Արարատ Միրզոյանը Մինսկում է՝ մասնակցելու ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստին

ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նիստին մասնակցելու նպատակով Մինսկում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և կազմակերպության անդամ երկրների մյուս ԱԳ նախարարներին ողջունել է Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Ալեյնիկը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: