Սիսիանը բարեկարգվում ու վերափոխվում է․ Սյունիքի փոխմարզպետ

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը Սիսիանում ծանոթացել է 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում համայնքում իրականացվող աշխատանքների ընթացքին: Սիսիանի համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իվանյանի ուղեկցությամբ Նարեկ Բաբայանը և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները շրջայց են կատարել, եղել են շինհրապարակներում, ծանոթացել ընթացքի մեջ գտնվող ասֆալտապատման և մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքներին:

Նրանք այցելել են նաև Սիսիանի Կ. Դեմիրճյանի անվան զբոսայգի, որը 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով բարեկարգվել և համալրվել է նոր կարուսելներով:

Նարեկ Բաբայանի խոսքով՝ Սիսիան մտնելիս առաջին իսկ վայրկյանից զգում ես, թե քաղաքն ինչպես է վերափոխվել, գեղեցկացել ու նոր շունչ ստացել, այն դարձել է հյուրերի համար առավել ներկայանալի:

Մարզպետի տեղակալին գոհացրել են նաև աշխատանքների ընթացքն ու որակը:

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՆԱՐԵԿ ԲԱԲԱՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԱՎ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆՍյունիքի…

Posted by Sisian-info #Սիսիանի համայնքապետարան on Thursday, August 20, 2020