Լուռ պայքար. «Դա պատերազմի ձայնն է ինձ համար, ինձ թվում է՝ այդ աղմուկը նորից մեջս է լցվում». դեռահասները և պատերազմը

Լիլիթ Պողոսյանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտ կանուխ ամուսնու հետ մեկնել էր Գորիս աշխատանքի: Որդուն՝ Արմենին, ծնողները թողել էին Ստեփանակերտի իրենց տանը քնած, այն պայմանով, որ երբ արթնանա, անմիջապես գնա տատի տուն: Լիլիթն արդեն Գորիսում էր, երբ իմացավ, որ Արցախում պատերազմ է սկսվել: Երեխան հրետակոծության ձայներից արթնանալով՝ ահաբեկված փախել էր հարևանի տուն՝ օգնություն խնդրելու: «Արմենն […]

Կկվի բնում կուչ եկածները կամ վախի հետհաշվարկը

Տավուշի չորս գյուղերի հանձման շուրջ զրույցի ծիրում շատերը հիշեցին «Չարի վերջի» բալլադի կկվին։ Քչերը հարցրեցին` իսկ ինչո՞ւ մենք նման առակ ունենք։ Այն էլ՝ սիրված։ Այն էլ դպրոցներում անգիր արված… Հավաքական ճաշակը շրջանառվող գրական և պարզապես արվեստի ստեղծագործություններից ընտրում է այն, ինչը ամենամոտն է իր իրականությանը, կամ մտահոգությանը։ Ուշադիր նայեք ամենատարածված հեքիաթներին, առակներին և բանաստեղծություններին։ Նրանք […]

Ապրելով անհագ. կյանքը հոգեբուժարանից հետո. «Հասկացա, որ պետք է պայքարեմ»

Վերջին ամիսներին Գայանե Ասատրյանը գրեթե երբեք ժամանակ չունի․ առավոտյան արթնանում է ու գնում աշխատանքի, ընդմիջմանը վերադառնում տուն, հետո՝ կրկին աշխատանքի։ Մաքրուհի է աշխատում խանութում։ Երեկոյան արդեն, գործից հետո, շտապում է շուկա, գնում անհրաժեշտ մթերքները, պակասող իրերն ու շտապում տուն՝ վաղվա համար ուտելիք պատրաստելու։ Մինչև հիմա էլ չի հագենում իր տունն ունենալու մտքից ու խաղաղությունից, որ […]

Հույս, հավատ, սպորտ. լա՞վ է արդյոք հաղթանակներով այդքան ոգևորվելը 

Տարին սկսվեց մարզական հաղթանակներով և հուզիչ պահերով: Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում իր 7-րդ ոսկե մեդալը նվաճեց աշխարհի, Եվրոպայի, օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Երրորդ անգամ ոսկե մեդալակիր դարձավ Մալխաս Ամոյանը: Բրոնզե մեդալակիր դարձավ Մանվել Խաչատրյանը: Վարազդատ Լալայանը հռչակվեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն: Հայտնի ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանը մասնակցեց իր վերջին մրցմանը և արցունքներն աչքերին հայտարարեց կարիերայի ավարտի մասին… […]

«Բժիշկն ասեց ախտորոշումս, չէի հավատում, ինչո՞ւ, որտեղի՞ց». շաքարային դիաբետի նորահայտ դեպքերը հետազոտությունները կապում են քովիդի հետ

Երբ ամիսներ առաջ 36-ամյա Մարատը նկատեց, որ առանց պատճառի քրտնում է և օր օրի նիհարում, լուրջ չվերաբերվեց՝ այդ ամենը համարելով համավարակի հետևանք։ Վերջին երկու տարում երկու անգամ քովիդ էր տարել։ Հետո, երբ սկսեց գիշերները ծարավից արթնանալ, իսկ բերանի շուրջը վերքեր հայտնվեցին, հարազատները ստիպեցին բժշկի դիմել։ «Եվ երբ բժիշկն ասաց՝ դիաբետ 2-րդ տիպի, հավատս չէր գալիս։ […]

Միլիոնավոր դոլարների չգնահատված ռիսկով օրենքը՝ ռումբ Հայաստանի հարկատուների համար. մաս 2

Հունիսի 18-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ստորագրած «Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը թերևս ամենախնդրահարույցներից մեկն է, որը կարող է դանդաղ գործողության ռումբ դառնալ ՀՀ բյուջեի և հարկատուների համար: Հուլիսի 21-ին լրացավ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետը, երբ ընկերությունները կարող են դիմել հետադարձ ուժ ունեցող նոր դրույթով և արդեն […]

Միլիոնավոր դոլարների չգնահատված ռիսկով օրենքը՝ ռումբ Հայաստանի հարկատուների համար. Մաս 1

Հունիսի 18-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ստորագրած «Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը թերևս ամենախնդրահարույցներից մեկն է, որը կարող է դանդաղ գործողության ռումբ դառնալ ՀՀ բյուջեի և հարկատուների համար: Հուլիսի 21-ին լրանում է օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետը, երբ ընկերությունները կարող են դիմել հետադարձ ուժ ունեցող նոր դրույթով և […]

«Եթե ինտերնետը չլիներ, այս գործով երբեք չէի զբաղվի». գործնական հանդիպում, կամ ինչպես սեքս ծառայությունները տեղափոխվեցին համացանց

Նունեն լավ է հիշում նոյեմբերի անձրևոտ այդ շաբաթ օրը, երբ տուն մտնելուն պես հորից ամբողջ ուժով մի ապտակ ստացավ, եղբայրն թքեց երեսին, իսկ մայրը սկսեց բարձրաձայն լաց լինել:  «Ես չէի պատկերացնում, որ մերոնք կիմանան, մտքովս էլ չէր անցնում, վստահ էի, որ թաքուն է… Պարզվեց՝ այցելուներիցս մեկը եղբորս էր ճանաչում, թաքուն նկարել էր ինձ, հետո «կիսվել» […]

«Միամտաբար կարծում էի՝ խոսքը մուլտֆիլմերի մասին է». սարդոստայն, որտեղ չեն գործում երեխայի պաշտպանության ավանդական գործիքները

«Մեր տանը միշտ հստակ «էկրանային» ժամ է եղել։ Ես այն մայրերից չեմ, որ երեխայից հանգստանալու համար նրան հեռախոս կամ պլանշետ են տալիս։ Մեր ընտանիքում բոլորը գիտեն, որ կարող են էկրանից կախված լինել առավելագույնը օրական 2 ժամ, այն էլ՝ միայն «անվտանգ» բովանդակության համար։ Մնացած ժամանակը երեխաներս անցկացնում են բակում խաղալով կամ գիրք կարդալով։ Բայց անկախ մեր՝ […]

«Պահ է գալիս, որ մտածում ես՝ ելք չկա, այլևս ուժ չունեմ, ու միակ բանը, որ ուզում ես, գնալ-մեռնելն է»․ բուլինգը եւ հալածանքը՝ դպրոցներում

«Դպրոցում օրենք կա՝ կա՛մ դու ես հալածում, կա՛մ քեզ են հալածում։ Եթե այս ընտրությունը քեզ համար չէ, ապա դու ընտրում ես լուռ դիտողի դերը, որի գոյության մասին հաճախ դասարանում չեն էլ հիշում։ Ես երբեք անտարբեր չեմ անցնում, որովհետև ուղղակի չեմ կարողանում։ Հաճախ, երբ տեսնում եմ, որ որևէ մեկին հալածում են, գնում եմ, խառնվում, փորձում եմ […]

«Եկավ, և միայն ժամադրությունից հետո խոստովանեց, որ ամուսնացած է». միայնակների վերջին հանգրվանը, ի՞նչ են փնտրում մարդիկ ծանոթության կայքերում

«Եթե ուզում եք տեսնել մենակության իրական չափը, գրանցվեք Tinder-ում։ Միայն այստեղ ես իրականում հասկանում, թե որքան միայնակ են մարդիկ, անգամ նրանք, ովքեր ընտանիք, ամուսին կամ զուգընկեր ունեն։ Բոլորն ինչ-որ բան են փնտրում, ինչ-որ մեկին կամ մի քանիսին, ում հետ կարելի է լցնել ներսի դատարկությունը»,– պատմում է 35-ամյա Անին, որը ծանոթությունների հանրահայտ հավելվածում հայտնվել է ծանր […]

Թղթով ավիրված քարե տնակը

«Արև, արդեն գա՞մ։ Օգնելու բան կա՞»,– քիչ բարձր ձայնով հարցնում է տիկին Գայանեն՝ խախտելով խոհանոցի համեստ լռությունը։ Քիչ անց՝ բակում լվացքը փռելուց հետո, արագ մտնում է խոհանոց։ Այսօր գործը շատ է․ օրվա հերթապահն ինքն է։ 14 տարի սուրճ չի խմել. հոգեբուժարաններում ու խնամքի կենտրոններում այն արգելված է։ Հիմա օրական երեք անգամ վայելքի ժամ ունի՝ սուրճ […]

«Շատ բան չեմ ուզում, չէ՞». Մեծ երազանքներ՝ փակված փոքր սենյակում

Սպիտակի Իտալական թաղամասում Վահագնին բոլորը գիտեն․ Բարձրահասակ, թուխ մաշկով ու խիտ մազերով երիտասարդը, որ խոսում է 4 լեզվով ու զարմանալի ամուլետներ կրում։ Թաղամասում ում համակարգիչը խնդիր ունեցավ, միանգամից Վահագնին են կանչում։ Գիտեն՝ չկա խնդիր, որ չկարողանա լուծել։ Ընթացքում էլ կպատմի զարմանահրաշ պատմություններ՝ Հնդկաստանից, Աֆրիկայից ու աշխարհի մյուս ծայրերից, որտեղ եղել է։ Վահագնին գտնելը հեշտ է։ […]

Ագրեսիվ, պարփակված, նյարդային. Գաջեթը՝ երեխայի «ընկեր». երբ հեռախոսից օգտվելը վերածվում է կախվածության

Արմինե Սարգսյանի որդին 4 տարեկան էր, երբ տեղափոխվեցին Ռուսաստան: Մայրն ասում է՝ նոր միջավայր էր, երեխան ընկերներ չուներ, և այդ պահին երեխայի միակ «ընկերը» դարձավ հեռախոսը։ Նա նշում է, որ երեխայի կախվածությունը նկատեց, երբ որդին 5 տարեկան էր, հեռախոսից անբաժան տղան նյարդային ու ագրեսիվ դարձավ, սկսեցին հասակակիցների հետ շփումներում խնդիրներ ի հայտ գալ։  «Վատ ազդեցությունն […]

«Բրիտվայով կտրտում էի ինձ, քանի որ ոչ մեկ ինձ չէր հասկանում, չէի ուզում ապրել». դեռահասների ինքնավնասման դեպքերն ավելացել են

«Բրիտվայով կտրտում էի ինձ, քանի որ ոչ մեկ ինձ չէր հասկանում, չէի ուզում ապրել». դեռահասների ինքնավնասման դեպքերն ավելացել են

14-ամյա Տիգրանի ծնողները ծանր կացության մեջ են հայտնվել. որդին հերթական անգամ ածելիով բերանի խոռոչն է վնասել: «Ածելին պահում է բերանի մեջ, վնասում է իրեն լեզվի շարժումներով, թեթև կտրտում նաև շրթունքները և պահանջում, որ իրեն չկպնեն»,- ասում է Տիգրանի մայրը։ 

Կարանտինի «թաքուն» կողմերը. պլաստիկ վիրահատությունների թիվն ավելացել է. «Մտածեցի՝ տանն եմ, կվերականգնվեմ բոլորի աչքից հեռու»

Երկու տարի առաջ 23-ամյա Ալիսը որոշեց հիմնովին փոխել կյանքը։ Հրաժարվեց նոր սկսվող փոքրիկ բիզնեսից և մեկնեց Չինաստան՝ դպրոցում անգլերեն դասավանդելու։ Կորոնավիրուսը վրա հասավ, երբ Ալիսն իր հերթական հանգստյան օրերն էր անցկացնում Կամբոջայում։ Անկանխատեսելի սահմանափակումների և փակ ճանապարհների պատճառով չկարողացավ անգամ հետ գնալ Չինաստան՝ անձնական իրերի հետևից։ Կամբոջայից վերադարձավ Հայաստան՝ ձեռնունայն: «Շատ հուսահատ էի, երբ վերադարձա, […]

«Եթե որոշեի հետ գալ, անունս դուրս կգար, կասեին՝ «տարած-հետ բերած է». Աղջիկ փախցնել՝ բռնություն «ավանդույթի» թանձր քողի տակ

«22 տարեկան էի, երբ ինձ փախցրեցին։ Ապագա ամուսինս երկու ընկերների և հորեղբոր տղայի հետ ինձ սպասում էր մեր շենքի բակում։ Առավոտյան՝ սովորական ժամին, դուրս եկա՝ դասի գնալու, ավարտական կուրսում էի։ Շենքից դուրս եկա, անցա մի քանի մետր, երբ կողքիս հանկարծ մեքենան կանգնեց։ Ինքս էլ չհասկացա, թե ինչպես հայտնվեցի մեքենայում։ Ապագա ամուսնուս վաղուց էի ճանաչում, խնամիական […]

«Հազիվ պայմաններ էինք ստեղծել, երբ պատերազմը սկսվեց…». մինչև ե՞րբ ապավինել պետության աջակցությանը

Արցախյան վերջին պատերազմը տակնուվրա արեց տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը։ Զանգվածային տեղահանություններ, ողջ ունեցվածքի կորուստ. ո՞ւր գնալ, ինչպե՞ս ապրել։ Տեղահանվածներից շատերն առայժմ բնակվում են Սյունիքի համայնքներում և մարզկենտրոն Կապանում։  Ավագյանների ընտանիքը պատերազմն սկսվելուց ընդամենը 5 ամիս առաջ էր վաճառել Կապանի կենտրոնում գտնվող երկուսենյականոց բնակարանը։ 1996 թվականին ընտանիքով Կապանից տեղափոխվել ու վերաբնակեցվել էին Արցախի Քաշաթաղի շրջանի Միջնավան […]

«Վերքը տարբերվում էր սովորական այրվածքից, խորը՝ տեղ-տեղ մինչև ոսկորները գնացող փոսիկներ էին». ֆոսֆորային ռումբ, պատերազմ՝ արգելված զենքերով

Այրվածքաբանության ազգային կենտրոնում բուժում ստացած 19-ամյա զինծառայողը հիշում է, թե ինչպես Արցախում պատերազմի օրերին պայթյունի հետևանքով խորը այրվածքներ ստացավ։ Պատերազմի առաջին օրերն էին։  «Բլինդաժում նստած էինք, պայթյուն եղավ, խորը այրվածքներ ստացա, որոնք, պարզվեց՝ դժվար են բուժվում։ Հետագայում բժիշկներն ասացին, որ հնարավոր է՝ ֆոսֆորային ռումբի կիրառման հետևանք է»,- ասում է զինծառայողը։ «Վերքը տարբերվում էր սովորական այրվածքից, […]

«Պատերազմի դաշտում՝ վիրահատարանում, հետվիրահատական սրահներում, բժիշկը, բուժքույրը, մայրապետը չեն պարտվել…». 44 օր՝ մահվան ու կյանքի սահմանին

Բուժքույր Ելենա Զալյան Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում աշխատում է որպես մայրապետ։ Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղից է, բնակվում էր Շուշիում։ 23 տարեկան է։ «Սեպտեմբերի 26-ին վիրահատություն ունեինք։ Երևանից բժիշկներ էին եկել, պետք է մնայինք, աշխատեինք։ Վիրահատությունից հետո մեզ գովեցին, ուրախ էինք այդ օրը, քնեցինք։ Առավոտյան, որ պետք է արթնանայինք ու հերթափոխը հանձնեինք, ձայներ լսեցի։ Աղջիկներից մեկի […]