67 համարի ավտոբուսը վթարվել է, կան տուժածներ․ ՆԳՆ ՓԾ

Ապրիլի 21-ին, ժամը 20։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրազի և Մազմանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։