռիչք․․․». Որդեկորույս մայր՝ «սկզբում շոկի մեջ էի, հիմա ցավին դիմանալ չեմ կարող»

Ջիու ջիթսու մարտարվեստում Հայաստանում և տարբեր երկրներում հաղթանակներ գրանցած, ջիու ջիթսուի մարզիչ Գարիկ Արևիկյանը բազմաթիվ նպատակներ ուներ ապագայի հետ կապված։ Մայրն ասում է՝ որդին օր ու գիշեր մարզվում էր, սովորում էր, մրցումներում հաղթում էր, ցանկանում էր սեփական մարզադպրոցն ունենալ, արտերկրում վերապատրաստվել։  «Բայց բոլոր նպատակները մնացին կիսատ»,- հուզմունքով ասում է մայրը՝ Հերմինե Արևիկյանը։ Գարիկ Արևիկյանը 2019-ին […]

«Երկու ախպեր Ջրականում էին, ասում էին՝ մի՛ անհանգստացեք, մենք քաջեր ենք, չվախենաք». Խաչատրյանների կրտսերը զոհվել է, ավագը՝ վիրավորվել

Մինչև 44-օրյա պատերազմը Արցախի Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում բնակվող Խաչատրյանների կյանքը երկու տարի է՝ ինչ գլխիվայր փոխվել է։ Պատերազմի հետևանքով տուն ու տեղը Կովսականում թողնելուց և Հայաստան տեղափոխվելուց հետո Խաչատրյանները մարտի դաշտում թշնամու դեմ պայքար մղող կրտսեր որդուց այլևս լուր չեն ստացել։ Զառա Խաչատրյանը պատմում է, որ փոքր տղայի՝ Հովհաննեսի հետ վերջին անգամ կապ է […]

«Զանգել էր հորը, ասել՝ տեղափոխում են Հադրութ, հրամանատար չունենք, ես հիմա ի՞նչ անեմ»․ 18-ամյա Սուրենը զոհվել է Հադրութի անտառներում

Նարինե Եսայանն արդեն երկու տարի է՝ խնամքով պահում է 18-ամյա որդու՝ Սուրեն Եսայանի չօգտագործած օծանելիքներն ու հագուստը, որ մնացել են նրա պահարանում շարված։ Մայրն ասում է՝ Սուրենը ընտանիքում սպասված երեխա էր, ծնվել է երեք քույրերից հետո։ Իրենց կրտսեր զավակի համար Եսայանները ոչինչ չեն խնայել, սակայն այսօր ապագայի երազանքների փոխարեն Սուրենից մնացել են միայն հիշողություններ։ Թեև […]

«Չկարեցա վրեն, ասեց՝ ես չգա՞մ իմ պարտքը տամ, տվեց… իր կյանքով»․ Աղունիկն ասում է՝ Էդգարը «բոյ է տվել մինչև վերջին շունչը»

Աղունիկ Պետրոսյանը հուզմունքով է պատմում իր առաջնեկ ու ամենասիրելի թոռան՝ Էդգար Բաղդասարյանի մասին։ Էդգարը շատ փոքր տարիքից տատի խնամքի տակ է եղել: Աղունիկը նշում է՝ շատ կապված էին իրար հետ, բոլոր թոռները մի կողմ էին, Էդգարը՝ մի կողմ։ «Ո՜նց եմ իրան սիրել, պահել, ունեցել եմ չորս էրեխա, պահել եմ չորս էրեխուս, հետո՝ էդգարիս, պահել եմ […]

«Առավոտյան զանգեցին, ասեցին՝ սիրտը կանգնեց»․ քույրը հիշում է եղբորը՝ «պատերազմի դաշտից զանգում երգում էր՝ «Գինի՛ լից»

Հայկի տարերքը երգն էր, սիրում էր հայրենասիրական երգեր երգել։ Քույրը՝ Հայարփին, պատմում է, որ անգամ պատերազմի դաշտից եղբայրը զանգում էր ու երգում՝ «Զարկե՛ց ճակտին, փռե՛ց գետին, Գինի՛ լից, ընկե՛ր ջան, գինի՛ լից, Խմողաց անուշ», քրոջն էլ հանգստացնում էր, որ եթե մարտի դաշտում լիներ, ինչպե՛ս կարող էր ժամանակ գտնել ու երգել։ «Հայկը ձայնային լավ տվյալներ ուներ […]

«Գևորգը, ճշգրիտ հաշվարկներ կատարելով, ոչնչացրել է թշնամու զինտեխնիկայի միավորումներ, կենդանի ուժ»․ քույրը եղբոր մասին՝ «թիկունքս կոտրվել է»

Գևորգ Օթարյանի մասին բազում հերոսապատումներ են պատմում, որ պատերազմի ժամանակ ճշգրիտ հաշվարկներ կատարելով՝ ոչնչացրել է թշնամու զինտեխնիկայի միավորումներ, կենդանի ուժ, բայց դա չի սփոփում հարազատների սիրտը, որոնք 44-օրյայի ժամանակ իրենց միակին են կորցրել։ «Մենք շատ մտերիմ էինք, Գևորգն ինձ համար ամեն ինչ էր։ Երբ տանն էր, հումորով ու ուրախությամբ էր լցնում տունը, իր զոհվելուց հետո […]

«Անընդհատ սպասում եմ, որ հեսա դուռը կբացի ու կգոռա՝ տատի՜կ»․ Վահանյաններն անվերջանալի վշտի մեջ՝ Լեռնիկի մասին հուշերով

Վահանյանների օրը սկսվում և ավարտվում է Լեռնիկի մասին հուշերով, զրույցներով ու պատմություններով։ Լեռնիկի տատը՝ 66-ամյա Ալվարդ Հովհաննիսյանը, հիշում է՝ թոռը հաճախ էր տան դուռը բացում, դեռ առաջ չեկած, դռան մոտից գոռում էր՝ տատի՜կ, տա՞նն ես։ «Հիմա էլ անընդհատ սպասում եմ, որ հեսա դուռը կբացի ու կգոռա՝ տատի՜կ»,- հուզմունքով պատմում է Ալվարդը։ 2020 թ․ սեպտեմբերի 30-ից, […]

«Դեկտեմբերին մարմինները գտան, մեր կյանքը միանգամից անիմաստ դարձավ». Հովհաննիսյաններին ապրեցնողը նոր Մեսրոպ ունենալու հույսն է

Տավուշի մարզ Գետահովիտ գյուղում ապրող Հովհաննիսյանները պատերազմում որդուն կորցնելուց հետո ապրում են այն հույսով, որ մի օր Մեսրոպը կվերածնվի։ 42-ամյա Մարինե Հովհաննիսյանն ասում է՝ այժմ բուժումների մեջ է և սպասում է այն օրվան, երբ իրենց կյանքը նորից կիմաստավորվի։ «Աշխատում ենք, որ փոքր Մեսրոպ ունենանք, մեր տանը նորից հույս ու լույս մտնի»,- հուզմունքը կոկորդում խեղդելով ասում […]

Անդրեասը մահացել է վիրավորվելուց 7 օր անց. «Աշխարհը փուլ էկավ մեր գլխին»

Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում բնակվող Անդրեասյանների կյանքը շրջվել է այն պահից, երբ որդին 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորվելուց հետո 7-րդ օրը մահացել է։ «Հիվանդանոցից զանգեցին ու ասեցին, որ տղաս մահացել ա։ Աշխարհը փուլ էկավ մեր գլխին»,- արցունքների միջից պատմում է մայրը՝ 38-ամյա Վարսիկ Մարգարյանը, և ընդգծում, որ որդու վիճակի կտրուկ վատթարացումն ու մահը հանկարծակիի են բերել […]

«Իմ թանկն էր Դավիթը, ես իմ ամենաթանկին եմ տվել, իմ մի հատիկ տան ճրագը մարեցին»․ որդեկորույս մայր Լալի Այդոևա՝ «այլևս երազանք չունեմ»

Ազգությամբ եզդի, Երևանում ծնված-մեծացած Դավիթ Այդոևի գործած սխրանքների մասին մայրը շատ է լսել որդու ընկերների, հրամանատարների պատմություններից, սակայն դրանցով մոր ցավը որևէ կերպ չի մեղմվում։ Լալի Այդոևայի միակ զավակն էր Դավիթը: Դավիթը նոր էր ծնվել, երբ ամուսինը մահացել է։ Լալին մենակ է մեծացրել որդուն, ուսման տվել, բոլոր նպատակներն ու երազանքները որդու հետ կապել, սակայն մեկ […]