Մեր մասին

«Մեդիալաբը» լրատվամիջոց-լաբորատորիա է, որը հիմնադրել են Մարիաննա Գրիգորյանը և Վահե Ներսեսյանը «Ամբրելլա միջազգային լրագրողների ցանց» ՀԿ-ի միջոցով։ Մենք հավատում ենք բարձրակարգ լրագրության ուժին և այդ ուժը առաջընթացի շարժիչ դարձնելու հնարավորությանը։

2009-ից ի վեր մենք ձգտում ենք ստեղծել ու տարածել որակյալ բովանդակություն՝ լրատվական, վերլուծական, հետաքննական հոդվածների, հարցազրույցների, սյունակների, ակնարկների, ծաղրանկարների և ֆոտոպատմությունների միջոցով: