Տավուշում հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայող է վիրավորվել, կյանքին վտանգ չի սպառնում

Տավուշում հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայող է վիրավորվել, կյանքին վտանգ չի սպառնում
Տավուշում հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայող է վիրավորվել, կյանքին վտանգ չի սպառնում

Երեկ՝ հեկտեմբերի 1-ի երեկոյան, հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի գործողությունների արդյունքում պայմանագրային զինծառայող է վիրավորվել:

Նա երեկոյան ժամը 22:30-ին տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրեն Գարունիկ Ղուշչյանը:

Պայմանագրային զինծառայող Ս. Հ.-ի մոտ ախտորոշվել է աջ ուսային շրջանի հրազենային բեկորային խուլ վերքեր, կյանքին վտանգ չի սպառնում: Տնօրենի փոխանցմամբ՝ պայմանագրային զինծառայողն այսօր առավոտյան տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկությունը չմեկնաբանեց: