Ալիևը հայտնել է, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար տոննա բեռ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար տոննա բեռ։

Այս մասին Ալիևն ասել է Բաքվում Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ֆոնին զարգանում են նաև տնտեսական և առևտրային կապերը, ինչպես նաև հնարավորություններ են ստեղծվել երրորդ երկրներից Հայաստան և Հայաստանից երրորդ երկրներ բեռների տարանցման համար։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Ադրբեջանի և Լիտվայի համագործակցության ընդլայնման հեռանկարներին, էներգետիկ անվտանգությանն ու Ադրբեջանի՝ Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին։