Վարչապետը ներկա է գտնվել Արամ Իսաբեկյանի անհատական ցուցահանդեսի բացմանը

26-09-2010
535 դիտում
Վարչապետը ներկա է գտնվել Արամ Իսաբեկյանի անհատական ցուցահանդեսի բացմանը

Սեպտեմբեր 24-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է նկարիչների միությունում Արամ Իսաբեկյանի անհատական ցուցահանդեսի բացմանը:

«Ի դեմս Իսաբեկյանի մենք տեսնում ենք ոչ միայն նկարչի, ով ունի հստակ քաղաքացիական դիրքորոշում և մտավորականի կեցվածք, այլև անհատականության, ով դաստիարակում է երիտասարդ սերունդներ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Ցուցահանդեսին ներկայացված էին Արամ Իսաբեկյանի  շուրջ քառասուն տարիների ստեղծագործական կյանքի արդյունք հանդիսացող կտավները։