Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և ««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-2-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի՝
Արմեն Աբազյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից»,- ասվում է հրամանագրում:

Հիշեցնենք, որ Աբազյանը ԱԱԾ տնօրեն էր նշանակվել 2020 թվականի նոյեմբերի 8-ին։