«Արևիկ» ազգային պարկի հարակից տարածքի անտառում բռնկված հրդեհի մարման աշխատանքներն այսօր վերսկսվել են

«Արևիկ» ազգային պարկի հարակից տարածքում՝ Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհի մոտակա անտառում օգոստոսի 14-ին բռնկված հրդեհի մարելու աշխատանքներն այսօր առավոտյան վերսկսվել են:

Հրդեհաշիջման գործընթացին ներգրավվել են Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական ջոկատ և Մարզային փրկարարական վարչության երկու հրշեջ-փրկարարական ջոկատ: Նախօրեի տվյալներով՝ այրվել է 2 հա բուսածածկույթ, առկա է մոտ 25 ծխացող օջախ:

Երեկ երեկոյան հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել էին: 24 փրկարարի և «Արևիկ» ազգային պարկի 7 աշխատակցի կողմից հերթապահություն էր սահմանվել:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից: