«Չափազանց վաղ է» սկսել մտածել ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցությունների մասին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ դեռ «չափազանց վաղ է» խոսել ԱՄՆ-ի և Իրանի միջև հաշտության ուղիղ բանակցությունների մասին։ Այս մասին հաղորդում է New York Post-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահի հետ զրույցին։

«Նախագահ Թրամփը նշել է, որ դեռևս «չափազանց վաղ է» սկսել մտածել ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցությունների մասին, թեև շրջանառվում են տեղեկություններ, որ կողմերը մոտենում են հակամարտության ավարտի շուրջ հնարավոր համաձայնագրին»,- նշվում է հրապարակման մեջ։

Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնել էին, որ ԱՄՆ-ն և Իրանը շուտով կարող են փոխըմբռնման հուշագիր ստորագրել, որը կարող է հիմք հանդիսանալ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների մեկնարկի համար։