Զորամասում հրազենային վնասվածքով զինծառայողի դի է հայտնաբերվել. ՊՆ

Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին: Այս մասին տեղեկացնում է ՊՆ պաշտոնական հաղորդագրությունը:

ՍԱՏՄ-ը զգուշացումը՝ գործատուների կողմից աշխատողներին պարտադրանքով երթերի, հավաքների մասնակցության մասին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Հաշվի առնելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում ստացվող տեղեկություններն այն մասին, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի, հավաքների, իսկ չմասնակցելու դեպքում սպառնում հեռացնել աշխատանքից, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը hայտնում է՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 1-ին հոդվածի համաձայն՝ օրենսգիրքը […]

ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ

 Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին 2024 թվականի մայիսի 9-15-ը կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Դետրոյթ` մայիսի 9-11-ը և Վաշինգտոն՝ մայիսի 11-15-ը)` «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին մասնակցելու, ինչպես նաև երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով: Գործուղման մասին որոշումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայացրել է մայիսի 7-ին։ Որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման […]

Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մայիսի 7-ին, ժամը 20:40-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16։40-ին) հյուսիսային լայնության 40.67⁰ և արևելյան երկայնության 45.31⁰ աշխարհագրական կոորդինատներով, Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտի՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս գրանցվել է օջախի 10 կմ խորությամբ, 2․0 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման […]

Ալեն Սիմոնյանը և Իվանա Ժիվկովիչը ստորագրել են ՄԱԶԾ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» երկրորդ ծրագրի իրականացման մասին փաստաթուղթ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը մայիսի 7-ին ստորագրել են Հայաստանի խորհրդարանի արձագանքման, արդյունավետության, թափանցիկության և ներառականության խթանում (Նոր Հայասատան՝ ժամանակակից խորհրդարան) երկրորդ ծրագրի իրականացման մասին փաստաթուղթ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Ծրագրի նպատակն է աջակցել խորհրդարանի կարողությունների […]

ՀՀ վարչապետն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահ Մուհամմեդ Ջալուդին և Գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոյին: Վարչապետը ողջունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարների այցը Հայաստան և կարևորել ծանրամարտի Աշխարհի 2027 թվականի առաջնությունը մեր երկրում անցկացնելու որոշումը: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել մրցաշարի անցկացումը մեր երկրին վստահելու համար՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը՝ […]

Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին․ Գերագույն Հոգևոր Խորհուրդ

Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն հանձնելու իրողության և բանակցություններում ՀՀ իշխանությունների որդեգրած անընդունելի դիրքորոշումների առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերահաստատում է նախընթաց արտահայտված իր դիրքորոշումը։ Խիստ վտանգավոր ենք համարում առանց համապարփակ ու երաշխավորված լուծումների Տավուշի սահմանամերձ շրջանում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո իրականացվող գործողությունները, որոնք նոր սպառնալիքներ են առաջացնում մեր ժողովրդի համար։ Ստեղծված կացությունն արդարացի […]

Եթե Հայաստանի ժողովուրդը ցանկանա փոխել կառավարությունը, նա կփոխի կառավարությունը

Հայաստանի Հանրապետությունում ժողովուրդը բացարձակ իշխանություն է․ եթե ժողովուրդը ցանկացա փոխել կառավարությունը, ժողովուրդը կփոխի կառավարությունը։    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մայիսի 7-ի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե իշխանության քաղաքականության հետ համաձայն չլինող ի՞նչ քանակությամբ մարդ պետք է հավաքվի, որ կառավարության համար լինի բեկումնային և, գուցե, հանգեցնի կառավարության հրաժարականին։ «Եթե Հայաստանի […]

Նախորդ տարի մասնակցել եմ, չեմ կարծում, որ ամեն տարի պետք է մասնակցեմ մայիսի 9-ի շքերթին. Փաշինյան

Ես նախորդ տարի Մոսկվայում Մայիսի 9-ի միջոցառմանը մասնակցել եմ և չեմ կարծում, թե ամեն տարի պետք է մասնակցեմ, մամուլի ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես չեմ էլ հիշում այնպիսի պրակտիկա, որ ՀՀ որևէ ղեկավար ամեն տարի մասնակցել է Մայիսի 9-ի միջոցառմանը։ Չեք կարծո՞ւմ, որ մի քիչ տարօրինակ կլինի, որ ամեն տարի ՀՀ ղեկավարը մասնակցի Մայիսի […]

Տավուշի հատվածում սահմանազատման նպատակը պատերազմը հիմքից զրկելն ու բացառելն է․ Փաշինյան

Տավուշի հատվածում սահմանազատման գործընթացն ունի մեկ նպատակ՝ անիմաստ, անիրագործելի դարձնել պատերազմը․ այս հատվածներում սահմանային սյուների տեղադրման աշխատանքների 90 տոկոսն արդեն արված է:   «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 7-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այս փուլում մեր նպատակը ոչ թե վերլուծություն անելն է՝ պատերազմ կլինի, թե չի լինի, հարձակում կլինի, թե […]

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը կքննարկվի նաև Ալմա-Աթայի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը

Առաջիկայում Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման օրակարգի հարցերից է նաև Ալմա-Աթայի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե ինչու Բաքուն չի համաձայնում Ալմա-Աթայի հռչակագիրը ներառել նաև խաղաղության պայմանագրում: «Այս հարցն այն օրակարգերից մեկն է, որ պետք է քննարկվի առաջիկայում Ալմաթիում տեղի ունենալիք […]

Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ

Այսօր՝ ժամը 12:00-ին, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք’ 1 (մեկ) պայթյուն:  «Հարակից հատվածի բնակիչներին խնդրում ենք ընդունել ի գիտություն և խուճապի չմատնվել»,- այդ մասին հայտնում են ՊՆ-ից:

Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Ներքին գործերի նախարարությունը հերքում է մամուլում տարածված լուրերը, թե ոստիկանության կենտրոնական ապարատը իբր մարզային բաժանմունքներից պահանջել է ներկայացնել այն ոստիկանների անունները, որոնք իրենց աշխատանքային գործունեության ընթացքում չեն խորշում բռնություն գործադրելուց։ «Հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ ՆԳՆ ոստիկանությունն իրականացնում է և շարունակելու է իրականացնել բացառապես օրենքով իրեն վերապահված գործառույթներ։ Ուժի կիրառումը բացառված է, քանի […]

Մեկնարկում է «Եվրատեսիլ 2024»-ը․ «Լադանիվա» խմբի ելույթը մայիսի 9-ին է

Մեկնարկում է «Եվրատեսիլ 2024»-ը։ «Առաջին ալիք»-ը հայտնում է, որ երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 7-ին, իսկ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի ելույթը երկրորդ կիսաեզրափակչում է՝ մայիսի 9-ին: «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչը՝ մայիսի 7-ին՝ ժամը 23։00-ին, ուղիղ Առաջինով: «Լադանիվա»-ն Եվրատեսիլ 2024-ի երկրորդ կիսաեզրափակչում ելույթ կունենա 8-րդ համարի ներքո: Այս մասին հայտնում են Եվրատեսիլի հայաստանյան գրասենյակից:

Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ հանցավոր ոտնձգության կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնում կատարվում է քննություն՝ մայիսի 5-ին Երևանի ակումբներից մեկում առերևույթ խմբակային խուլիգանության և ինքնիրավչության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։  2024թ․ մայիսի 5-ին Ոստիկանություն հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ երեկոյան, Երևան քաղաքի Թումանյան փողոցում գործող ակումբներից մեկում Մ․Բ․-ն և նրա սեղանակիցները […]

Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Կարմիրգյուղ բնակավայրում մայիսի 7-ին անցկացվելու է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում` ժամը 13։00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու է էլեկտրական շչակ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից՝ բնակիչներին խնդրելով չանհանգստանալ։

Պաղեստինամետ ցույցերը կարող են խառնել ամերիկյան ներքաղաքական հաշվարկները. «Ամերիկայի ձայն»

Չնայած ԱՄՆ բուհերի մեծ մասում ապամոնտաժվել են Պաղեստինին աջակցող բողոքի ակցիաների մասնակիցների վրանային ճամբարները, սակայն մերձավորարևելյան հակամարտության առնչությամբ Վաշինգտոնի քաղաքականությունից դժգոհ մարդիկ չեն անհետացել։ Ակցիաները կարող են ազդեցություն ունենալ 2024 թ. ընտրություններում:Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը: Շաբաթ օրը Վիրջինիայի համալսարանում թեժ էր․ ոստիկանությունը ձերբակալեցպաղեստինամետ ավելի քան 20 բողոքավորների, իսկ նրանց ճամբարը ուժով ապամոնտաժվեց: Բայց […]