Վահրամ Թոքմաջյան

Ասք կարմիր կովի եւ Սահմանադրության մասին

Բրիտանացի գիտնականները եւ բախտագուշակ Վարսիկը վաղուց արդեն պարզել են, որ մեր ողբերգությունների մեջ մեղավոր են ամեն ինչ եւ յուրաքանչյուր ոք, բացի գործող իշխանությունից։ Մեղավոր է, օրինակ՝ Տիգրան Մեծը, որը կնքեց Արտաշատի կապիտուլյացիան, մեղավոր է Մասիս սարը, ուրիշ տեղ չունե՞ր կանգնելու։ Չնայած չար լեզուներն ասում են, որ սահմանադրական փոփոխությունների համատեքստում կապամոնտաժվի նաեւ Մասիս սարը։ Մեղավոր են Լեւոնը, […]

Վահրամ Թոքմաջյան

Պատմությունը դարձավ պատմություն

Ցանկացած փոփոխություն, հատկապես կոնֆորմիստ ոլորտներում, արժանանում է դիմադրության։ Այդպես եղավ նաեւ դասագրքերի փոփոխության պարագայում։ Սույն ակնարկը գրում եմ ստիպված՝ հաշվի առնելով, որ դաշտում խառնվել են թացն ու չորը, իրականն ու անիրականը, իսկ բուն բովանդակությունը երրորդվել է։ Ամենամեծ աղմուկը հանել է Սմբատ Հովհաննիսյանի 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը։ Նախապատմություն Տարիներ շարունակ դասագրքի շուկան Հայաստանում եղել է […]

Վահրամ Թոքմաջյան

ՀՀԿ-ականացված ընտրություններ

Շատ խորհրդանշական մի օր՝ օգոստոսի 23-ին, տրվեց մեկնարկը երեւանցիների սիրտը շահելու եւ բակ առ բակ ասֆալտելու մի ծեսի, որն արդի հայերենում քարոզարշավ է կոչվում։ Իսկ ինչո՞ւ հենց ասֆալտելու, որովհետեւ ներկաներն իրենց նախկիններից ասֆալտելու մշակույթն են յուրացրել՝ ասֆալտին փռելու ու ասֆալտ փռելու վերապրուկների տեսքով։ Միացյալ, Արդար, Լուսավոր, Եվրոպական Մայր Հայաստան կերտելու ակնկալիքով, 14 քաղաքական ուժեր մեկտեղվել […]

Վահրամ Թոքմաջյան

Ինչո՞ւ ենք մենք միայնակ

Հաշվի առնելով այն, որ նախորդ հոդվածիս արձագանքեցին Մասաչուսեթսից մինչեւ Վորկուտա, Իդիոտվիլից մինչեւ Բոզգեղ, եւ այդ արձագանքներում հատկապես ակտիվ էին ստեղնաշարային հայրենասերները, ապա կարիք առաջացավ մի նոր սյունակ ձոնելու առ այն, թե ինչո՞ւ ենք մենք մենակ Ղարաբաղի հարցում։ Հիմնական արձագանքները խիստ զգայական էին, ուստի ամեն մի տմարդի դատողության կամ հայհոյանքի անդրադառնալու խնդիր չկա։ Մնացածը՝ ինչպես միշտ […]

Վահրամ Թոքմաջյան

Մեզ թույլ չեն տա փակել «Ղարաբաղյան էպոխան»

Շատերին թվում էր, թե հայաստանյան հասարակության զգալի մասը հաղթահարել է պատերազմի հետեւանքները եւ անցել իր բնականոն կյանքին։ Բայց այստեղ կա մեկ նրբություն՝ «Ղարաբաղի հարցը դեռ Երեւանի կենտրոնում չի պայթել»։ Աղետալի պատերազմի հետեւանքների մի զգալի փունջ նոր-նոր է ի հայտ գալիս։ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը ստիպում է, որ բոլորը բոլորի հետ հարցեր ունենան։ Մարդկանց պատել է […]

Վահրամ Թոքմաջյան

Եթե թուրքը վերանար

Հարգելի՛ ընթերցող, ժամանակդ խնայելու նկատառումից ելնելով տեղեկացնում եմ, որ այս հակիրճ ակնարկն այն մասին է, թե ինչու է հասարակության մի զգալի զանգված իր գոյութենականությունը եւ կյանքի շարունակականության իմաստը կապում թուրքի լինելության հետ։ Լրատվական դաշտը ողողված է գլխագրերով, որտեղ հայ ըմբիշները, ծանրորդները կամ բռնցքամարտիկներն անընդհատ հաղթում են թուրքերին։ Հայոց եռագույնը ծածանվում է մեկ Ստամբուլում, մեկ՝ Անկարայում, […]

Վահրամ Թոքմաջյան

Հանգուցյալ էլիտաների հովիտ. Հայաստան

Հայոց պետականությունների կործանումների մասին խոսելիս հաճախ մեղավոր ենք կարգում մեկ անհատի եւ բավարարված անցնում առաջ։ Տպավորություն է, թե դավաճանության մեկ դրվագը, ինչ-որ արքայի կամ կաթողիկոսի քմահաճությունը բավարար են, որպեսզի մի ամբողջ պետականություն կործանվի։ Էլ ավելի խորանալով խնդիրների մեջ` հիմնական մեղավոր ենք հռչակում արտաքին «չար» ուժերին՝ ներքին անկարողունակությունը թաքցնելու մանկական միամիտ մոլուցքով։ Իհարկե այս ամենը միֆ […]

Վահրամ Թոքմաջյան

Սիրելի ուսուցիչ…

Յուրաքանչյուր տարի այս օրը պետական այրերն ու մայրերը, երիտիշխանավորներն ու երեսփոխանները, մարզպետներն ու մարդպետները (ամորձատված ներքինի) և այլ՝ դեմքի լրջության մեջ պաշտոնի գիտակցումն ամփոփած անհատները, նետվում են ճառասացության գիտակցախեղ հորձանքի մեջ։ Այս գործում անշուշտ անգերազանցելի են պետական այրերը, որոնք միմյանց հերթ չտալով գերազանցում են ճոռոմաբանության բոլոր աննվաճ դիրքերը։ Երևութական ճառ, որը կարող եմ վաճառել հաջորդ […]

Վահրամ Թոքմաջյան

Դիմադրության մսխումը

Ադրբեջանական հերթական ագրեսիայի օրերին իմ ընկերներից ոմանք հրապարակային հարց հղեցին․«Ի՞նչ կարող եմ անել ես՝ որպես ՀՀ քաղաքացի»։ Մարդկանց նորից պատեց անզորության զգացումը։ Մի մասն արդեն բնազդաբար սկսեց «Սնիկերս» ու գուլպա հավաքել ճակատի համար, մյուս մասը սոցիալական կայքերում հախուռն վարք դրսևորել, երրորդներն ինքնաբուխ կամ ուղղորդված հավաքվեցին պատասխաններ փնտրելու ակնկալիքով, չորրորդները՝ պարզապես հայհոյել, հինգերորդները՝ լացել ու այսպես […]

Վահրամ Թոքմաջյան

Կրթության ճգնաժամը

Հայաստանում կրթությունից խոսում են բացառապես բոլորը։ Խոսում է տաքսիստը, որը Երևանում է վարում իր տաքսին, բայց չգիտի Թումանյան փողոցը։ Խոսում է բժիշկը, որի որևէ կանխատեսում հիվանդի հետ կապված ճիշտ դուրս չի եկել։ Խոսում է երկու բարձրագույն ավարտածը, որը դեռ հավատում է, թե անգլոսաքսերի ու «ջհուդամասոնների» կյանքի միակ ուղենիշը հայերին վնասելն է, իսկ չինացիների գենի մեջ […]

Վահրամ Թոքմաջյան

Մաղձը

Սոցիալական, տնտեսական, քաղաքական կամ այլ բնույթի ճգնաժամերը հասարակության պատմության անքակտելի մասն են։ Անցնող չորս տարիների ընթացքում հայաստանյան հասարակությունն անցավ երկու խոշոր ցնցումների միջով, որոնցից առաջինը հեղափոխությունն էր, երկրորդը՝ պատուհասած Արցախյան պատերազմը։  Թվում էր, թե առաջինը բնույթով դրական երևույթ է, քանի որ լճացած գործընթացներին կարծես այլընտրանք չկար։ Սակայն իրերի խորքում այն ունի բազմաթիվ բացասական շերտեր, որոնց […]

Վահրամ Թոքմաջյան

Եթե իմանայինք Ավարայրի տեղը, կամ եթե Ջաբրայիլում լեռներ լինեին

Երևի թե շատերն են լսել «Ջաբրայիլի լեռներ» երգը, որը նվիրված է 13 զոհերի։ Ավելին, անկախ երգի բովանդակությունից, այն հնչում է հատկապես հարսանիքներին։ Եթե այսօր ամենաթույլ աշակերտին անգամ պատմությունից հարց տանք, մեկ բան հաստատ կիմանա՝ Ավարայրի ճակատամարտի թվականը։ Նման երևույթները պայմանավորում են հանրույթի հավաքական հիշողությունը, և որքան դրանք շատ ու միֆական լինեն, այնքան հանրույթը հեռու կլինի […]

Վահրամ Թոքմաջյան

Իշխանություն ոչ ոք չի ուզում

Հայաստանը հասել է մի հանգրվանի, որ ոչ ոք իշխանություն չի ուզում։ Ակնհայտ է, որ անգամ իշխանությունը չի ուզում իշխանություն ունենալ։ Այլ կերպ հնարավոր չէ բացատրել այն գործելաոճը, որը որդեգրել են իշխանությունը և ընդդիմությունը։ Իսկ հասարակության լայն շերտերը հոգնել են ամեն ինչից, ու այս տոտալ ապատիկ վիճակում նրանց հետաքրքրում է միայն օր օրի ավելացող սոցիալական բեռը։  […]

Վահրամ Թոքմաջյան

Քաղաքական մտքի վաչկատունները

Ցանկացած կոնֆլիկտ, լինի միջազգային իրադրության սրում, պատերազմ թե Հայաստանին ուղիղ առնչվող երևույթ, վերակենդանացնում է քաղաքական մտքի վաչկատուններին։ Սրանք հանդարտ ժամանակներում ունակ չեն միտք զարգացնելու, բացի, թերևս, ազգին համախմբված կրակի բերան տալուց, իսկ հետո սեփական դիվաններից ու տաքուկ օֆիսներից ճամարտակելուց՝ թե մեզ չլսեցիք։  Հենց ձեզ լսեցին, որ էս օրն ընկան կամ ձեր կաղկանձող աղմուկից վախեցան։ Այս […]

Վահրամ Թոքմաջյան

Կրթության պատը

Ինչո՞ւ կրթության պատը Վերջին շրջանում անընդհատ քննարկումներ են ընթանում կրթական խնդիրների և այն մասին, թե որքան վատ է վիճակը։ Հատկապես լրացուցիչ ազդակ դարձավ Համաշխարհային բանկի 2021 թ. զեկույցը։ Զեկույցը եկավ ևս մեկ անգամ փաստելու, որ մեր վիճակը կայուն վատ է։ Կրկնվում է սոցիալական փակ շղթան՝ աղքատ ընտանիքների երեխաները շարունակում են աղքատ մնալ, և նրանցից քչերին […]

Վահրամ Թոքմաջյան

Էլ չե՞ք սիրում բոլորին

Սույն ակնարկը գրելուց առաջ ծանոթացել եմ ՀՀ գլխավոր երեսփոխան Սիմոնյանի նյութի թե՛ մոնտաժված, թե՛ ամբողջական տարբերակին։ Զուտ մեկ բանի համար՝ որպեսզի ազնիվ լինեմ գրչիս հանդեպ։ Այնքան ազնիվ, որքան ազնիվ է թիվ մեկ երեսփոխանն իր խոսքում։ Նախ փորձենք հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ։ Տարածվեց մի տեսանյութ, որում Ալեն Սիմոնյանը պնդում է․ «Ես համարում եմ, որ էդ […]

Վահրամ Թոքմաջյան

Դարձ ի ֆիդայապետություն

Մերօրյա իրականությունը շատերը հակված են համեմատելու 1920-ական թվականների իրադրության հետ։ Ապաշնորհ ու անհեռատես կառավարում, բարոյալքված բանակ, բզկտված հասարակություն, տոտալ ապատիա և սեփական երկրում ապագայի անտեսանելիություն։ Կամ որ ավելի ճիշտ՝ դժնդակ ապագայի սպասումով՝ ապագայի բացակայություն։ Այս պնդումներն անողներն իրավացի են։ Սակայն իրավիճակը գնալով ավելի շատ նմանվում է 19-րդ դարին՝ ֆիդայականության ժամանակաշրջանին։ Մենք կարող ենք երկար քննարկել, […]

Վահրամ Թոքմաջյան

Անտեղյակ վարչապետը և ուսուցիչների աշխատավարձը

Որոշել էի չանդրադառնալ ուսուցիչների կամավոր ատեստավորման խնդրին, սակայն առկա գործոնները ստիպեցին։ Անցյալ շաբաթ այն զուռնա-դհոլով ներկայացվեց կառավարության նիստին՝ որպես դարակազմիկ ձեռքբերում։  Էլ դատախազ, էլ արտգործնախարար՝ խիստ հետաքրքրված էին այդ գործընթացով, կարծես իրենց ոլորտներն իդեալական տեսքի էին բերել։  Իհարկե ինձ անհանգստացրեց այն, որ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մի մառազմատիկ միտք չարտաբերեց, բայց նրան լրացնելու եկավ վարչապետը։  […]

Վահրամ Թոքմաջյան

Երազախաբությունը՝ ազգային զբաղմունք

Տարածաշրջանային վերադասավորումների, հնարավոր սրացումների ֆոնին սրվել են մեր ազգային իղձերն այլոց վզին փաթաթելու բուռն մղումները և վրեժի պատկառանքը՝ կողքից դամ պահողի կամ նկար պարզողի տեսքով։ Ամեն ինչ այսքան զավեշտալի չէր լինի, եթե ժամանակին այդքան փնթի չվերաբերվեինք այդ նույն ազգային իղձերին ու հասկանայինք, թե որն է վերմակի մեր չափը։ Իրան-Ադրբեջան հարաբերությունները սրվել են կամ թեժացել, ու […]

Վահրամ Թոքմաջյան

Ճշտի «ասպետները»

Ճշմարտության փնտրտուքը մարդկության պատմության հնագույն զբաղմունքներից մեկն է։ Որևէ մտածող, որն ունեցել է ազատ ժամանակ, փորձել է փնտրել կամ սահմանել ճշմարտությունը։ Արիստոտելից սկսած մինչև Կանտ, Հեգել և նույնիսկ մերօրյա մեծ մտածողները՝ Մգեր Արմենիան, Դիանա Գրիգորյանն ու էլի շատ շատերը, փնտրել են ճշմարտությունը կամ սահմանել այն։ Իսկ քչերը, որոնք կարողացել են պարտադրել իրենց ճշմարտությունները, սկսել են […]