Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը խոսել է ընտանիքի հետ. Factor

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ հուլիսի 29-ին բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանը, որն Ադրբեջանի կողմից առևանգվել էր Հակարիի անցակետից, օգոստոսի 31-ին կապ է հաստատել ընտանիքի հետ։

Նրա դուստր Վերա Խաչատրյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ Խաչատրյանը ԿԽՄԿ-ի միջոցով և՛ նամակ է ուղարկել, և՛ հեռախոսով են խոսել։

«Ասում էր՝ լավ եղեք, ձեզ լավ պահեք, ինքը մեզ էր ասում լավ եղեք, մենք էլ իրեն էինք ուժ տալիս։ ԿԽՄԿ-ից տեղեկացել ենք, որ դեղեր է խմում օրը երկու անգամ, ինքնազգացողությունը լավ է»,- պատմեց Վերա Խաչատրյանը։

Օգոստոսի 31-ից հետո Վագիֆ Խաչատրյանի ընտանիքի անդամները նոր տեղեկություն չեն ստացել նրանից։ Հավելենք նաև, որ Խաչատրյանը առևանգվել էր, երբ նրան ուղեկցելիս են եղել ԿԽՄԿ ներկայացուցիչների ուղեկցությամբ։