Ջերմաստիճանը կնվազի. Սպասվում է անձրև և ամպրոպ

Ջերմաստիճանը կնվազի. Սպասվում է անձրև և ամպրոպ
Ջերմաստիճանը կնվազի. Սպասվում է անձրև և ամպրոպ
Հեղինակ MediaLab

Հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի ցերեկը, 20-22-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-21-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 7-9 աստիճանով։

Երևան քաղաքում հոկտեմբերի 17-ի ցերեկը, 19-ին, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-21-ը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը: