Իշխանությունը փորձելու է հասարակության աչքը վախեցնել, որպեսզի իրենց գործողությունների դեմ ընդվզում չլինի. Նինա Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը  – Տիկի՛ն Կարապետյանց, ինչպե՞ս եք գնահատում «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին բերման ենթարկելու հանգամանքը: – Գիտեք ինչ, եթե միայն այդ բառակապակցության համար է քրեական գործ հարուցվել խուլիգանության հոդվածով, ապա ես վարչապետի համար շատ վատ նորություն ունեմ. այդ նույն բառամթերքը շատ շատերն են օգտագործում։ Եթե […]

Թումանյան փողոցում դասական էկոցիդ է, սա նաև ոտնձգություն է Երևանի բնակիչների կյանքի նկատմամբ. Քրիստինա Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը – Տիկի՛ն Վարդանյան, մայրաքաղաքի Թումանյան փողոցում մեկնարկած ծառահատման գործընթացն ինչպե՞ս եք գնահատում։ – Թումանյան փողոցում տեղի ունեցողը դասական էկոցիդ է, որովհետև Թումանյան փողոցում հատվել են բացարձակապես առողջ ծառեր, որոնք չունեին որևէ խնդիր։ Թեղիների խնդիրը Երևանում թեղու տերևակերն էր, որը միջատ է, և […]

Մեր ուսանողությունը չի կարող ոչխարի հոտի պես քշվել ինչ-որ տարածք, նրանք պետք է ունենան այլընտրանքներ. Զառա Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը – Տիկի՛ն Հովհաննիսյան, ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքում ոչ մի բուհ չպետք է լինի առաջարկին, դուք էլ առաջարկում եք կառավարության, Ազգային ժողովի շենքերը տեղափոխել քաղաքից դուրս, բայց բուհերը թողնել քաղաքում: – Այո, առաջարկում եմ կառավարության, ԱԺ, նախագահական բոլոր վարչական շենքերը, որոնք հանրության համար որպես այդպիսիք փակ են, իսկ […]

Միջպետական գանգատներից հրաժարվելը շատ ռիսկային է, Ադրբեջանն առավել շահեկան իրավիճակում կհայտնվի. Արա Ղազարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը – Պարո՛ն Ղազարյան, Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ բանակցությունների ընթացքում քննարկվել ու քննարկվում է միջազգային ատյաններում ընդդեմ Ադրբեջանի ներկայացված գանգատներից հրաժարվելու հարցը, ինչը, ըստ նրա, տրամաբանական է, քանի որ եթե կողմերը խաղաղության պայմանագիր կնքեն, ապա իմաստ չի լինի շարունակել «իրավական պատերազմներն իրար դեմ»։ Նա նաև […]

Որևէ բուհի, այդ թվում՝ Կոնսերվատորիայի փակման մասին խոսք չկա. այսօր կլինի պաշտոնական պարզաբանում. ԿԳՄՍՆ

Մինչ կրքերը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շուրջ եռում են՝ վեր հանելով հնարավոր զարգացումների մասին տարբեր սցենարներ, պատասխանատու գերատեսչությունը վստահեցնում է, որ որևէ բուհ, այդ թվում՝ Կոնսերվատորիան, չի փակվում։ «Այսօր պարզաբանում կլինի նախարարության կողմից, դրանով զբաղվում է Բարձրագույն կրթության ու գիտության կոմիտեն, բայց փակվելու մասին խոսք չկա, եթե մասնավորապես խոսում եք Կոնսերվատորիայի մասին»,- «Մեդիալաբին» այս […]

Տրանսպորտի սակագների երկրորդ առաջարկը, ըստ էության, ոչնչով չի տարբերվում առաջինից. Բաբկեն Պիպոյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը – Պարո՛ն Պիպոյան, ամենայն հավանականությամբ դժգոհություններից, քննադատություններից դրդված՝ Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է քաղաքային տրանսպորտի միասնական սակագնի երկրորդ առաջարկը, որը կքննարկվի ավագանու առաջիկա նիստում։ Քանի որ հանգամանալից խոսել եք առաջին առաջարկի մասին, ես խնդրում եմ ձեր դիտարկումները նաև այս առաջարկի վերաբերյալ։ – Երկրորդ առաջարկը, […]

Կանանց իրավունքների համատեքստը երբևէ լրջորեն չի գիտակցվել որևէ պետական կառույցի կողմից. Զառա Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը – Տիկի՛ն Հովհաննիսյան, Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ Մարտի 8-ին Երևանի հասարակական տրանսպորտով ուղևորությունները կանանց համար կլինեն անվճար։ Ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը։ – Որոշումը դարձյալ գալիս է ամրապնդելու այն կարծրատիպերը, որոնք առկա են Մարտի 8-ի տոնի վերաբերյալ, ոչ թե կանանց իրավունքների մասին խոսելու ու այդ իրավունքների հաստատման համար կանանց […]

Մտավախություն ունեմ, որ այս ամենը կարող է սև շուկա ձևավորել. Վանեսյանը՝ էլեկտրոնային դեղատոմսերի և  գործընթացի մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ազգային բժշկական պալատի նախագահ, առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը – Պարո՛ն Վանեսյան, սույն թվականի մարտի 1-ից արդեն ուժի մեջ են մտել ՀՀ էլեկտրոնային առողջապահական համակարգի փոփոխությունները, ըստ որոնց ընդլայնվում է էլեկտրոնային դեղատոմսերով բաց թողնվող դեղերի ցանկը։ Մարտի 1-ից բացառապես էլեկտրոնային դեղատոմսով բաց կթողնվեն հակաբիոտիկային, հակասնկային, հակամիկոբակտերային, հակավիրուսային դեղերը, իմունային շիճուկները, պատվաստանյութեր, միզոպրոստոլ […]

Եթե մարդը բարեխղճորեն կատարում է իր հարկային պարտավորությունները, որևէ մտահոգիչ բան չկա. տնտեսագետը՝ բանկային գաղտնիք ստանալու մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ Կարեն Սարգսյանը – Պարո՛ն Սարգսյան, հարկային վարչարարությունն արդյունավետ իրականացնելու նպատակով Կառավարությունն առաջարկում է նախագիծ, որով հարկային մարմինը հնարավորություն է ունենալու բանկային գաղտնիք պարունակող որոշակի տեղեկություններ ստանալ։ Որպեսզի ընթերցողի համար պարզ լինի, կխնդրեմ նախ ասեք՝ ի՞նչ է նշանակում բանկային գաղտնիք ասվածը։ Առաջարկվող փոփոխությունն ինչպե՞ս եք գնահատում։ – Բանկային գաղտնիքը տվյալ անձի՝ […]

Օգտվելով արտագնա աշխատանքի մեկնողների անտեղյակությունից՝ փորձում են եկամտային հարկը լիովին գանձել, ինչը կոշտ վարչարարություն է. Պարսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը – Պարո՛ն Պարսյան, արտագնա աշխատանքի մեկնողներն այսուհետ ևս հարկվելու են, կխնդրեմ ասեք, թե սա ի՞նչ դժվարություններ է ստեղծելու արտագնա աշխատողների համար, և ի՞նչ օգուտներ է տալու պետությանը։ – Նշեմ, որ սա Հարկային օրենսգրքով սահմանված դրույթների համաձայն է, ըստ որոնց արտագնա աշխատանքի մեկնողները, որոնք հանդիսանում են Հայաստանի քաղաքացի, պետք […]

Աշխատելու նոր ոճ է՝ մարդուն աշխատանքից ազատում ես, որ հետո ասես՝ նա այլևս իմ թիմից չէ, հետո քրեական գործ հարուցես. Նինա Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը – Տիկի՛ն Կարապետյանց, «Սիներջի» ընկերության գործով մեղադրանք առաջադրվեց նաև էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանին, որի նկատմամբ կիրառվեց տնային կալանք երկու ամիս ժամկետով։ Մինչև Քերոբյանի խափանման միջոցի վերաբերյալ կարծիք արտահայտելը, կխնդրեմ նախ ձեր գնահատականը ընկերության կին աշխատակիցների խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ։ – Աշխատակիցների խափանման միջոցի փոփոխությունը պայմանավորված […]

Անտրամաբանական է, որ մեղադրվող պաշտոնյան գտնվում է տնային կալանքի տակ, իսկ մյուսները  կալանավորված են. Նինա Կարապետյանց

«Կտրականապես համաձայն չեմ, որ կանանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չի կարելի կիրառել առհասարակ: Մանկահասակ, կրծքով կերակրվող երեխա ունենալը ևս պարտադիր պայման չէ, որ կալանքը չկիրառվի որպես խափանման միջոց, որովհետև կանայք էլ կարող են կատարել հանցագործություններ, որոնց պարագայում պարտադիր է կալանքը կիրառել որպես խափանման միջոց, անգամ եթե դու ունես մի քանի մանկահասակ երեխա»,- «Մեդիալաբին» ասում […]

Սա լռեցնելու փորձ է ընդդիմության հենց այն անդամներին, որոնք իրենց համար առավել մեծ գլխացավանք են. Իզաբելլա Աբգարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը  – Տիկի՛ն Աբգարյան, սույն թվականի փետրվարի 5-ին Երևանի ավագանու արտահերթ նիստ է նախատեսված, որպեսզի վաղաժամ դադարեցվեն ավագանու մի քանի անդամների, այդ թվում՝ Հայկ Մարությանի լիազորությունները։ Ձեր գնահատականն եմ խնդրում, կա՞ նման ընթացակարգ։ – Այո՛, օրենքով նախատեսված է, որ կարող է ավագանու անդամի լիազրությունները դադարեցվել, եթե նա […]

Ակնհայտ է, որ պետական կառավարման համակարգը ժանգոտած է, կոռումպացված, ոչ մի խորքային փոփոխություն տեղի չունեցավ. Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը  – Պարո՛ն Նորիկյան, ինչպե՞ս եք գնահատում էկոնոմիկայի նախկին փոխնախարարի ու ևս վեց անձի ձերբակալությունը։ – Ընդհանուր առմամբ, քաղաքական գնահատականն այն է, որ մենք հերթական անգամ գործ ունենք ձախողված գործընթացի հետ, և Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ ամենուրեք կաշառք են տալիս, վերցնում, փաստական է դառնում։ Սա […]

«Գոնե Փաշինյանը բավականին ազնիվ է ու հայտարարում է, որ կոռուպցիան իրենք արմատախիլ չեն արել, կոռուպցիան համատարած կա». Իոաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը  – Պարո՛ն Իոաննիսյան, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հրապարակած ամենամյա ինդեքսի համաձայն՝ Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը 2023-ին աճել է 1 միավորով՝ 47 է։ Սպասելի՞ էր այս ցուցանիշը, եթե հաշվի առնենք իշխանության հայտարարությունները կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ։ – Նախ եկեք արձանագրենք, որ 2023 թվականին, […]