Աջակցե՛ք ՄեդիաԼաբին Անկախ լրագրությունը գոյատևում է Ձեր շնորհիվ
Դառնալ աջակից

Տարածաշրջան

Քանի դեռ Ռուսաստանում իշխանության է Պուտինը, Հայաստանի նկատմամբ քաղաքականությունը չի փոխվելու՝ անկախ Փաշինյանից. Ռոբերտ Ղևոնդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը – Պարո՛ն Ղևոնդյան, էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ չեն ուզում ԵԱՏՄ-ն փոխել ԵՄ-ով, իրենց ցանկությունը ընդամենը ԵՄ-ում ավելի շատ ապրանք վաճառելն է: Այս հայտարարությունից ելնելով՝ կարո՞ղ ենք ասել, որ դիրքորոշման փոփոխություն կա: – Չեմ կարծում, թե Հայաստանի էկոնոմիկայի նախարարը, լինի Պապոյանը, թե նրա նախորդները, աշխարհաքաղաքական ընտրության հարցում որևէ […]
Մանրամասն

Ադրբեջանը փորձում է դառնալ տարածաշրջանային խոշոր խաղացող, ինչը ձեռնտու չէ Թուրքիային․ Տաթևիկ Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը  – Տիկի՛ն Հայրապետյան, ադրբեջանական աղբյուրների պնդմամբ Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն այլևս նույնը չեն լինի, ինչ նախկինում էր: Հիմքե՞ր կան նման պնդումներ անելու՝ ձեր գնահատմամբ: – «Իմ մահվան մասին լուրերը չափազանցված են»,- Մարկ Տվենի այս խոսույթը կարելի է տարածել Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունների հետ կապված նմանատիպ գնահատականների վրա: Իրականում դրանք […]

Մենք վաղուց պետք է ՀԱՊԿ-ում չլինեինք, իշխանության այս դիրքորոշումը կիսատ ու անտրամաբանական քայլ է. Ռոբերտ Ղևոնդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը  – Պարո՛ն Ղևոնդյան, Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ «մենք մեր վերաբերմունքը չենք փոխելու և մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում»: Ինչպե՞ս եք գնահատում հայկական կողմի նման դիրքորոշումը:  – Ես հույս ունեմ, որ վերջապես մենք այդ կառույցը կլքենք, Արարատ Միրզոյանի հայտարարությունը, ինչպես և […]

Ադրբեջանի շահերը հստակ են, Հայաստանի ստանալիքը՝ ոչ. ԹՐԻՓՓ-ի շուրջ մտահոգությունները խորանում են․Դավիթ Կարապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը – Պարո՛ն Կարապետյան, Ազգային ժողովի լիագումար նիստում ԹՐԻՓՓ համաձայնագրի քննարկման ընթացքում ընդդիմությունը պնդում է, որ այս նախագծում հստակ արտացոլված չեն Հայաստանի օգուտները, փոխարենը հստակ երևում են ԱՄՆ-ի ու Ադրբեջանի օգուտները, այդ իսկ պատճառով իրենք դեմ են քվեարկելու այս նախագծին: Արդյոք ընդդիմության պնդումները ճի՞շտ են, թե՞ ոչ: – Այս […]

ԵԱՏՄ-ն ու գազի սակագինը Հայաստանի վրա ազդելու վերջին լրջագույն լծակներն են, որոնցից Ռուսաստանը, չեմ կարծում, թե կհրաժարվի․ Ստեփանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը  – Պարո՛ն Ստեփանյան, զգուշացո՞ւմ, թե՞ շանտաժ կարելի է համարել նախօրեին հրապարակված ԵԱՏՄ զեկույցը, որը վերաբերում է Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության հնարավոր կասեցման տնտեսական հետևանքներին՝ ի պատասխան Հայաստանի՝ դեպի Եվրամիություն ինտեգրվելու քայլերի: – Իրականում այդ զեկույցը տեղավորվում է Հայաստան-Ռուսաստան վերջին […]

Հայաստան–Թուրքիա սահմանի բացման հարցում պետք է հետևել Անկարայի հաջորդ քայլերին, ոչ թե Երևանի լավատեսությանը․ Դավիթ Կարապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը – Պարո՛ն Կարապետյան, Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստան–Թուրքիա սահմանի բացումը և տարածաշրջանային մյուս գործընթացները մոտ են իրականացմանը, և որ նկատելի է առաջընթացն այդ ամենում: Տարածաշրջանային, աշխարհաքաղաքական զարգացումները նկատի ունենալով՝ որքանո՞վ եք հավանական համարում Թուրքիայի հետ սահմանի բացումը: – Դատելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի […]

Եթե Վերին Ոսկեպարի այսպես կոչված անկլավի տարածքը տեղափոխվի դեպի սահմանային գիծ, ստացվում է, որ պետք է զիջենք Ոսկեպար գյուղը. Քարտեզագիր

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քարտեզագիր Շահեն Շահինյանը  – Պարո՛ն Շահինյան, թեև Նիկո Փաշինյանն ասում է, որ դեռ այսպես կոչված անկլավ-էքսկլավների շուրջ որևէ պայմանավորվածություն այս պահին չկա, այնուամենայնիվ նա առաջարկում է իր՝ գյուղերի «տեղաշարժման» տարբերակը. «Խոսքը, այո՛, Քյարքիի, Բարխուդարլուի, Սոֆուլու գյուղի, Ասկիպարա գյուղերի [ադրբեջանական անկլավների], այսինքն այդ միավորների ու Արծվաշենի [հայկական անկլավի] մասին է: Արծվաշեն գյուղն […]

Փաշինյանը փորձում է ընդամենն առավելագույնը անել՝ Ադրբեջանին իրավիճակը սրելու առիթ չտալու համար. Հակոբ Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը – Պարո՛ն Բադալյան, Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել՝ նշելով, առաջիկայում պետք է կենտրոնանալ նախաստորագրված խաղաղության պայմանագիրը ստորագրելու, վավերացնելու վրա: Ձեր գնահատմամբ նոր զարգացումների մասի՞ն է ակնարկում Նիկոլ Փաշինյանը: – Միանգամայն հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանն ունի մտավախություն, որ Ադրբեջանը կարող է գնալ իրավիճակի որոշակի […]

«Այս դեպքը կարող էր լրիվ այլ՝ ողբերգական ավարտ ունենալ». Նորայր Նորիկյանը՝ ադրբեջանցի զինծառայողի ներթափանցման մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը – Նիկոլ Փաշինյանը հարցազրույցում նշել է, որ դեռևս փաստ չէ, թե ադրբեջանցի զինվորը ցանկացե՞լ է անցնել Հայաստան (դիվերսիոն կամ այլ նպատակով), թե՞ պարզապես մոլորվել է: Պարո՛ն Նորիկյան, ընդհանրապես, նորմա՞լ է, երբ կա հստակ մեղադրանք տվյալ գործով, ու հնչում են նմանատիպ հայտարարություններ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: […]

Ալիևի հայտարարությունը ազդակ էր Փաշինյանին, որ նա շարունակի առաջնորդվել իրենց պահանջները կատարելով. Տաթևիկ Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը – «Մեկ այլ մտահոգիչ գործոնն այն է, որ ռևանշիստական տրամադրությունները պահպանվում են հայ երիտասարդության շրջանում, կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը ակտիվորեն աշխատել իր հասարակությանը խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ: Մենք ցանկանում ենք այս խաղաղությունը կնքել ոչ միայն Հայաստանի կառավարության և երկրի վարչապետի, այլև հայ ժողովրդի հետ»: Տիկի՛ն […]

Իրանի դիրքորոշումը TRIPP-ի շուրջ կարող է Հայաստանի համար նոր կախվածության ռիսկեր ստեղծել․ Դավիթ Կարապետյան

Իրանի այն դիրքորոշումը, ըստ որի՝ TRIPP-ի անվտանգությունը պետք է ապահովեն կա՛մ հայկական ուժերը, կա՛մ տարածաշրջանում արդեն առկա երրորդ երկիրը՝ Ռուսաստանը, Հայաստանի համար միաժամանակ և՛ հնարավորություն, և՛ լուրջ ռազմավարական ռիսկեր է պարունակում։ Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի գնահատմամբ՝ հիմնական հարցն այստեղ ոչ այնքան ճանապարհի գոյությունն է, որքան այն, թե ով է Սյունիքում ստանում անվտանգության և փաստացի վերահսկողության լծակը։ […]

Վերջին շրջանում Ադրբեջանի խոսույթն ակնհայտորեն կոշտացել է․ սա խաղ է, որտեղ կարող են համընկնել Բաքվի ու Մոսկվայի շահերը․ Ռոբերտ Ղևոնդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը – Ձևավորվող Զանգեզուրի միջանցքը, որը հայտնի է նաև որպես TRIPP կապի երթուղի, կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային կենտրոնի և նոր հնարավորություններ կստեղծի Եվրասիական տարածաշրջանում առևտրի, ներդրումների և արդյունաբերական համագործակցության համար: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահը՝ Բաքվում անցկացվող Ադրբեջանի II միջազգային ներդրումային համաժողովում: Պարո՛ն Ղևոնդյան, ինչո՞ւ է Ալիևը […]

Փաշինյանը չի կամենում Մոսկվային առճակատման մղել, բայց նաև ասում է, որ չի ուզում մնալ նախկին կախյալ մոդելի մեջ. Դավիթ Կարապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը – Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, մենք ցանկանում ենք զարգացնել և խորացնել դրանք։ Մենք պարզապես պետք է ընդունենք, որ օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենում, որովհետև մինչև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատումը՝ մեր հարաբերությունները կենտրոնացած էին բացառապես, այսպես ասած, 90%-ով անվտանգության հարցերի վրա։ Հիմա, խաղաղ միջավայրում, տեղի […]

Ադրբեջանը ցանկացած պահի աչքի տակ ունի այդ սցենարը՝ գնալ Հայաստանի դեմ ռազմական գործողությունների. Տաթևիկ Հայրապետյան 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը  – Տիկի՛ն Հայրապետյան, վերջին օրերին Ադրբեջանից բարձր մակարդակով հնչող հայտարարությունները վերլուծական որոշ շրջանակների մոտ ձևավորել են այն կարծիքը, թե Ադրբեջանը փոխել է հռետորաբանությունը հայտարարությունների մակարդակում: Կա՞ այդ փոփոխությունը, եթե այո՝ ինչո՞վ եք դա բացատրում: – Ադրբեջանում երբեք հռետորաբանության փոփոխություն չի եղել՝ հայատյացության և հակահայկական հայտարարությունների […]

Ադրբեջանը տեսնում է, որ չկա պետական մակարդակով արձագանք մշակութային ցեղասպանությանը, ինչ ուզում, այն էլ անում են․ Լեռնիկ Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը   – Պարո՛ն Հովհաննիսյան, oտարերկրյա դիվանագետների հետ Գանձասար և Դադիվանք այցելությունների ընթացքում Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Գանձասարն ու Դադիվանքը «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասն են: Ձեր գնահատմամբ՝ Ադրբեջանը ի՞նչ հույսով է դիմում […]

Փաշինյանը վճռականորեն առաջ է տանելու իր քաղաքական գիծը և դրա համար ունի արտաքին ծանրակշիռ աջակցություն․ Արման Մելիքյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը – «Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի՝ 29743 քառակուսի կիլոմետրի մեջ Քյարքին, ինչպես նաև մյուս անկլավները չեն մտել, այլ ընդհակառակը, մտել է Արծվաշենը։ Հիմա նրանք, ովքեր ասում են՝ չէ՛, մենք թույլ չենք տալու, հրահրում են պատերազմ»,-սրանք Փաշինյանի խոսքերն են։ Պարո՛ն Մելիքյան, ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը, ո՞րն է […]

Հայաստանը որոշել է ցանկացած գնով Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խաղաղություն ստանալ, կրկնում եմ՝ ցանկացած գնով. Սարգսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը  – Պարո՛ն Սարգսյան, մինչ իշխանական պատգամավորները հայտարարություններ են անում առ այն, որ Ռուսաստանը պետք է որոշի Հայաստանում տեղակայված ռազմաբազայի հանել-չհանելու հարցը, Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն էլ ասել է, որ Ռուսաստանը Հայաստանից՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայից, զորակազմը դուրս բերելու վերաբերյալ Երևանից որևէ հարցում չի ստացել։ Ինչո՞ւ Բիշքեկում Վլադիմիր Պուտինը […]